воскресенье, 31 января 2016 г.

DigiTech 2016

Անկեղծ ասած՝ Դիջիթեք 2016-ը չարդարացրեց իմ սպասումները։ Կարդալով անվանակարգերը՝ հիասթափվեցի։ Անցած տարի անվանակարգերը ավելի շատ էին,քան այս տարի, և դա իմ կարծիքով ավելի է դժվարացնում մասնակցի աշխատանքը։ Այս տարվա Դիջիթեքը ես չեմ համարում լիարժեք,քանի որ անվանակարգերը ավելի շատ ուղղված են դեպի Դիջիթեքի տարածմանը։ Ես կարծում եմ,որ այս տարվա Դիջիթեքը ավելի շատ պատրաստում է մյուս տարվան,այլ ոչ թե լիարժեք Դիջիթեք ներկայացնում մասնակցին։ Ես ունեմ տարբեր աշխատանքներ,որոնց համար հատուկ անվանակարգ չեմ գտնում,ներկայացնելու,ինձ թվում է,որ այս խնդիրը միայն ինձ մոտ չէ,որ ի հայտ է գալիս։ Կցանկանայի,որ ավելացնեն հետևյալ անվանակարգերը՝ Դիջիփորձ,քանի որ իմ ընտրության գործունեության շրջանակներում կատարել եմ շատ փորձեր։ ԴիջիՄտքիԹռիչք,քանի որ մենք՝ 8-րդ դասարանցիներս ունենք բազում ստեղծագործական աշխատանքներ։

Комментариев нет:

Отправить комментарий