Ապակի
Բնական ապակիները՝ պեռլիտները,
վանակատները (օբսիդիան)
և այլն,
հրաբուխների գործունեության
արգասիք են
և կոչվում
են նաև
հրաբխային ապակիներ:
Արհեստական ապակին՝
ամորֆը, փխրուն, թափանցիկ,
քիմիապես կայուն
նյութ է:
Այն ստանում
են հատուկ
վառարաններում՝ սոդայի
(Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով:
Արդյունքում առաջանում
են նատրիումի
և կալցիումի
սիլիկատներ, որոնք,
սիլիկահողի հետ
միաձուլվելով, վերածվում
են հեղուկ
ապակեզանգվածի, իսկ հետագա
սառեցմամբ` պինդ
ապակու: Այսպիսի
ապակին կոչվում
է սիլիկատային: Սոդան
պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում
ստանում են
դժվարահալ ապակի:
Կավիճը՝ կապարի
(II) օքսիդով (PbO), իսկ սոդան
պոտաշով փոխարինելու
դեպքում ստանում
են բյուրեղապակի: Սկզբնական
խառնուրդին տարբեր
մետաղների օքսիդներ
ավելացնելիս սիլիկատային
ապակին ստանում
է տարբեր
գույներ, օրինակ՝
քրոմի (III) օքսիդից՝ կանաչ,
կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ,
մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և
այլն: Եթե
ապակին պարունակում
է մոտ
99% սիլիկահող, ապա կոչվում
է քվարցային ապակի:
Տաքացնելիս ապակին աստիճանաբար
փափկում է
և անցնում
հեղուկ վիճակի:
Հակառակը նույնպես
տեղի է
ունենում աստիճանաբար՝
սառեցմանը զուգընթաց
ապակե զանգվածը
պնդանում է:
Ապակու այս
հատկության վրա
է հիմնված
դրանից տարբեր
իրերի ձևավորումը,
որն իրականացվում
է տարբեր
եղանակներով: Ապակու
ձգումը մեքենաներով
կիրառվում է
թերթային ապակու,
խողովակների, ապակեձողիկների,
ապակեթելերի արտադրության,
գլոցումը՝ շինարարական,
նախշազարդ թիթեղապակիների
համար: Փչումը
կիրառվում է
նեղ բերանով
ամանեղեն, մամլումը՝
հաստ պատերով
իրեր պատրաստելու
համար:
Ըստ կիրառության և
հատկությունների՝ առանձնացվում
են ապակու
մի շարք
տեսակներ՝ շինարարական,
տեխնիկական, օպտիկական,
էլեկտրամեկուսիչ և
էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող,
տարայի, տեսակային
և գեղարվեստական,
ապակեթել և
այլն:
Սիլիցիումի երկօքսիդ

Комментариев нет:
Отправить комментарий