понедельник, 14 ноября 2016 г.

Այսօր «Արևորդի 6-րդ» միջազգային բնապահպանական փառատոնի փակումն էր

Նոյեմբերի 11-ից մեկնարկել էր «Արևորդի 6-րդ» միջազգային բնապահպանական փառատոնը։ Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում տեղի են ունեցել ֆիլմի դիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ : Որին մասնակցել է նաև կրթահամալիրը:
Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:
Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվել է 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։
Այսօր,Կրթահամալիրի մի խմբով՝ տիար Բլեյանի հետ միասին ներկա գտնվեցինք է «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի փակման՝ «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։ Միջոցառմանը ներկա էին բազում հյուրեր,կազմակերպություններ, դպրոցականներ նաև Հայաստանում ԱՄՆ –ի դեսպան ։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն ևլավագույններին հանձնվեցին մրցանակներ։ Արարողությանը հաջորդեց Գրահամ Թովնսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը «Վերամշակված նվագախմբի»՝ Պարագվայի ետնախորշերում ապրող մի խումբ երեխաների մասին էր, որոնք նվագում են ամբողջությամբ թափոններից պատրաստված գործիքներով: Այն երաժշտության փոխակերպող ուժն արտացոլող գեղեցիկ պատմություն էր, որը նաև բարձրաձայնում է մեր ժամանակների երկու կենսական խնդիրների՝ աղքատության և թափոնային աղտոտվածության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий