среда, 8 февраля 2017 г.

Գավառի և Ճամբարակի ուսուցիչները կրթահամալիրում

Այսօր՝ Վորլդ Վիժն Հայաստանի կազմակերպմամբ Գավառի և Ճամբարակի ուսուցիչների խումբը հեղինակային կրթական փոխանակման ծրագրով   հյուրընկալվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։
Ուսուցիչների խմբին առավոտյան դիմավորեց Ավագ դպրոցի սովորողների լրագրողական կազմը: Խմբերը հերթով հասան, ծանոթացանք և անցնելով «Սեբաստիա» մարզադաշտի ձմեռային վազքուղով, մտանք Ավագ դպրոց՝ թեյախմություն անցկացնելու: Այնուհետև՝ ըստ ծրագրի:
Հյուրերի հետ անցկացվեց երգուսուցում, իսկ հետո սկսեցինք շրջայցը: Եղանք Ավագ դպրոցի ընթերցասրահում՝ որտեղ պարապմունք էր անցկացնում օտարերկրյա մասնագետը: Այնուհետև անցանք պարասրահով, եղանք բնագիտական գործունեության լաբորատորիաներում, Միջին դպրոցի ակումբում, որտեղ անցկացվում էին Ղափամայի ծեսի նախապատրաստական աշխատանքները, փոքր դահլիճում մասնակցեցինք «Դպիրյան ֆլեշմոբ» և «Կարդում ենք» նախագծերին, կլոր սեղան-քննարկում կենտրոնական ընթերցասրահում և վերջում միասնական ընդհանուր պարապմունք:

Հյուրերը ոգևորված էին և հիացած










Комментариев нет:

Отправить комментарий