пятница, 2 сентября 2016 г.

Նոր ուսումնական 2016-2017 տարի կամ իմ մուտքը Ավագ դպրոց

Երեկ մեկնարկեց 2016-2017 ուսումնական տարին,որը շատ սպասված էր իմ կողմից: Ամառային արձակուրդներիս հաճախ էի այցելում կրթահամալիր՝ տարբեր նախագծերի համար,որոնցով որ փորձում էի հագեցնել կրթահամալիրիս հանդեպ ծարավը: Առանձին նախագծով հանդիպեցի նորակոչիկ սեբաստացիների հետ,որոնց հետ այժմ կատարում ենք Ավագ դպրոցի նորությունները լուսաբանող նախագիծ:


  Եկավ սեպտեմբերը,արդեն մեզ կարող էինք զգալ Ավագ դպրոցի լիակատար մասնիկ,քանի որ ծանոթացանք մեր նոր ուսուցիչների հետ և տեղափոխվեցինք նոր մասնաշենք: Ուսուցիչների հետ զրույցները մեզ մոտիվացրին ավելի քրտնաջան աշխատել այս տարի,որովհետև առջևում գիտելիքներ ստուգում է և անցում Ավագ դպրոց: Շատ հաճելի է ունենալ այնպիսի կազմակերպիչ,որը հենց նոր է անցել Ավագ դպրոցի շեմը և գիտի,թե ինչպիսի խորհուրդներ տա իր սովորողներին՝ շուտափույտ ինտեգրվելու համար: Ավագ դպրոց մուտքը եղավ շատ հեշտ,որովհետև հունիսյան ճամբարը մեզ արդեն դրան նախապատրաստել էր: Ուսուցիչները մեր հանդեպ տրամադրված են շատ բարի,հանդուրժող են: Ես այս տարի ցանկանում եմ լինել ավելի լավը, քան թե անցած էի, որովհետև միջին դպրոցից անցումը ավագ դպրոց շատ մեծ պատասխանատվություն է սեբաստացու ուսերին,քանի որ միայն մեր կրթահամալիրում են իներորդցիները սովորում ավագ դպրոցում: Մենք պետք է ապացուցենք,որ չափավոր ազատության վրա հիմնված նորարարական կրթությունը շոու չէ,այլ ավելի լավի քաղցով լի սովորողի առջև լայն հնարավորություն է կյանքում ճիշտ տեղը գտնելու համար:

P.S. Առաջին նյութս նոր ուսումնական տարուց և Ավագ դպրոցից: 

Комментариев нет:

Отправить комментарий