воскресенье, 1 мая 2016 г.

Մակտուբներ․ հատված 1-ին

Դուք միասին եք, քանի որ անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:
Ես այս մտքի հետ համաձայն եմ,քանի որ գտնում եմ,որ մարդը,ով ունի թիկունքը պահող ընկերներ և շրջապատված է հավատարիմ և ճիշտ մարդկանցով, որոնք ունեն նույն նպատակը, չի սայթաքի իր կյանքի շավիղներում,իսկ եթե սայթաքի, ապա միանգամից օգնություն կստանա և ոտքի կկանգնի, քանի որ անտառի ամեն ծառը մյուսին պահում է ուժեղ փոթորիկներից։


Այսպիսի դեպքերում ավելի վատթար բան, քան հապաղումն է, չկա։
Ես համաձայն եմ մարզչի այս խոսքի հետ, որովհետև վախը լցնում է մարդու հավատի բաժակը և սերմանում է իր վատ ծաղիկները։ Վախը պետք է հաղթահարվի,մարզիչը գիտեր,որ վախենալու ոչինչ չկա, և այդ պատճառով ստիպեց տղային դա զգալ իր կաշվի վրա, որպեսզի կարծրատիպերը քանդվեն։ Մենք բոլորս մեր կյանքի պահերը չպետք է կորցնենք վախի պատճառով, քանի որ կյանքը շատ կարճ է վախերով և անհամարձակությամբ ապրելու համար։

- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով։
Ամեն մարդու կյանքում տրվում է հնարավորություն ճանաչել Աստծուն։ Մարդը ինքն է ընտրում, թե ինչպես մոտենալ Աստծուն։ Ոմանք Աստծուն իրենց կողքը չնկատելով՝ կորչում են իրենց փնտրտուքների մեջ, ոմանք գտնում են նրա շնորհը միանգամից, իսկ ոմանք էլ կույր լինելով մերժում են նրա գոյությունը՝ ներքուստ նրանից նեղացած լինելով։

 Դու էլ կարող ես այդպես անել, բայց եթե լաց լինես այնպես, ինչպես երեխաները:
Այստեղ ուսուցիչը ի նկատի ունի երեխայի պարզ սիրտը,պարզությունը,որով երեխան լցված է։ Երեխայի սիրտը ամենամաքուրն է,եթե երեխայի սրտով ծնկես Աստծու առաջ և անկեղծ սիրտդ ներկայացնես նրան,մերժում չես ստանա։

- Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Մարդը իր երջանկությունը պետք է դրսևորի հենց իր երջանիկ պահին՝ չվախենալով դիմացինների արձագանքից։ Երջանկությունը մի հավիտենական ընթացք չէ, այն այցլեւոյմ է մարդուն մի պահ, որից հետո հեռանում։ Ամեն մարդ պետք է ճիշտ օգտագործի իր երջանկության պահը՝ դիմացիններին նույնը փոխանցելով։

Դա Սուրբ Հոգու տաճարն է և արժանի է մեր հարգանքին ու սիրուն:
Ես ընդունում եմ, որ մեր մարմինները Սուրբ Հոգու տաճարներ են, և մենք պետք է կրթենք և չզրկենք մեզ չնչին բարի հաճույքներից։ Աստված որ ստեղծեց աշխարհը,նաև ստեղծեց բնական հաճույքները,որը մարդկանց համար էր։ Մարդը պետք է կարողանա իմաստությամբ մոտենալ տարբեր երևույթների և զատել լավը վատից,քանի որ ամեն հաճույք չէ,որ Աստծու սրտին ուղիղ է։

Այնպես որ, ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Մեծահարուստը իր ամբողջ ունեցվածքը կտակել էր իր ընկերներին և բարեկամներին։ Նա կարող էր շռայլությամբ վերաբերվել ինքն իրեն,քանի որ ուներ այդ իրավունքը։ Երբ որ ամբողջ ունեցածդ տալիս ես դիմացինին առանց պատասխան ակնկալելու,ապա կարող ես քեզ էլ շռայլություն թույլ տալ, քանի որ էգոիստ չես և միայն քեզ համար չես ապրում։

Նրանք, ովքեր կորցրել են ողջ ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը կարող են միայն կատարելագործվել:
Մարդիկ սովոր են եկած փորձությունից,վտանգից հետո միանգամից ողբալ,չմտածելով նոր եղանակներ փնտրելու մասին։ Այս առակը սովորեցնում է,որ ամեն իրավիճակից կա ճիշտ լուծում,մարդը ինքն է ընտրում այն։ Աշակերտները մեծ եռանդով ու հավատով ցանկանում էին նոր տուն կառուցել հնի փոխարեն,այլ ոչ թե արդարանալ կամ փախչել։ Դա իմատության նշան է։

Եվ որ ամենակարևորն է, թույլ մի´ տուր քեզ ինքնաքննադատությունից կաթվածահար լինել: Աստված քեզ հետ է քո անքուն գիշերներին և կմաքրի քո արցունքներն իր սիրով: Աստված խիզախների հետ է:
Մարդը պետք է իր ձեռքբերմանը ինքնաքննադատությամբ չմոտենա։ Ճիշտ է,ամեն մարդու ներսում պետք է լինի սեփական դատարան,բայց ոչ թե խիստ,այլ իմաստուն ու ճշմարիտ։ Ամեն արդյունքից հետո պետք է գոհանալ Աստծուց և պլանավորել ապագա արդյունքդ,որը մի քանի անգամ կգերազանցի նախորդին, այ սա է իսկական հաղթանակը։

Մարդիկ փչացած ուտելիք էին տալիս, չնայած գիտեին, որ Աստծո խոսքն ենք տարածում:

Ես այս աշակերտին հոգևոր արժեքների դավանող չեմ համարում։ Չեմ կարող ասել,թե ես ինչպես կվարվեի այդ դեպքում,բայց մի բան հաստատ գիտեմ՝ Աստծու խոսքը քարոզողը իրավունք չունի Աստծո խոսքի համար գողություն անել։

Комментариев нет:

Отправить комментарий