Հավլաբարը Թբիլիսիի հնագույն
թաղամասերից մեկն
է: Թաղամասի
ճշգրիտ տարիքը
հայտնի չէ,
սակայն վերջինիս
մասին հիշատակումները
առկա են
ավելի քան
300 տարի առաջ։ Հեղինակավոր
ու հայաշատ
Հավլաբար թաղամասում
է գտնվում
Էջմիածնեցոց Սուրբ
Գևորգ եկեղեցին
(ներկայում՝ Սուրբ
Էջմիածին) , այն
կառուցվել է
1805 թվականին, տեղի բնակիչների
ծախսերով: Այստեղ
է գտնվում
նաև Թբիլիսիի
Պետրոս Ադամյանի
անվան պետական
հայկական դրամատիկական
թատրոնը: Թատրոնը
հիմնվել է
1856 թվականին վիրահայ համայնքի
ջանքերով: Թատրոնի
ձևավորման մեջ
մեծ ավանդ
են ունեցել
Գաբրիել Սունդուկյանը,
Հակոբ Պարոնյանը:
Այս տարացքում
է գտնվում
հայ գրողների
և հասարակական
գործիչների Հավլաբարի
պանթեոնը: Այն
հիմնադրվել է
XVII դարում՝ Վրաց Ռոստոմ
թագավորի Աշխարհբեկ
Բեյբությանի՝ թագավորից
իբրև նվեր
ստացած գերեզմանատեղում: Թագավորը
նրան շնորհել
է նաև
«խոջա» (պարսկերեն
է. նշանակում
է տեր)
պատվանունը: Գերեզմանատեղում կառուցվել
է խոջայի
վանքը: Վանքի
շրջակայքը ժամանակին
վերածվել է
հայկական գերեզմանատան,
որտեղ թաղվել
են 1000-ից ավելի
ճանաչված հասարակական,
գրական և
մշակույթի գործիչներ:
Հավլաբարում է
նաև ժամանակակից
վրաց ուղղափառ
Ծմինդա Սամեբա
եկեղեցին (Սուրբ
Երրորդություն), այն
գտնվում է
Սուրբ Իլյայի
բլուրին։
Անձամբ ես 2 անգամ մնացել եմ Հավլաբարում: Մոտս այնպիսի տպավորություն էր,որ գտնվում եմ Հայաստանի մեկ այլ քաղաքում: Հայկական շունչը փչում էր ամեն տեղից: Էլ չեմ ասում բնակչության մասին,որի 80%-ը հայ է: Եղել եմ գրեթե բոլոր տեսարժան վայրերում,հատկապես հիացած եմ Ծմինդա Սամեբայով և հայ գրողների և հասարակական գործիչների Հավլաբարի պանթեոնով: Երբ 2014 թվականին առաջին անգամ եղա այնտեղ,կարծեցի, թե պատմաբանները վրիպել են՝ Անին համարելով եկեղեցիների քաղաք: Հավլաբարից բացվում է այնպիսի տեսարան դեպի եկեղեցիներ և հարակից բլրեր, որ մի պահ հոգիդ լքում է մարմինդ և սավառնում օդով: Սպասում եմ մյուս այցելությանս:
Комментариев нет:
Отправить комментарий