четверг, 14 апреля 2016 г.

Իմ կյանքի առաջին լուսաբացը



Իմ կյանքի ամենատպավորված լուսաբացը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին,երբ ես ընտանիքիս հետ գնում էի Թբիլիսի։ Առավոտյան ժամը 5-ին,երբ դեռ մութ էր, և երկնքում չէին երևում արևի շողերը,ճամփա ընկանք։ Երկինքը սկսեց գույն ստանալ,և ես նկատեցի,որ արևը արթնանում է։ Հասկացա Աստծո ստեղծած հրաշքը,հասկացա,որ կյանքը շարունակվում է։ ժամերի ընթացքում արևը,ինչպես մի կտավ,նկարեց մեր աշխարհը իր ամբողջ բովանդակությամբ։ Այդ արևածագը իմ մեջ շատ է տպավորվել,քանի որ իմ կյանքի առաջին տեսած իրական բնածին հրաշքն էր։

Комментариев нет:

Отправить комментарий