пятница, 26 февраля 2016 г.

,,Երիտասարդ Կենսաբանների ասոցիացիա,,-ն այսօր նշեց իր 7-րդ ամյակը

Այսօր «Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիան» նշում էր հիմնադրման 7-րդ ամյակը, որի առթիվ ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր միջոցառում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստացել էր հատուկ մասնակցության հրավեր, որին մասնակցեցինք ես և ընկեր Էմանուելը: Ասոցիացիայի անդամները ներկայացրեցին 2014, 2015 և 2016 թվականների կատարված նախագծերը, իսկ իրականացված նախագծերին, ասոցիացիային առավելագույն աջակցություն ցուցաբերած անձիք պարգևատվեցին շնորհակալագրերով: Այդ շնորհակալագրերից մեկը՝ պատվավոր անդամի հավաստագրով, բաժին հասավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։ «Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիան» նաև կրթահամալիրի ակտիվ գործընկերն է, ու 2016-ը շարունակվելու է նույն ոգով: Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սարգիս Աղայանը՝ «Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիայի» փոխնախագահը, ում որդին, ի դեպ, մեր կրթահամալիրի սան է, ակտիվորեն կմասնակցի Էկոտուր 2016-ի աշխատանքներին: Կրթահամալիրը կմասնակցի Մեծ Թռիչք (Big jump) գետերի ու լճերի հիմնախնդրին ուղղված միջազգային ֆլեշմոբին, իսկ ամռանը կկազմակերպվի համատեղ էկոճամբար Վայոց Ձորում:



Комментариев нет:

Отправить комментарий