среда, 3 февраля 2016 г.

Սխալս այսօր ուղղեցի

Արդեն երրորդ օրն է, ինչ կրթահամալիրում տեսնում եմ օտարերկրացի մասնագետներին, կայքում կարդում եմ ընկերներիս պատումներն ու լսում ռադիոհաղորդումները ու մի տեսակ նախանձով լցովում, որ այդ ամենի մեջ չեմ: Բայց այսօր սխալս ուղղեցի: Առավոտյան ես, Արմանը, Քելվինը, Էմիլին և միսթր Յուրան շրջում էինք Քոլեջում:Մեր կրթահամալիրի բոլոր դպրոցներում այնքան հետաքրքիր ու անսպասելի միջավայր է, որ ցանկացած մարդու ուղեկցելիս ես ինձ լավ եմ զգում, որ հենց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում եմ սովորում: Լավ, պատմեմ Քելվինի և Էմիլիի հետ անցկացարծ մի քանի ժամից: Մտանք Քոլեջի նախակրթարան՝ փոքրիկները զարմացած էին, իսկ հյուրերը՝ ուրախացած: Նայում էին, հարցնում, հարցնում, հետաքրքրվում: Զարմանում էին, որ դպրոցում այսքան հնարավորություններ կան, այսքան թափանցիկ պատեր, ազատ ու անկաշկանդ մարդիկ՝ ի դեմս ինձ, լավ սա կատակ էր: Շարունակեմ:Մասնակցեցինք երաժշտության պարապմունքի, եղանք ջերմոցում: Նրանց մեր առօրյան շատ հետաքրքիր էր, մենք էլ սիրով պատմում էինք: Քելվինին շատ հավանեցի, նա ամեն ինչով հետաքրքրվում էր, ձեռք տալիս, նայում: Գիտեք ինչ եմ մտածում,այս մեկ ժամը, որ շփվեցի նրանց հետ, երևի հավասար է մի քանի ժամ անգլերենի պարապմունքի մասնակցելուն: Այսպիսի հնարավորություն, որ այս օրերին կրթահամալիրն է մեզ ընձեռել շատերը կերազեին ունենալ: Ես էլ նախատեսում եմ իմ անհատական նախագիծը ունենալ նրանց հետ:



















Комментариев нет:

Отправить комментарий