воскресенье, 9 октября 2016 г.

Հայաստանի գյուղերը. Շիրակամուտ

«Թռչկանի» կամ «Չիչխանի» ջրվեժ տանող ճանապարհի վերջնակետը Շիրակամուտ գյուղն է: 



Գյուղը գտնվում է Լոռու և Շիրակի մարզի սահմանին, բայց փաստացի Լոռու մարզում է՝ Վանաձոր քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք: Մինչ 1978 թվականի հունվարի 25-ը անվանումը եղել է Նալբանդ, հետո վերանվանվել Շիրակամուտ,որպես մուտք դեպի Շիրակի մարզ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ գյուղից զոհվել է 323 մարդ: Գյուղը եղել է էպիկենտրոնում:
Տեղակայված է Փամբակ գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա:

Բնակչությունը կազմում է մոտավորապես 3000 մարդ: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:   

Комментариев нет:

Отправить комментарий