среда, 20 апреля 2016 г.

Ազատ գետի խնդրի հետքերով..

Էկոտուր 2016-ին էկոլոգների ակումբով ներկայացնելու ենք Ազատ գետի խնդիրը Գառնու կիրճի հատվածում նախագիծը: Խնդիրը սկսել էինք ուսումնասիրել արդեն մի քանի ամիս առաջ, իսկ մի քանի օր առաջ համացանցը հեղեղվեց նյութերով,այն մասին, որ  Գառնի գյուղի բնակիչները փակել են Գառնի տանող մայրուղին և պահանջում են դադարեցնել  «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ»-ի կառուցման շինարարությունը:

Հետազոտական աշխատանքը ամբողջացնելու համար, մեկնեցինք Գառնի: Հանդիպեցինք գյուղապետին, զրուցեցինք գյուղացիների և դպրոցականների հետ:Կարծիքները հակասական էին, ինչպես որ կանխատեսում էինք: Գյուղացիներն ասում էին, որ խնդիրը միայն գետի ջուրը չէ, շինարարներն այդ տարածքում հատել էին ծառերը, հատվածաբար մասնատել էին գառնեցիներին պատկանող հողերը ոռոգելու համար անցկացված ջրատար խողովակները։

Ազատի ափին մեկ ժամի չափ նստեցինք, զրուցեցինք. ախր բնությունը հիասքանչ է՝ ջրից եկող զովությունը, ջրի ձայնը մոռացնել են տալիս քաղաքի փոշին ու աղմուկը, ինչը մեր իշխանությունները դժվար թե հասկանան...

Комментариев нет:

Отправить комментарий