Ջուրը ծածկում է մեր
մոլորակի 70%-ը: Քաղցրահամ ջուրը
կազմում է Համաշխարհային օվկիանոսի
3%-ը, ընդ որում մեծ
մասը` սառցադաշտերում: Խմելու ենթակա է
մոտ 1.1%-ը: Ջուրը մարդու
օրգանիզմ է հասցնում թթվածին,
ապահովում է ջերմակարգավորումը և
մաշկի խոնավացումը: Սակայն միևնույն ժամանակ
մարդն ամեն քայլափոխի հեղուկ
է կորցնում: Օրգանիզմի
հեղուկի թեկուզ 1%-ի կորուստը կարող
է ուժեղացնել հոգնածությունը,
բթացնել մտավոր գործունեությունը և
նվազեցնել աշխատունակությունն ու կենտրոնացման ունակությունը
5%-ով: 2% հեղուկի կորստի դեպքում
մարդ ծարավում է, 6-8% դեպքում` կիսաուշագնաց
վիճակում է հայտնվում, 10% կորստի
դեպքում սկսվում են հալյուցինացիաներ
և կուլ տալու
հետ կապված խնդիրներ; 12% դեպքում
մարդ մահանում է: Լիովին առանց
ջրի մարդ կարող է
ապրել 3-5 օր: Ավելի քան
400 մլն մարդ ապրում է
ջրի խիստ պակաս ունեցող
տարածքներում, ավելի քան 1 մլրդ
մարդ չունի խմելու ջուր
օգտագործելու հնարավորություն, 850 մլն մարդ էլ
ոռոգման ջրի բացակայության պատճառով
սովի է դատապարտված: Ջրի
աղտոտվածությունից առաջացող հիվանդություններից տարեկան մահանում է
մոտ 2 մլն մարդ` հիմնականում
երեխաներ: Զարգացող երկրներում հիվանդությունների 75%-ը կապված է
ջրի հետ: Բացարձակ մաքուր
ջուր գոյություն չունի: Ջուրը համապիտանի
լուծույթ է. այն պարունակում
է մեծ քանակությամբ
օգտակար, վնասակար ու նույնիսկ վտանգավոր
նյութեր: Սակայն, ինչպես ապացուցել
են գիտնականները, որոշակի համադրության դեպքում
այս մասնիկներն առկա են խողովակից
եկող ջրի մեջ: Կյանքի
ընթացքում մարդ խմում է
մոտ 35 տոննա ջուր, ու
դրա հետ միասին մոտ
420 բաժակ աղ ու աղտոտ
նյութեր:
Ուսումնական բլոգ,որտեղ կարող ես գտնել ուսումնական նյութեր,հանդիպումների վերլուծություններ,կատարած առաջադրանքներ և այլ ֆորմատի հրապարակումներ։
Страницы
- Գլխավոր էջ
- Ֆիզիկա
- Առցանց ուսուցում
- Երկրաչափություն
- Հանրահաշիվ
- Կենսաբանություն
- Էկո ակումբ
- Գրականություն
- Պատմություն
- Իրավունք
- Ռուսերեն
- Աստղագիտություն
- Թարգմանություններ
- Անգլերեն
- Քիմիա
- Պատմություն
- Հայոց լեզու
- Թարգմանչական ստուգատես 2017
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Էկոլոգիա
- Ֆիզկուլտուրա
- Հասարակագիտություն
- Արվեստ
- Գերմաներեն
- Հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբար
- Անհատական ուսումնական պլան
- Ուսումնական Փետրվար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий