вторник, 31 марта 2015 г.

Իրականությունը մեկն է և անժխտելի...

Օրեր առաջ Թբիլիսիում մասնակցում էինք Էկո դասի,որի թեման էր՝ «Անտառները,ծառերը»:
Ես ուսումնասիրել էի ծառերի էտումները Երևանում և ներկայացրել ռեպորտաժ (Անգլերեն տարբերակը): Դրանք, իհարկե, իրականացվում են խայտառակ ձևով ու շատ հաճախ սանիտարական էտումը՝ ծառերը գազանաբար կտրելուց ոչինով չի տարբերվում: Շրջել եմ մեր կրթահամալիրի դպրոցներում, ուսումնասիրել այնտեղ իրականացվող պարտիզպատական աշխատանքները, պատկերը բոլորովին այլ է:  




Շրջելով Թբիլիսիում՝ բակերով,փողոցներով, նման երևույթի ականատես չեղա,ընդհակառակը զարմացած էի այդքան խիտ ծառերով,որոնք հանդիպում էին ճանապարհին և ակամայից հարց առաջացավ.եթե Երևանի մասնագետները պատճառաբանում են,որ ճանապարհամերձ ծառերը խանգարում են երթևեկությանը, ապա Թբիլիսիում, ի՞նչ է չեն խանգարում: Այնտեղ բոլոր պուրակներում խիտ ծառածածկ կար, բակերում ծառերը չէին փոխարինվել խաղահրապարակներով, ինչպես Երևանում է: Իհարկե, մեր երկրում ամեն  ինչին էլ կան պատճառաբանություններ,սակայն իրականությունը մեկն է և անժխտելի:

Ցավալի է,որ երկու հարևան երկրներ ենք,միմյանց շատ հարցերում նման բայց և շատ տարբեր:







Լուսանկարներն արված են Թբիլիսիում


1 комментарий: