понедельник, 19 сентября 2016 г.

Ազատ ընտրություն

Ազատ ընտրության մասին դեռ խոսում էին Հին Հունաստանում և Հռոմում: Տարբեր կրոններ և ուսմունքներ դրան տալիս են իրենց պատասխանը,բայց ես հակված եմ հետևյալին. Ես հավատում եմ,որ Աստված մարդուն ստեղծելիս նրան տվել է ազատ կամք և ազատ ընտրության հնարավորություն: Դա իրենից  ներկայացնում է կյանքի ճանապարհի,ապագայում քո գործողությունների և քեզ համար լավի ընտրությունը: Ընտրություն նշանակում է մեկից ավելի առաջարկվող բաներից վերցնել հենց մեկը՝ որը դու ես ուզում և համարում ես ճիշտ,բայց կա կան նաև բացառություններ: Հենց այդ ցանկությունն էլ կապված է քո ներքին աշխարհի,ցանկությունների և չարի ու բարու զանազանման հմտությունների հետ: Աստված մարդուն տալով ազատ կամք,նրան հնարավորություն է տալիս ընտրել իր կյանքի ուղին և մեթոդները, ստեղծել արժեքային համակարգ: Ավելի խորընայելով տեսնում ենք,թե իրականում քանի ճանապարհ կա. Դրանք երկուսն են: Մեկը լայն, մյուսը նեղ: Մեր բոլոր լպիրժ և անհիմն ցանկությունները մեզ գցում են լայն ճանապարհ, և փակում մեր աչքերը. բայց որտեղ կա վատ ցանկությունը իր արդյունքով,այնտեղ էլ կա լավը՝ էլի իր արդյունքով: Մեր բոլոր առաքինի գործողությունները,ներելու ուժը և արդար վարվելակերպը մեզ դնում են նեղ ճանապարհի վրա: Այստեղ էլ հանդիպում ենք մի այնպիսի պարադոքսի,որպիսին է ազատ ընտրությունից վատը և անհիմնը ընտրելը: Ես ցանկանում եմ,որ բոլորի աչքերը լինեն բաց և բոլորը կարողանան զանազանել ճիշտը սխալից:

Комментариев нет:

Отправить комментарий