вторник, 13 декабря 2016 г.

Ինչ է պատերազմը տալիս մարդկությանը. Էսսեյ

Պատերազմից կորցնո՞ւմ ենք,թե շահո՞ւմ: Այս հարցը շատ հարաբերական է,քանի որ պատերազմի ժամանակ և՛ մեծ կորուստներ են լինում, և թե՛ մեծ ձեռքբերումներ: Պատերազմի ժամանակ հազարավոր ընտանիքներ ընկնում են սգի մեջ, կորցնելով տան լույսը՝ պատանի զավակին: Հակառակ տեսանկյունից նայելով  տեսնում ենք,որ զոհեր տալով վերցնում են տարածքներ,որը կարող է ծլել,ծաղկել և ավելի շատ ժառանգներ տալ: Օբյեկտիվ տեսակետով պատերազմը չի կարելի դասել որպես բացարձակ չարիք կամ բացարձակվ բարիք: Իմ սուբյեկտիվ կարծիքով պատերազմը չարիք է,քանի որ ինչպես նշեցի՝ բոլոր կողմերից լինում են զոհեր և հանգած ճրագներ: Ես բոլորին վերաբերվում եմ որպես մարդ,այնպիսի մարդ,ինչպիսին որ ես եմ: Այնուամենայնիվ չեմ պատրաստվում նստել և նայել,թե ինչպես է հակառակորդ կողմը գալիս և մտնում մեր տները,գյուղերը և տարածքները: Դեմ եմ պացիֆիզմին և անմարդկային ցինիզմին:
Ես պատրաստվում եմ ճակատամարտին,պլաններն անիմաստ են,սակայն պլանավորելը անհրաժեշտ է :

Դուայթ Էյզենհաուեր

Комментариев нет:

Отправить комментарий