Այբուբեն
Կանոնները. մի քանի սեղան կպցնել իրար այնպես,որ 6-19 հոգի կարողանան տեղավորվել:
Բոլոր խաղացողներին բաժանել երկուական նշան կամ դրամ,որոնք ''խաղադրույքի'' դեր են տանելու: Նախապես կազմել հարցեր՝ Այբբենական կարգով. առաջին հարցի պատասխան-Ա տառով, երկրորդ հարցի պատասխան-Բ տառով, և այդպես մինչև Ֆ տառ: Կան տառեր,որոնք կարելի է բաց թողնել,օրինակ. Յ,Ր,Եւ:
X խաղացողին տրվում է առաջին հարցը,նա դնում է իր նշանը մեջտեղում,այսպիսով ճիշտ պատասխանի դեպքում նա կարող է այն ետ վերցնել,իսկ սխալ պատասխանի դեպքում՝ փոխանցել առաջ, որպեսզի հաջորդ խաղացողն էլ դնի իր նշանը, և ճիշտ պատասխանելու դեպքում՝ վերցնի միանգամից երկու նշան: Խաղի հաղթող է ճանաչվում այն խաղացողը,ով Ֆ տառի հարցն ավարտելուց հետո ունենում է ամենաշատ նշանները:
Այսօրվա խաղի հարցերը կարող եք կարդալ ներքևում:
Կանոնները. մի քանի սեղան կպցնել իրար այնպես,որ 6-19 հոգի կարողանան տեղավորվել:
Բոլոր խաղացողներին բաժանել երկուական նշան կամ դրամ,որոնք ''խաղադրույքի'' դեր են տանելու: Նախապես կազմել հարցեր՝ Այբբենական կարգով. առաջին հարցի պատասխան-Ա տառով, երկրորդ հարցի պատասխան-Բ տառով, և այդպես մինչև Ֆ տառ: Կան տառեր,որոնք կարելի է բաց թողնել,օրինակ. Յ,Ր,Եւ:
X խաղացողին տրվում է առաջին հարցը,նա դնում է իր նշանը մեջտեղում,այսպիսով ճիշտ պատասխանի դեպքում նա կարող է այն ետ վերցնել,իսկ սխալ պատասխանի դեպքում՝ փոխանցել առաջ, որպեսզի հաջորդ խաղացողն էլ դնի իր նշանը, և ճիշտ պատասխանելու դեպքում՝ վերցնի միանգամից երկու նշան: Խաղի հաղթող է ճանաչվում այն խաղացողը,ով Ֆ տառի հարցն ավարտելուց հետո ունենում է ամենաշատ նշանները:
Այսօրվա խաղի հարցերը կարող եք կարդալ ներքևում:
Աշխարհի ամենաջրառատ
և ամենաերկար գետը-Ամազոն
Ո՞ր փողոցի վրա են իրենց
գործունեությունը տածել և ապրել Շերլոք Հոլմսը և դր. Ջոն Վաթսոնը-Բեյքերս Սթրիթ
Այդ գիշատիչ թռչնատեսակից
Հայաստանում կա 8 տեսակ-Բազեներ
Ո՞վ է ՛՛Մահացած հոգիներ՛՛ ստեղծագործության հեղինակը-Նիկոլայ
Վասիլիեվիչ Գոգոլ
Ո՞վ է ՛՛Ավետում՛՛,՛՛Վիտրուվյան մարդ՛՛,՛՛Կզաքիսով Տիկինը՛՛
և ՛՛Մեխակով Տիրամայրը՛՛ կտավների հեղինակը-Դա Վինչի
Ո՞ր երկրի մայրաքաղաքն է Ադիս Աբբեբան-Եթովպիա
Սաստիկ բարկություն, ցասում,վրդովմունք,մոլեգնություն, կատաղություն,սաստկացում,
բորբորքում-այս բոլորը մեկ բառով-Զայրույթ
Ո՞ւմ հայտնի ՛՛Բաքոսուհիների՛՛ ժամանակ է մատուցվել Լուկուլոսի
գլուխը՝ ոսկով լի բերանով: Մ.թ.ա. 53 թվական,Արտաշատի թատրոն,Արտավազդ Բ-Էվրիպիդեսի
կամ Եվրիպիդեսի:
Ո՞ր սպորտաձևի ներկայացուցիչներն են Դավիթ Չակվետաձեն,Ռոման
Վլասովը,Մարկ Վադսենը և Արսեն Ջուլֆալակյանը-Ըմբշամարտ
Անվանեք ԱՄՆ 45-րդ նախագահին-Դոնալդ Թրամփ:
Հայտնի Դեպարդյեի անունը-Ժերար
Փրկության թերթիկները 12-13-րդ դարերում,որոնք լավ միջոց էին
լցնելու Կաթոլիկ եկեղեցու գանձարանները-Ինդուլգենցիաներ
Մասնագիտույթուն,որը զբաղվում է երեխաների մոտ լեզվական խնդիրների
լուծմամբ-Լոգոպեդ:
Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն
կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները-Խարիսխ
Ինչպիսի՞ արևի երկիր է կոչվում Ճապոնիան-Ծագող
Նավի խոհարար-Կոկ
Ինչպիսի՞ կառավարման համակարգի պարագայում է իշխանությունը ձևավորվում ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով,
որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում
են X կառավարման համակարգի 3 տեսակներ՝ Նախագահական,Պառլամենտային և խառը-կիսանախագահական-Հանրապետություն/հանրապետական
Արջի քոթոթ, կատվի ***-ձագ
Բարի գիշեր, Կոնդի ****. Լրացրեք բառը՝ հայտնի երգից:-Ղշեր
X,երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային
ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։-Ճահիճ
Քաղաք ՄԲ-ում՝ Անգլիայում,որը կրում է Սիթի կարգավիճակը և իր
անվան տակ ունի երկու ֆուտբոլային ակումբ:-Մանչեսթեր:
Ո՞ր երկրի մայրաքաղաքն է Նիամեյը:-Նիգեր
Աշխարհի ամենահզոր ջրվեժը՝ թափված ջրի քանակով: Գտնվում է ԱՄՆ
Նյու Յորք և Կանադաի Օնտարիո նահանգների միջև,բաղկացած է երեք ջրվեժից-Նիագարա
Ո՞ր բանտից հայտնի փախուստն
էր ներկայացնում Ֆրենկ Դիրաբոնտը՝ Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ:-Շոուշենկից:
Ինչպիսի՞ մազեր ունեցող
կանանց են հիմնականում անլուրջ վերաբերվում՝ դասելով ցածր ինտելեկտի տեր:-Շիկահեր
X-ը նշանակում է հավատարիմ, վստահելի։ Հայերենի մեջ (գրաբարում)
X էին կոչվում թագավորին հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց թագավորը նշանակում էր
վերակացու, կուսակալ որևէ գավառի կամ աշխարհի վրա։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում
X էին կոչվում արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները։ Անվանիր
X-ը:-Ոստիկան
Ո՞վ է ՛՛Կարապի լիճ՛՛,՛՛Քնած Գեղեցկուհին՛՛ և ՛՛Շչելկունչիկ՛՛
(պոպոք ջարդիչ) բալետների հեղինակը:-Պյոտոր Չայկովսկի:
Ո՞ւմ թեորեմն է ցույց տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը.
a2+b2=c2-Պյութագորասի
Ո՞ր գյուղում է ծնվել նշանավոր հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը-Ջաջուռ
Որ բառն է,որը հա՛մ անուն է, հա՛մ զինվոր բառի հոմանիշ-Ռազմիկ
Սարսափելի աքսորավայր, բայց միևնույն ժամանակ բնական հանածոների
և հանքաքարերի մարգագետին Ռուսաստանում-Սիբիր:
Ինչակա՞ն կամեյ արտահայտությունն են սիրում օգտագործել անգլիական
բանակի զինվորները՝ մարտական պատրաստվածության գերարագ կոչի համար:- Վատիկանյան կոմեյ
կամ Ватиканские Камеи
20-րդ դարի ո՞ր հայտնի
նավի նավապետն էր Ջոն Սմիթը-Տիտանիկ
Սատուրնի արբանյակը,որին
անվանում ենք երկրորդ լուսին:-Տիտան
Գեյաի և Ուրանոսի որդիները,որնք երկրորդականաստվածներ
են՝ հունական դիցաբանությունում-Տիտաններ
Հին Հռոմեական քաղաքական գործիչ,փիլիսոփա և հռետոր-Ցիցերոն կամ
Կիկերոն:
Սենկևիչի Յո Երթաս վեպի խիզախ լիգը,ով փրկեց Լիգիային Վինիկիոսի
ճանկերից-Ուրբանոս:
Ո՞ւմ համար էին կառուցվում Եգիպտական բուրգերը-Փարավոնների:
Ո՞ր գիտության մեջ մեծ ներդրում ունեցավ Դմիտրիյ Մենդելեևը-Քիմիյա:
Ո՞ր Ամերկյան գրողի գրչին է պատկանում ընդամենը մեկ վեպ՝ Արքաները
և Կաղամբը: Իսկական անունը՝ Ուիլյամ Սիդնի Փորթեր,նշեք գրական կեղծանունը:-Օ Հենրի:
X տերմինը ի սկզբանե վերաբերում էր իտալական քաղաքական շարժմանը,
Բենիտո Մուսոլինի գլխավորությամբ: Համագաղափարակից եղել է Ադոլֆ Հիտլեր: X-ի դեմ պայքարի
արդյունքն է Երկրորդ Համաշխարհային պատերազմը: (Մեծամասամբ) Նշեք X-ը:-Ֆաշիզմ:
Կազմող՝ Կամենդատյան Միքայել
Սպասե՛ք թարմացումների:
Комментариев нет:
Отправить комментарий