четверг, 24 ноября 2016 г.

Ներեցեք, որ ներխուժում եմ Ձեր երազ. Էսսե-վերլուծություն պատմվածքի վերաբերյալ

Պատմվածքի իմաստն այնքան խորն է և խորհրդավոր,որ միայն ներս լողալով կարող ես հասկանալ: Ձեռքի մեկ շարժումով քաղաքակրթություն կործանել ասվածը կարող ենք հասկանալ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով, սկսեմ ուղիղից. մատի մեկ հպումով կարող ենք ատոմային ռումբ ուղարկել և կործանել մի երկիր,քաղաք,ցեղ, և մեկ ստորագրությամբ կարող ենք ոսոխի երախը տալ ամբողջ երկրի կառավարման բանալիներ: Փոխաբերական իմաստ. մեր ամեն խոսքը կարող ենք վերցնել որպես մատի մեկ շարժում, իսկ որպես քաղաքակրթություն կարող ենք վերցնել մեր դիմացի մարդուն՝ իր ամբողջ ներաշխարհով: Մենք մեր ուժը կամ առավելությունը գիտակցելով մեր դիմացինի նկատմամբ, պետք է փորձենք նրան օգնել,բարձրացնել և քաջալերել, այլ ոչ թե մեր խոսքերով կործանել նրա ներքին քաղաքակրթությունը: Պիտի հասկանանք, որ ամեն մեկս էլ մի քաղաքակրթություն ենք, որը ճիշտ սնելու դեպքում հնարավոր է զարգացնել և հզորացնել, և հակառակը՝ սխալ սնելու դեպքում կարելի է նսեմացնել և որպես ներքին մարդ քայքայել: Ավարտեմ Եվրիպիդեսի խոսքերով . «եթե դու գնահատում ես քո կյանքը,հիշիրոր ուրիշները ևս իրենց կյանքը գնահատում են ոչ պակաս»։

Комментариев нет:

Отправить комментарий