суббота, 3 сентября 2016 г.

Ֆիզիկա. Էլեկտրական հոսանք,լիցքեր,Կուլոնի օրենք

Երկու կետային լիցքավորված մասնիկների փոխադարձ ձգողության կամ վանողության ուժը ուղիղ համեմատական է նրանց լիցքերի մեծության արտադրյալին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն:  Կուլոնի օրենք.



Լիցքեր
Ամենապարզ և առօրեական երևույթը, որտեղ նկատվում է էլեկտրական լիցքերի գոյությունը բնության մեջ, մարմինների էլեկտրականացումն է հպման ժամանակ: Էլեկտրական լիցքերի՝ փոխադարձ ձգողության և փոխադարձ վանողության ընդունակությունը բացատրվում է երկու տիպի՝ դրական և բացասական լիցքերի գոյությամբ։ Նույնանուն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում։

Էլեկտրաչեզոք մարմինների հպման ժամանակ շփման հետևանքով լիցքերը մի մարմնից անցնում են մյուսին։ Մարմիններում խախտվում է դրական և բացասական լիցքերի հավասարությունը, և նրանք լիցքավորվում են (տարանուն լիցքերով)։

Ազատ լիցքեր
Էլեկտրաչեզոք մարմինների հպման ժամանակ շփման հետևանքով լիցքերը մի մարմնից անցնում են մյուսին։ Մարմիններում խախտվում է դրական և բացասական լիցքերի հավասարությունը, և նրանք լիցքավորվում են (տարանուն լիցքերով)։
Մարմինները, ըստ իրենց ազատ լիցքերի կոնցենտրացիայի, բաժանվում են երեք խմբի՝ հաղորդիչներմեկուսիչներկիսահաղորդիչներ:
Հաղորդիչներն այն մարմիններն են, որոնցում էլեկտրական լիցքը կարող է ազատ տեղաշարժվել մարմնի ամբողջ ծավալում։ Հաղորդիչները բաժանվում են երկու խմբիառաջին սեռի հաղորդիչներ (մետաղներ), որոնցում լիցքերի (ազատ էլեկտրոնների) տեղափոխությունը չի ուղեկցվում քիմիական փոխարկումներով, և երկրորդ սեռի հաղորդիչներ (օրինակ, աղեր, թթվային լուծույթներ և այլն), որոնցում լիցքակիրների (դրական և բացասական իոնների) տեղափոխությունը հանգեցնում է քիմիական ռեակցիաների։
Մեկուսիչները (օրինակ՝ ապակինպլաստմասսան) այն մարմիններն են, որոնցում չկան ազատ լիցքակիրներ։
Կիսահաղորդիչները (գերմանիումսիլիցիում և այլն) միջանկյալ դիրք են զբաղեցնում մետաղների և մեկուսիչների միջև։

Էլեկտրական հոսանք
Էլեկտրական հոսանք կոչվում է լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը:



Комментариев нет:

Отправить комментарий