воскресенье, 13 ноября 2016 г.

Վերափոխվող Դիլիջանը

Վերջերս մի հոդված էի կարդում,որտեղ հեղինակը Դիլիջանին վերափոխվող քաղաք էր անվանում: Դիլիջանը եղել է մշակութային քաղաք, ունի մշակութային հարուստ ավանդույթներ։  19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի 30-ական թվականները Դիլիջանում գործել է «Ռոտոնդան»՝ ամռային ամֆիթատրոնը: «Ռոտոնդան» եղել է ողջ կովկասահայ մտավորականության ամենահայտնի հավաքատեղիներից մեկըԴիլիջանի տարածքում է գտնվել Ռեդկին լագեր նշանավոր հնավայրը, որի գտածոները ցուցադրվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Երեւանի եւ Թբիլիսիի պատմության թանգարաններում եւ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում, որն ի դեպ, հանրապետության հարուստ թանգարաններից մեկն է:

 Դիլիջանը հանրապետությունում առաջիններից մեկն է, որտեղ ստեղծվել է պետական թատրոն, ունի 110-ամյա գրադարան, 145-ամյա դպրոց, իսկ վերջին տարինեին արդեն երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման հանրապետությունում հայտնի «Թումո» կրթական կենտրոնի մասնաճյուղը,  «UWC Դիլիջան» միջազգային դպրոցըԴիլիջանում գործում է 7 բանկ: Բանկերը գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում:
Դիլիջանն օր օրի է փոփոխվում, գեղեցկանում, բարեկարգվում:
 Քայլում էի Դիլիջանի կենտրոնկան փողոցով, Աղստև գետի հունով և մի պահ ինձ զգում եվրոպական երկրների մայրաքաղաքներից մեկում, ուր քաղաքի միջով հոսում է գետը՝ վրան կառուցված ամենատարբեր ճարտարապետական հորինվածքի կամուրջներ:  Հետաքրքիրն այն է, որ մեր այցելության օրը Դիլիջանի  Cafe #2-ում  New Quintet ջազզ նվագախմբի համերգն էր, որի մասնակիցը դարձանք և մենք: Սրճարանում գետնին դրված բարձերին հարմար տեղավորված ջազ էինք լսում իրականությունից կտրված ու շատ ոգևորված, որ Երևանից դուրս էլ կյանքը եռում է

Ի դեպ, կարող եք վայելել մի փոքր կտոր համերգից:



Ինձ դուր է գալիս այս քաղաքի ատաքին տեսքը՝ բոլոր տները կառուցված են նույն ոճով, էլի մի հոդվածից հիշում եմ, որ Դիլիջանի քաղաքապետն ասում էր՝  քաղաքաշինական ծրագրերը նպատակուղղում են հին Դիլիջանի ճարտարապետական դիմագծի վերականգնմանը, քանի որ խորհրդային տարիներին, կապված բնակարանաշինության ծավալների և այդ ժամանակ ընդունված ոճի հետ՝ բավականին կերպարանափոխվել է քաղաքը


Կարծում եմ՝ հնի վերականգնումը քաղաքին նոր շուք կհաղորդի: Աշխարհի բոլոր հին քաղաքներում պահպանված են հին քաղաքի կոլորիտը, դա շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար:
 

Ես սիրում եմ իմ երկիրը, ուրախանում նրա տարբեր անկյուններում տեղի ունեցող դրական փոփոխություննուներով:  

Комментариев нет:

Отправить комментарий