Հայոց լեզու

Գնահատման ձևը
Գնահատականը սովորողի կատարած աշխատանքի, առաջադիմության և առարկայի մեջ հետաքրքրվածության աստիճանի և մակարդակի չափորոշիչն է, որը ոչ միշտ է լինում արդար և համապատասխան: Գնահատականը դրվում է ուսուչի կողմից, ով հանդիսանում է վերոնշյալ կետերի ստուգողը: Աշխատանքները պիտի գնահատվեն օբյեկտիվ, ելնելով կատարվածի որակից և համապատասխանելիությունից հանձնարարվածին: Վաստակածից ցածր գնահատելը սխալ է, իսկ բարձր՝ ընդունելի, եթե ուղղված է սովորողին մոտիվացնելուն:  

Նիկողայոս Ադոնց
Նիկողայոս Ադոնցը (իսկական ազգանունը՝ Տեր-Ավետիքյան) 1899 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները, աշակերտել է արևելագետ Նիկողայոս Մառին, հետևել Մյունխենի, Փարիզի, Օքսֆորդի և Վենետիկի համալսարանների բյուզանդագիտության դասընթացներին
Ադոնցը 1916–17 թթ-ին մասնակցել է Մուշի, Էրզրումի և Վանի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին
Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուսերեն՝ 1908 թ., անգլերեն՝ 1969 թ., հայերեն՝ 1987 թ.) կոթողային մենագրության մեջ մանրամասն նկարագրել է Հայաստանի պատմաաշխարհագրությունը, լուսաբանել նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, շինականների իրավական և տնտեսական դրությունը, Հայաստանի քաղաքական կացությունն ու այլ հարցեր: Հայ-հունական բանասիրության կարևորագույն արժեքներից է նրա «Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները» (ռուսերեն` 1915 թ., ֆրանսերեն` 1970 թ.) հետազոտությունը, որտեղ 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա հրատարակել է Դիոնիսոս Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը՝ կից հունարեն բնագրով:
Առանձնակի արժեք ունեն Ադոնցի բանասիրական հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն և ուրիշների: «Մաշտոցը և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ.) մենագրության մեջ Ադոնցը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված որոշ առեղծվածներ: 1930-ական թվականների վերջին նրա ձեռնարկած «Հայ ժողովրդի պատմություն» ֆրանսերեն քառահատոր աշխատության միայն առաջին (հնագույն շրջան) հատորն է լույս տեսել (1946 թ., հայերեն՝ 1972 թ.): Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարաններում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները:
Հայկական հարցի պատմությանը վերաբերող Ադոնցի անգլերեն հոդվածները հրատարակվել են 1918–20 թթ-ին, հայերեն` «Հայկական հարցի լուծման շուրջ» ընդհանուր խորագրով` 1989 թ-ին: Նա թողել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն գերմաներեն, անգլերեն 100-ից ավելի գիտական աշխատություններ:

Ադոնցը Պետրոգրադի և Բրյուսելի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր էր, 1931–42 թթ-ին՝ Բրյուսելի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչը:
Աշխատությունների ցանկ
·         Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)
·         Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград. Тип-я Императорской Акдемии Наук. 1915.г. CXCIII, 307 стр. (Bibliotheca Armeno-Georgica. IV.)
·         Nicolas Adontz, Histoire d'Arménie ։ les origines, du Xe siècle au VIe siècle av. J.C., préface de René Grousset, 1946, XV-441 p.
·         Nikoghayos Adonts. Samuel l'Arménien, roi des bulgares (in French). Bruxelles։ Palais des Académies, 1938, 63 p. [reprinted in։ Etudes Armeno-Byzantines. Calouste Gulbenkian Foundation. Lisbon, 1965, p. 347 – 407. Distributor։ Livraria Bertrand].
·         Nicolas Adontz, Etudes arméno-byzantines, Portugal։Imprimerie IMPRESSA, 1965, 440 p. (Coll. Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian).
·         Nicolas Adontz, Denys de Thrace et les commentateurs arméniens, 1970 (Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian)
·         Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն։ Ակունքները X-VI դդ. մ.թ.ա.։ Հայերի ծագումը։ Հոդվածներ, Երևան, 1972։
·         Նիկողայոս Ադոնց, Պատկերների խնդիրը։ Երևան, 2003, 90 էջ։
·         Նիկողայոս Ադոնց, Քննություն Մովսես Կաղանկատվացու, Ս. Էջմիածին, 2005, 176 էջ։
·         Նիկողայոս Ադոնց, Հայաստանի ոսկեհանքը։ Փոքր ուսումնասիրություններ, Երևան, 2006։

Հատվածի թարգմանություն
Կա մի այսպիսի արտահայտություն. «Գնդապետները միշտ պատրաստվում են անցյալ պատերազմներին»։ Ծնողներին և ուսուցիչներին սա շատ ավելի է վերաբերվում։ Ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են այսօրվա օրով։ Երբ մտածում ենք մեր երեխաների բարեկեցության մասին՝ քննում ենք մեզ շրջապատող աշխարհն ու այնտեղից եզրակացնում՝ ինչ սովորեցնել կամ չսովորեցնել, ինչպես ուղղորդել։ Այնուամենայնիվ, ոչ հաճախ ենք հասկանում, որ մեր երեխաների հասուն դառնալուն պես՝ այսօրվա օրը կլինի վաղ անցյալ։ 

Ծնողներին անգամ այս հարցով միավորներ կտա դպրոցը, որն արդեն այսօր պատրաստում է անցյալ օրվան։ Այսօր, ինչ երեխաները սովորում են դպրոցում, ինչի վրա վատնվում է նրանց ժամանակն ու միջոցները, ստացած ամբողջ ինֆորմացիայի 95 տոկոսը արդիական չէ, ուր մնաց օգուտ տա ապագային։ Կարծես պարադոքս լինի. կյանքի տարբեր բնագավառներում զարգացում և աճ ենք պլանավորում, բայց հենց հերթը հասնում է երեխաների դաստիարակմանը՝ մոռանում ենք, որ ժամանակը գնում է և կյանքը՝ փոխվում։
Առակի կետադրում և վերլուծություն
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ։ Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային։ Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի, լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել։ Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի։ Երրորդն ավելացրեց. 
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ ռամ-ռամ-ռամ.   միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը ։ Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու, և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան։ Նա ասաց ձուկ-պրպտողին. 
-Հիմարի՛կ,  օվկիանոսը,  որը դու փնտրում ես՝ քո շուրջն է։ Դու էլ ես օվկիանոսի մի մաս,  չնայած, որ չես նկատում դա։ Այն քո մեջ է,  քո շուրջ , և դու նրա սիրելի մասնիկն ես։ 
Առակի գաղափարը կայանում է նրանում, որ մենք բոլորս մի մեծ բանի մասն ենք կազմում։ Լինի դա կազմակերպություն,խումբ կամ հենց Երկիր մոլորակը։ Ամեն անհատ իր ներդրումն ունի մոլորակի զարգացման կամ անկման մեջ։ Եթե չլինեն մարդիկ, չի լինի հայրենիքը, պետությունը, աշխարհը։ Երբեք հարկավոր չէ թերագնահատել սեփական ուժերն ու կարողությունները։


Թումանյանական հոդվածների վերլուծություն
Թումանյանից կարդացել եմ չորս հոդված, չորսն էլ՝ կողոպուտի հետ կապված։ Թումանյանի այս հոդվածներում հատկանշական էր մարդկայինը։ Կողոպտիչները՝ հափշտակելով ժողովրդի գումարն ու այլ թանկարժեք իրեր՝ խղճում էին երեխաներին և առանձնացնում, որպեսզի չվախենան։ Իհարկե, այսպիսի հանցագործությունները ողբերգություն են, և ես չեմ խրախուսում, բայց հարկավոր է գնահատել այն փաստը, որ անգամ այս իրավիճակներում ավազակները մարդ էին, և ունեին չարի ու բարու սահմանի զգացում։
Հոդվածները՝

Ուսումնական նոյեմբեր
Նոյեմբերի  13-18
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթինկարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:
Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Գործունեություն
Մխիթար Սեբաստացիի կյանքն ու գործունեությունը մեծ ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման և պահպանմանն մեջ: Սուրբ Ղազար կղզու վրա հիմնած Մխիթարյան Միաբանությունը կատարել է տարբեր թարգմանություններ՝ հայերին ծանոթացնելով օտարագիրների հետ, իսկ օտար ազգերին՝ հայերի գրականության: Ջ. Բայրոնը Մ.Մ.-ում անցկացրել է մի քանի ամիս, որոնց ընթացքում հասցրել է սովորել Գրաբարը և կատարել տարբեր թարգմանություններ: Նա մի անգամ ասել է, որ Գրաբարը այն լեզուն է, որոնցով խոսել են աստվածները: 

Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն
Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 1802–08 թթ.), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց...» (12 հատոր, 1810–15 թթ.), Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» (1821 թ.) ու «Բառարան հայերեն և անգղիական» (1825 թ.), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն...» (2 հատոր, 1849–52 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.), Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության...» (4 հատոր, 1856–60 թթ.), Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» (2 հատոր, 1865–78 թթ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.), Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885 թ.) և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:
1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:
1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:
Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:
Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներՏարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը լույս է տեսնում ցայսօրԲազմավեպ» (1843 թ-ից), «Հանդես ամսօրյա» (1887 թ-ից), «Մխիթարյան ընտանիք» (1969 թ-ից) և այլն]: 
XIX դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ հայտնի են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ
2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:
Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:



Պլանավորած աշխատանքներ
Առաջարկում եմ կարդալ
Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»
Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը»
«Իսահակյանի արձակը» -քննարկում«Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:
«Սպասում», «Մամփրե արքան»,«Դավոն»
Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:
Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:
Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:




Ուսումնական հոկտեմբեր
Նահապետ Քուչակ
Նահապետ Քուչակը ծնվել է, ենթադրաբար, 1490 թվականին, իսկ մահացել՝ 1592 թվականին՝  հայրենի Գյուղում տեղակայված շիրմաքարի արձանագրությամբ: Նահապետ մականունը տրվել է Քուչակին, հիմնվելով այն փաստի վրա, որ ինքն է եղել առաջին հայրենների հեղինակը: Ստորին կարող եք տեսնել տարբեր ավանդություններ՝ Քուչակի կյանքի և գործունեության հետ կապված:
 Ըստ ավանդություններից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Սկզբնական հայրենները եղել են քառատող, սիրոն վերաբերվող: Միջնադարում նույնպես գրվել են հայրեններ, բայց ոչ մի ընդհանրություն չունեն Քուչակի հետ: Այսքանն էի պատրաստել:


Ավետիք Իսահակյան
Լիլիթ
Լիլիթը հրեական առասպել է, ըստ հրեական և աքքադական աղբյուրների՝ ադամի առաջին կինը: Ավետիք Իսահակյանը Լիլիթին ներկայացնում է որպես աշխարհի երկրորդ մարդ: Ադամը ստեղծված էր հողից, իսկ Լիլիթը՝ հրից: Այդ փաստը գոռոզություն էր աճացնում Լիլիթի մեջ, որը խանգարում էր սիրել Ադամին, քանի որ Ադամը ստեղծված էր հողից, այլ ոչ թե հրից: Իսահակյանը պոեմը գրել է Վենետիկում՝ 1921 թվականին: Ռոմանտիկ, հիասքանչ, ոչ հողեղեն Լիլիթի կերպարը առօրեական Եվայի հակադիր պատկերն է։


Ավետիք Իսահակյան

Նախագիծ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել էԵրգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարողԸնդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։

Ռավեննա, քաղաք Իտալիայի Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից սկսաց՝ եղել է Հռոմեական կայսրության մայրաքաղաք։ Ռավեննան համարվում է խճանկարների մայրաքաղաք: Նույնիսկ հիմա, դժվար է Ռավեննան անվանել ժամանակակից քաղաք: Այժմ քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:

Ռավեննայում
Արարատի ծեր կատարին Դար է եկել, վայրկյանի պես,Ու անցել:
Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին,Ու անցել:
Մահախուճապ սերունդներիԱչքն է դիպել լույս գագաթին,Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.Դու էլ նայիր սեգ ճակատին,Ու անցիր

Արարատը համեմատվում է Ռավեննայի հետ այնքանով, որ Ռավեննան անցել է տարբեր տերությունների ձեռքով այնպես՝ ինչպես Արարատը։ Ռավեննայում միշտ հույսը ապրել, ինչպես անմար ճրագ, արդյունքում՝ Ռավեննան Իտալիայի մի մասն է։ Մենք՝ հայերս, հույսքվ լցված ենք, որ մի օր կտեսնենք մեր լեռը՝ Արարատը, արդեն մայր հողում։

Ռիալտո կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինը։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
Կամուրջը հիշատակվում է տարբեր քնարերգություններում, ամենահայտնին է՝ Ավետիք Իսահակյանի «Ռիալտոյում» բանաստեղծությունը։ 

ՄԱՅՐԻԿԻՍ
Հայրենիքես հեռացել եմ,Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,Ազիզ մորես բաժանվել եմ,Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,Անձեն դիպան ու անցան.Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվինԿարոտցել եմ, մայրի՛կ ջան.Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով ոգիդ գըրկեմ, համբույր տամ.Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան

Հայրենիքից փախած և պանդխտացած զավակը հիշում է իր մորը, խրատները, փայփայանքն ու անհուն սերը։ Բոլորից տենչում է լուր լսել մորից, բարև ստանալ, բայց ավաղ։ Իսահակյանը փաստում է, որ մորից ավելի թանկ և սուրբ էակ չկա երկրիս վրա։


Թարգմանություն

Մերօրյա դպրոցականները, ինչպես նաև Rosan Bosch-ի ճարտարապետական ստուդիայի մասնգետները, դեմ են մոխրագույն շինություններին և սովորական դասարաններին։ Հենց իրենք են մշակել և ի կատար ածել  Vittra Södermalm կրթական կառույցի առաջարկած նախագիծը, որը գտնվում է Ստոկհոլմում։ Սա աշխարհի ամենաանսովոր և հետաքրքիր դպրոցներից մեկն է։
Առաջին հերթին աչք են ծակում դպրոցի վառ գույները և դրանց անսպասելի համադրությունները՝ սևկարմիրդեղինկապույտ։ Դպրոցը զերծ է մնացել առանձին դասարաններից և ուսուցիչների գրասենյակներից։ Ուսումը և հանգիստը համատեղելու համար՝ Vittra Södermalm-ում դասերն անցկացվում են աստիճանապատ տրիբունաների վրա։ Դասի ժամանակ երեխաները կարող են տեղավորվել այնպես, ինչպես իրենց է հարմար։ Այսպիսի կառուցվածքը  հիշեցնում է անտիկ ամֆիթատրոն։
Նայելով նկարին` կհասկանաք, որ այս դպրոցում բացակայում է այն բաղադրիչները (ատրիբուտ), որը բոլոր դպրոցներում պարտադիր մաս է կազմում՝ գրատախտակն ու կավիճը։ Դպրոցում առկա են մեծ սեղաններ՝ խմբային աշխատանքների համար, լուսավոր կոնֆերանս-սենյակներ և ոչ մեծ, բայց հարմար անկյուններ՝ ուսուցիչների համար։ Դասամիջոցների ժամանակ սովորողները հանգստանում են  պատի մեջ պատրաստված բազկաթոռների վրա։ Այս դպրոցում շատ հետաքրքիր է գրադարանում ժամանակ անցկացնելը։ Այն հիշեցնում է մի մեծ սև արկղ, որտեղ կան գրքերնոթբուքեր, ամսագրերմի խոսքով՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ուսման համար։

Դպրոցի ճաշարանը նույնպես ոչ ավանդական ձև ունի։ Սովորողները նստում են գունավոր, բարձր նստարանների վրա։ Սովորողներն օրվա ընթացքում պարտադիր ունենում են օգտակար նախաճաշ և համեղ ճաշ։


Կոմիտասյան դասեր
Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին


Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։

Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։

1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։

1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
Խոսք երախտիքի
Այցելություն պանթեոն
Կոմիտաս- Սևակ
Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...
Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
Ծանոթացի՛ր նյութերին, փորձի՛ր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

Նայի՛ր «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»  և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը և պատմի՛ր՝ ինչի մասին են:



Դարձվածքները կայուն բառակապակցություններ են,որոնց մեջ եղած բառերը չեն արտահայտում իրենց հիմնակամ իմաստը,այլ փոխաբերաբար արտահայտում են մի նոր, միասնական իմաստ։ Օր.՝ Ականջը ձայնի-լուրի սպասող Ականջը տանել-ձանձրացնել Ականջին օղ անել-մտապահել Աղ ու հացով-հյուրասեր,բարի Անմեղ գառ-խեղճ,միամիտ Անջուր ջրաղաց-դատարկամիտ,անբան,անօգտակար գործ կատարող Դարձվածքները հաճախ հոմանիշ են որևէ բառի։ Գլխի ընկնել-կռահել Ձեռ առնել-ծաղրել Գլուխ տանել-ձանձրացնել Դարձվածքները հաճախ ունենում են իրենց հականիշները։ Խելքը կտրել-հասկանալ Խելքը չհասնել Դարձվածքներ Ծանր բեռը ուսերից ընկնել-անհանգստքցնող գործը քվարտել Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի լինում են՝ հոմանիշ,հականիշ,համանուն,հարանուն։ Իմաստով մոտ,բայց ձևով տարբեր բառերը կոչվում են հոմանիշներ։ Հոմանիշները լինում են նույնանիշ ուստր-տղա Իմաստով իրար հակառակ բառերը կոչվում են հականիշ բառեր։ Հականիշները կարող են լինել ինքնուրույն իմաստ արտահայտող (տարարմատ Բարի-չար Բարձր-ցածր) և նույնարմատ հականիշներ Ժխտական նախածանցներ՝ Ան,Ապ,Դժ,Տ,Չ Անբախտ-դժբախտ,ապաբախտ,տարաբախտ Անգույն-դժգույն Համանուններ-միևնույն ձևն ունեցող,բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ։ Կար Մարդ Սեր Հորդ Ականակիր Խնամի Շահ Մարգա Ալոճ-հատապտուղ Ալոջ-էգ ուլ Հրավեր-տեղ գնալու առաջարկ Հրավերք-խնջույք Ամոլ-լծկան կենդանու զույգը Ամուլ-չբեր Պճնանք-զարդարանք Պչրանք-նազանք Ցուվում-հրահանգ Ցուցմունք-վկայություն Հովհար- Հովար


Լեզվական աշխատանք

1-Որը սնամեջ բառի հոմանիշ չէ
Պ.՝ Ընչազուրկ-աղքատ,ինչ+ք-ունեցվածք,ընչաքաղց-ագահ,ընչասեր
2- Որը փառաբանել բառի հոմանիշ չէ
Պ.՝ Աջակցել
3-Որն է շամբ բառի հոմանիշը
Պ.՝ Եղեգն
4-Որ բառը հոմանիշ չէ աչառու-կողմնակալ,ակնբախ-բացահայտ,աչալուրջ-շրջահայաց բառերից ոչ մեկին:
Պ.՝ Անաչառ-արդարամիտ
5-Ո՞ր բառը հոմանիշ չէ հյուսն-ատաղձագործ,փայտագործ, մաճկալ-հողագործ, անջրպետ-պատնեշ բառերից ոչ մեկին:
Պ.՝ Անջրդի-հականիշ-ջրորդի
Անքթիթ-անթարթ
           

Մեկ ու կես վանկանի բառերի(այս բառերի երկրորդ վանկը կազմվում է գաղտնավանկ Ը-ի օգնությամբ) կազմվում են ԵՐ հոգնակերտ մասնիկով. Կայսր-կայսրեր,արկղ-արկղեր,դուստր-դուստրեր,վագր-վագրեր:
Բացառություն են կազմում՝ արկղ,գամբռ,անգղ բառերը,որոնց հոգնակիի կազմությունը ունի երկձևություն՝ անգղեր-անգղներ
Հոգնակի են կազմում նաև ԻԿ վերջավորությամբ մարդ-մարդիկ,պարոն-պարոնայք,պարոններ, տիկին-տիկիններ,տիկնայք, անձ-անձիք,անձեր
Խոսակցական լեզվում հաճախ ՑԻ վերջածանցով,որը ցույց է տալիս ծագում, վերջածանցով կազմված բառերի հոգնակին կազմվում է Ք ածանցով:
Գոյականի առումը 
Գոյականը ունենում է որոշյալ և անորոշ առում: Գոյականի առումը ցույց է տալիս խոսողին հայտնի կամ անհայտ գոյական, օրինակ՝ գիրք կարդացի-գիրքը կարդացի
Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս խոսողին հայտնի ծանոթ առարկա: Որոշյալ առումն ատահայտվում է Ը կամ Ն հոդերի օգնությամբ: Գիրք,աղջիկ,աշակերտ-բաղաձայնով վերջացող բառերի վրա ավելանում է Ը հոդը: Այգի,առու,տղա-ձայնավորով վերջացող բառերի վրա ավելանում է Ն հոդը, օրինակ՝ Այգին,Առուն,Տղան:
Բաղաձայնով վերջացող բառի Ը հոդը կարող է փոխվել Ն-ի,եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով կամ Ը գաղտնավանկ պարունակող տառակապակցությամբ: Աղջիկը գնաց: Որոշ բառեր հայերենում հոդ չեն ստանում, դրանք են՝ անձինք,մարդիկ, կանայք,տիկնայք,պարոնայք:




Գիրք տետր գետ լույս հաց ջուր մուկ ձուկ գառ բեռ եզ դուռ բեռներ բեռնատար բեռնակիր դռներ դռնապահ ծաղիկ աղչիկ առշավանք կոշիկ սեղան նստար կազմել տրված բառերի հոգնակիները, բացատրել օրինաչափություները։ ոտնաձայն հեռագիր կողմնացույց պատմագիր լեզվաբան անցաթուղթ դրամահատ շարասույն դուստր թաղամաս գինետուն մեծատուն առակագիր դաշանագիր մեզվաբույծ հանքահոր հանքափոր որդատունկ գործազուրկ ասուլիս նորածին տեղեկագիր հերթապահ կավագործ աշխատատեղ մանկավարժ խաչակիր կիլոմետր երկրապահ քարայծ


Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը մարդկային ինքնադատապարտման մասին է: Արամը՝ լինելով երեխա և սերելով աղքատ ընտանիքից, կուրորեն հետևում էր ընտանեկան չգրված բարոյական օրենքներին: Նրանց տոհմում բոլորը ծայրահեղ աղքատ,բայց հոսող գետի պես ջինջ ու ազնիվ էին,այդ պատճառով սուտն ու գողությունը չլսված բառեր էին Արամի համար: Մանուկ հասակից տարված լինելով ձիերով, բայց հնարավորություն չունենալով գեթ մեկ անգամ հեծնել՝ Մուրադի առաջարկը չափազանց գրավեց Արամին: Մեկ օրով ձի հեծնելը և հետո տիրոջը վերադարձնելը Արամը գողություն չէր համարում, եթե գողություն համարեր՝ պատուհանը չէր էլ բացի: Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ծայրահեղ աղքատության մեջ ընտանիքը փորձում էր հարուստ լինել կատարյալ ազնվությամբ և արդարությամբ, այդ իսկ պատճառով, ձիու տերը՝ իր սեփական ձին տեսնելով տղաների ձեռքում, չհավատաց,որ իրենն է: Վաղ թե ուշ տղաները պետք է ձին վերադարձնեին և այդպես էլ արեցին,բայց ձին նույնը չէր՝ փոխվել էր,ուժեղացել, քանի որ նա տեսել էր սայլի գոտիներից դուրս՝ ազատ կյանքը...
Իմ կարծիքով տղաների արարքը գողություն է,քանի որ նրանք կես տարով վերցրել էին ուրիշի ձին, և օգտագործել  իրենց հաճույքների համար: Ուրիշի ունեցվածքը ցանկանալը կամ ուրիշին պատկանող իրը, առանց տիրոջ թույլտվության վերցնելը, նույնպես գողություն է:

Կուզեի լինել 
Ռուբին Դրանաթ Թագոր
Հեղինակը ցանկանում է լինել մանրավաճառի,պարտիզպանի և պահապանի նման,քանի որ ըստ հեղինակի՝ նշված մարդիկ ոչ ժամանակային,ոչ ռեսուրսային և ոչ էլ մեկի կողմից ինչ-որ սահմանափակում չունեն։ Քնարական հերոսը ձգտում է լինել ազատ,անկախ և սեփական կամքով ու ցանկությամբ շարժվող։

Ստեղծագործության իմաստի հետ համակարծիք չեմ,քանի որ մանրավաճառը և մյուս նշված անձնավորությունները ունեն իրենց խնդիրները,օր.՝ մանրավաճառը առավոտյան նույնպես փորձում է վաղ արթնանալ,որպեսզի չուշանա իր տեղը զբաղեցնելուց։ Ամեն մարդ պիտի գնահատի և գոհ լինի այն իրավիճակից,որն իր մոտ է,քանի որ նայելով մյուսների «լավ» կյանքին,շատ հաճախ դժվարանում ենք պատվով ապրել մերը։ Բոլոր մարդիկ ունեն խնդիրներ,բայց քչերն են համարձակվում շրջանցել կամ հարթել իրենց խնդիրները,նախընտրում են նայել ուրիշի ավելի քիչ խնդիր ունեցող կյանքին և դժգոհել իրենց սեփականից։

Ստեղծագործության հերոսը դպրոցական էր,ազատությանն ու անկախությանը ձգտող անձնավորություն,ով քիչ կյանք ապրելով՝ հասցրել է որոշ արժեքներ կերտել իր մեջ։ Ինչպես արդեն նշեցի, մանրավաճառի, պարտիզպանի և պահապանի մեջ նրան դուր էր եկել ազատ կամքը և սեփական ցանկությունով ապրելը,այսինքն ցանկացած ժամի տնից դուրս գալը կամ մթնշաղին գործի բռնվելը։ Լինելով դպրոցական՝ հերոսը ռեժիմով քնում,արթնանում և դպրոց էր գնում,բոլորս էլ անցնում ենք սրա միջով։ Կարծում եմ ստեղծագործությունն ավելի փոքր տարիքի երեխաների համար է,քանի որ հասուն մարդը հասկանում է,որ շատ բաների միջով պիտի անցնի,մինչ «կատարյալին» հասնելը։ 
Per aspera ad astra...
Ծիծաղը
Վիլյամ Սարոյան
«Ծիծաղը» պատմվածքը մեր իրականությանը շատ մոտ է և ինձ ինչ-որ տեղ ոչ խորթ,քանի որ ես դպրոցական եմ,իսկ դպրոցում նման դեպքերը հազվադեպ չեն։ Քնարական հերոսը դասապրոցեսի ժամանակ ծաղր է արել դասընկերուհուն,խանգարելով մնացածին՝ դատարկամիտ ծիծաղ է բաց թողել,վիրավորելով և՛ աղջկան,և՛ ուսուցչուհուն։ Ուսուցչուհին փոխարինող էր, խորը հոգեբանությամբ և խոցվող սրտով,տղաների արարքները իրեն թևաթափ են արել։ Տղային կանչել էին պատասխանատվություն կրելու և նույնը կրկնելու,բայց իր սխալը հասկանալով՝ նա չկարողացավ պարզ ճակատով նայել ուսուցչուհու աչքերի մեջ։ Հետևություն. մենք մեր դիմացինին ճանաչում ենք այնքան,ինչքանով ինքն է ցույց տալիս,երբեք չպետք է ծաղրենք,ծիծաղենք կամ քմծիծաղով պատասխանենք,քանի որ դա անարգանք է,և նույնը կարող է պատահել մեզ հետ։
 --------------------------------------------------------------------------------------------------------------
Վարք Մեծացը» այն հանճարների մասին է,ովքեր իրենց գիտելիքով հատել են մարդկային երևակայության սահմանները և բոլորի կողմից հիշվել են որպես խելացնոր ու տարօրինակ։ Դիոգենես,Նարգիզ,Ֆաուստ,այս բոլորը այն կերպարներն են,ովքեր գրականության և մշակույթի մեջ մեծ հեղափոխություն են արել իրենց ներկայությունով։ Սևակին կարելի է դասել այդպիսի հանճարների դասին,ուղղակի բանն այն է,որ Սևակը միշտ էլ հարգանք է վայելել և հորինված կերպար չէ,այլ իրական հայ լուսապսակ ճակատ։ Այս բանաստեղծությունը իր մեջ սիրո տողեր,խոստովանություն կամ տխրություն չի պարունակում,Սևակին նման չէ,տարբերվում է...

Լյառն ի Մասիս ստեղծագործության մեջ Աբովյանի կերպարը տեսնում եմ փնտրտուքների մեջ. արդյո՞ք տպագրել «Վերք Հայաստանի» վեպը։ Այդ ժամանակահատվածը նաև աշխարհաբար հայերենի սկիզբն է։ Լյառն ի Մասիսում Աբովյանի կերպարը ներկայացվում է որպես առավոտից գիշեր և գիշերից առավոտ խորհող,աշխատող ու ստեղծագործող կռրպար։ Ստեղծագործությունից կարելի է հասկանալ,որ Աբովյանի համար ներշնչանքի գերագույն կետ էր Մասիսը,որը միշտ հույսով էր պատում Աբովյանին։

Միսակ Մեծարենցի բանաստեղծությունների ամենագրավիչ մասնիկը լեզուն է՝արևմտահայերենը։ Մեծարենցի բանաստեղծությունները նմանեցնում եմ հունական կամ հռոմեական պոեզիքյի։ Մծարենցը իր բոլոր զգացմունքները,աշխարհայացը և աշխարհը ըմբռնելու միջոցը ներառել է իր բանաստեղծությունների մեջ։ Մեծարենցը այնքան իմաստուն էր,որ իր վախճանի մասին գիտեր և քնքուշ կերպով իր գույժը մտցրել էր իր բանաստեղծություններից մեկի մեջ։ Ես կարծում եմ,որ մեծարենցը տխուր չէր,քանի որ իր կյանքի ասելիքը,միտքն ու ումաստը հանձբել էր թղթին,ինքն ու իր հոգին երբեք էլ չեն մեռնի...

Գիշերն անուշ է,գիշերն հեշտագին, Թմրությամբ և ամոքող դեզով օծված, Լուսավոր ճամփան և կանցնեմ հարբած, Գիշերն անուշ է,գիշերը թեթև։ Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն, Հաշիշով օծուն ու բալասանով. Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝ Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...։ Համբույր եմ ստանում միայն բնությունից։ Լույսի համբույր,որ չորս կողմս ծաղիկ կծաղկեցն, Այս գոիշեր տոն է՝հոգուս հարություն։ Համբույր եմ ստանում միայն բնությունից։ Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն, Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի, Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜, Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։ Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜ Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։ Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝ Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։ Բայց հոգուս լույսը քիչ քիչ մարում է, Շրթունքս ծարավ է միակ համբույրին, Ուրախ գիշեր է լույսով ու լուսնով լի, Բայց լույսն իմ հոգու քիչ քիչ կմարի։ Կարմիր ծաղիկ մը գարունի Առտու մը ինծի նվիրեցիր. Ըզգացի թե տենդեր ունի Երազկոտ միտքըս ուշացիր։ Խանդաղատանք մը հորդեցավ Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝ Դողաց սիրո սարսուռն անցավ՝ Ու թովանքը համբույրին հուր։ Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն, Ու մետաքսե ուղի մը զիս Սեր-Ծաղիկին տարավ ածուն։ Հոն ժըպտեցավ կյանքը ինծի, Հըմայքներու հույլովն անցավ, Եվ ուրվական մը կասկածի Անոր մոտեն երբեք չանցավ։ Գարնան մի ծաղիկ Ինձ առավոտյան նվիրեցիր, Զգացի, որ թրթռում է Երազկոտ միտքս ցրվեց։ Մի քնքշանք թափվեց Սրտիս մեջ, Անցավ սիրո սարսուռը Եվ համբույրի հրե կախարդանքը։ Եվ տենչով լի իմ հոգին, Զգաց քո սրտի հուրը։ Ու մի մետաքսե ուղի, Տարավ ինձ Սեր-Ծաղիկի այգին։ Այնտեղ կյանքը ինձ ժպտաց, Հմայքների ճանապարհով անցավ։ Եվ երբեք կասկած չմտավ այդ ծաղկանոց։

Պետրոս Դուրեան – ”Լճակ” 1. Լճակ Ինչո՞ւ ապշած ես, լըճա՛կ,Ու չեն խայտար քո ալեակք,Միթէ հալւոյդ մեջ անձկաւԳեղուհի՞ մը նայեցաւ: Ինչո՞ւ ես ապշած,լճակ, Եվ չեն ուրախանում ալիքներդ, Միթե՞ հայլուդ մեջ հանկարծ Մի գեղեցկուհի նայեց։ Եւ կամ միթէ կը զմայլի՞նԱլեակդ երկնի կապոյտին,Եւ այն ամպոց լուսափթիթ,Որք նմանին փրփուրիդ: Եվ կամ միթե՞ ալիքներդ Երկնքի կապույտով են հիանում, Եվ այն ամպերով,որոնք նման են փրփուրներիդ։ Մելամաղձոտ լճա՛կ իմ,Քեզ հետ ըլլանք մտերիմ,Սիրեմ քեզի պէս ես ալ Գրաւիլ, լռել ու խոկալ: Իմ թախծոտ լճակ, Քեզ հետ մտերիմ լինենք։ Սիրեմ քեզ,ինչպես ալիքդ։ Գրավեմ,լռեմ ու խորհեմ։ Որքան ունիս դու ալի՝Ճակատս այնքան խոկ ունի,Որքան ունիս դու փրփուր,Սիրտս այնքան խոց ունի բիւր: Ինչքան ալիք դու ունես Այնքան կնճիռ կա ճակատիս, Որքան փրփուր ունես դու, Այդքան շատ վերք կա սրտումս։ Այլ եթէ գոգդ ալ թափին Բոյլքն աստեղաց երկընքին,Նըմանիլ չես կրնար դուն Հոգւոյս` որ է բոց անհուն: Եթե երնքի աստղերը թափվեն քո մեջ, Չես կարող դու նմանվել Հոգուս,որը վառվում է։ Հոդ աստղերը չե՛ն մեռնիր,Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,Ամպերը չե՛ն թրջեր հոդ,Երբ խաղաղ էք դու և օդ: Այդտեղ աստղերը չեն մահանում, Ծաղիկները չեն թոռոմում, Ամպերն այդտեղ չեն թրջվում, Երբ դու և օդը հաշտ եք միասին։ Լըճա՛կ, դո՛ւ ես թագուհիս,Զի թհովէ մալ խորշոմիս,Դարձեալ խորքիդ մէջ խռով Զիս կը պահես դողդղալով: Լճակ,դու ես թագուհիս, Քանզի մի զեփյուռից կնճռոտում ես, Կրկին ներքուստ դու խռոված Քեզ կպահես դողդողալով։ Շատերը զիս մերժեցին,“Քնար մունի սոսկ” – ըսին.Մին` “դողդոջ է, գոյն չունի” -Միւսն ալ ըսաւ. – “Կը մեռնի՛”: Շատերը քեզ մերժեցին, «Միայն նվագել գիտի», ասեցին, Մեկն ասաց դողդոջ է,գույն չունի, Իսկ մյուսն ասաց՝ կմեռնի։ Ոչ ոք ըսավ. – “Հե՛ք տղայ,Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,Թերեւս ըլլայ գեղանի,Թէ որ սիրեմ, չմեռնի”: Ոչ ոք չասեց. -«Խեղճ տղա,արդյոք ինչու՞ կվառվես, Դու դեռ մնա գեզեցիկ, Թե որ սիրեմ՝ չմեռնես։ Ոչ ոք ըսաւ` – “Սա տղին Պատռե՛նք սիրտը տրտմագին,Նայինք ինչե՛ր գրուած կան…”- Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան: Ոչ ոք չասեց. «Եկեք այս տղայի սիրտը պատռենք,տեսնենք, թե ինչեր կա գրված ներսում, Բայց սա մատյան չէ,սիրտն այրվում է։ Հոն կայ մոխի՛րյիշատա՛կԱլեակքդ յուզի՛ն թող, լըճակ,Զի քու խորքիդ մեջ անձկաւ,Յուսահատ մը նայեցաւՊետրոս Դուրեան (1851- 1871) Այնտեղ կա մոխիր,հիշատակ, Ալիքներդ թող ալեկոծվեն,լճակ, Որովհետև խորքդ հուսահատ է։
     

Լրացրու բաց թողած տարեռն ու կետադրիր.
Դեռ ավտոբուս չնստած՝ հիշեցի,որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ,որ Չարենցին գիտեմ: Ասացի,որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները:
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել՝ արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ՝ ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը,որտեղ առաջին մարդիկ տնկել են խախողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել:

2.      Կարդա տեքստը և փոխադրիր։ Վերջում կարծիքդ հայտնիր մեծահարուստի արարքի մասին։
Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց. «Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի. «Ինչու՞ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց. «Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:
Հովիկ Չարխչյան

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել և պատմել,որ մի հնդիկ մեծահարուստ իրեն ռեստորան էր հրավիրել: Հյուրասիրությունից հետո դուրս էին եկել փողոց, և այդ ժամանակ իրենց շրջապատել են մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ էր հանել և նետել նրանցից շատ հեռու: Երեխաները վազել են ու սկսել գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էին, ինքը հարցրել է,թե ինչու փողը պարզապես չտվեց նրանց, այլ նետեց: Մեծահարուստը պատասխանել էր,որ եթե ինքը դներ նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեց հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում:
Մեկնաբանություն. մեծահարուստի արարքը համարում եմ ավելի մեծ օգնություն,քան պարզապես գումար տալը,քանի որ նա նաև օգնել է կյանքը հասկանալ: Միայն գումար տալով՝ մենք մուրացկանների առօրյա հացի գումարը ապահովում ենք, և նրանք աշխատելու կարիգ չեն զգում,բայց երեխաներին մանկուց սովորեցնելով,որ ամեն լուման ունի իր համապատասխան թափված քրտինքը՝ մենք ինչ-որ չափով ապահովում ենք նրանց ապագա բարեկեցությունը,քանի որ այդ կերպ նրանք կձգտեն աշխատել:

1.      Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր

Վանա լճի հարավային ափերի մոտ, Նարեկ գյուղից փոքր-ինչ հեռու, դժվարամատչելի ու բարձրաբերդ ժայռերի վրայի քարակոփ այրերից մեկի առջև արթնացել էր սևասքեմ մի վանական՝ հայացքով դեպի ծովը:
Արշալույսի բոսոր ճառագայթները արտացովլելով ծովի կանաչ ալյակներից`   բեկբեկվում էին, կոտրատվում ու վազում դեպի այն ափը,որտեղ վանականն էր: Վարդագույն կրակներով բռնկված այդ ճառագայթումից կարմրականաչ շղարշներ էին թրթռում՝ ծովահայաց ժայռերի վրա:
Վանականը, ափին լուռ արձանացած, խորասուզ հայացքով նայում էր դեպի հեռուները՝ Արտոս լեռան ուղղությամբ: Նա գեղեցիկ,բարակիրան մի այր էր, թախծալի աչքերով,ուղղաձիգ քթով, սև ու սուր մորուքով: Թվում էր քարանձավի սառնաշունչ կամարներից հետո երկար ճգնելուց մի լուսավոր տառապանք էր իջել՝ մագաղաթի նմանվող նրա դեմքին, որը սակայն մի ժպիտ էր թաքցնում իր մեջ:
Գոհար վարդն էր՝ շղարշ առել արփիական վեհ վարսերից ,մրմնջում էին նրա շրթունքները, և այդ մրմունջը ձուլվում էր ելևեջող կոհակների թախծանուշ երգին:

Բարդ ստորադասական նախադասություն, կապակցման միջոցները, կետադրությունը։

1.    Գտի՛ր երկրորդական նախադասությունները, որոշի՛ր, թե որ անդամի ինչ լրացում են դրանք։ Ամեն նախադասության կողքին գրի՛ր կապակցման միջոցը, նշի՛ր, թե ինչ միջոց է՝ շաղկա՞պ, հարաբերական դերանո՞ւն, հարաբերական-հարաբերյա՞լ, թե՞ վերաբերական։
·         Նա ունի լայն ճակատ,(ինչպիսի՞) որ լուսնի տակ պղնձագույն է երևում։
Վերջադաս,հարաբերական դերանուն,որոշիչ
·         Ինչ-որ մեկը Սևակին ասաց, (Ի՞նչ)որ արդեն իրենց են կանչում։
Նախադաս,հարաբերական դերանուն,ուղիղ խնդիր
·         Հետո ծլում և մեծանում է լայնեզր քեղը, (Ո՞ր ) որի տերևի կպած տեղը մրմռում է։
Վերջադաս,հարաբերական դերանուն
·         Պահեստի առաջ հաճախ չոքում են ուղտերը,(Ո՞ր) որոնք տիկերով նավթ են բերում։
Վերջադաս,հարաբերական դերանուն
·         Մի առանձին բան չի ավելանա, (Ե՞րբ) եթե հիշատակենք նրա անունը։
Վերջադաս,հարաբերական դերանուն
·         Միայն նրանց որդիները, որ առաջադիմական էին, (ե՞րբ)երբեմն զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին։
Միջադաս,հարաբերական դերանուն,ժամանակի պարագա
·         Խոսքը շարունակեց Հայկը՝ ուրախ(Ինչպիսի՞), որ ընդհատեց լռությունը։
Վերջադաս,հարաբերական դերանուն,որոշիչ

·         Որ ավազանում մկրտվում եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ, չէ՞։
Վերջադաս,հարաբերական-հարաբերյալ

·         Դա նշան է,(Ի՞նչ) թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել։
Վերջադաս,հարաբերական դերանուն, ուղիղ խնդիր:
·         Նրան թվում էր (Ի՞նչ), թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։
Վերջադաս,հարաբերական դերանուն, ուղիղ խնդիր
2.      Կետադրիր տրված նախադասությունները։
·         Ձեռքը մեկներ քրոջը ,որ ավարտել էր արտասանությունը։
·         Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևներին փաթաթած՝ շպրտում էին գերության օղակը։
·         Նա իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը։
·         Այս փողոցն ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները։
·         Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար, թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ։
·         Սկսենք հարավից, որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր։
·         Շողոքորթ կեղծությամբ էր նրան նայում Շողուց Ալեքը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։
·         Բայց այս բոլորից գյուղը հասկացավ միայն այն, որ դրությունը ծանրանում է, նոր փորձանքներ են սպասվում։
·         Այսօր դու խոսեցիր այնքան, որքան չէիր խոսել մի ամսում։
·         Ես չպիտի մոռանամ իմ լեզուն, իմ սովորությունները, որպեսզի վերադարձին ինձ օտար չհամարեն։

Երեքշաբթի (20.12.2016)

1.    Լրացրու անհրաժեշտ տառը կամ տառակապակցությունը.
ձ-ծ-ց
անցուդարձ, վերամբարձ, փորձանք, հանդերձանք, հերարձակ, հասարակած, փղծկալ, տրցակ, դեղձենի, արձակուրդ, պախուրց, գլուխկոնծի, կցկտուր, խեցգետին, վեհապանծ, ձվածեղ, վերծանել, ակնածանք, ճրագալույց, անդամալույծ, ուղերձ, անեծք, ատաղձագործ, հանդիպակաց, վերծանել.
ջ-ճ-չ
զղջալ, բաճկոն, խոճկոր, չղջիկ, զեղչել, թրջոց, անզիջում, աջլիկ, միջատ, բրդուճ,    գոճի, աչալուրջ, աճպարար, մահիճ, ակնակապիճ, այծենակաճ, կիրճ, ծխամորճ.
ղ-խ
մղկտալ, մանանեխ, կեղտ, զեղչել, աղբաման, աղցան, վաղճան, սխտոր, տախտակ, թղթապանակ, ուղտափուշ, սանդուղք, ճողփյուն, տախտակամած, ուխտագնաց, ախտորոշում, փայծաղ, հախճապակի, պղտոր, մեղսագործ, թուխպ, զմրուխտ։
2.      Կետադրիր տրված տեքստը.
Մամիկոնյան նախարարը հապճեպ զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ բազմաստեղնյան աշտանակը, որի բոլորակ ափսեի մեջ սևացել էր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը՝ աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը, և սիրտը մղկտում էր։
3.    Կարդա տեքստը,  մտքերդ արտահայտիր արծարծված խնդրի շուրջ։ Մեկ նախադասությամբ ձևակերպիր նյութի ասելիքը։ Առաջարկ արա՝ Երկիր մոլորակը պաշտպանելու։
Գեայի պատասխանը
Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորոկան բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։
Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։
Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։

Կարծիք
Հեղինակի հետ համաձայն եմ: Շատ իրավիճակներում մարդիկ չեն հասկանում, թե իրենց հասցված վնասը մայր Մոլորակին ինչպիսի արդյունք կարող է ունենալ: Երկիր մոլորակը չունի բնական աղետ, բոլոր աղետները արհեստական են՝ մարդկանց վնասներին ի պատասխան: Երբ որ մենք հասկանանք մեր մոլորակի կարևորությունը, սկսենք գնահատել այն և վարվենք որպես մեր ընկեր՝ այն ժամ ամեն ինչ կնկնի իր տեղը:

 Երկիր մոլորակը կենդանի օրգանիզմ է: Ինպես մարդու օրգանիզմն է պատասխանում բացիլներին՝ հակահարվածով, այդպես էլ մեր մոլորակն է պատասխանում իր ախտերին՝ հակառակ էֆեկտով:


Комментариев нет:

Отправить комментарий