Եթե ուշադիր լինենք,
ապա կտեսնենք,
որ նույնիսկ
տանը մեզ
ամենուրեք շրջապատում
են մագնիսներ:
Դրանցից մի
քանիսը փակ
են պահում
սառնարանի ու
պահարանի դռները,
մյուսները թաքնված
են դռան
զանգի և
հեռախոսի մեջ:

Եթե մագնիսի մոտ
դնենք պողպատե
ասեղ, այն
կմագնիսանա և
մագնիսացած կմնա,
եթե նույնիսկ
հիմնական մագնիսը
հեռացնենք: Մագնիսի
մոտ դրված
երկաթե մեխը
նույնպես մագնիսանում
է, սակայն
մագնիսը հեռացնելիս,
ի տարբերություն
պողպատե ասեղի,
մեխը կորցնում
է իր
մագնիսական հատկությունները: Մագնիսական
հատկությունները պահպանող
մագնիսներն անվանում
են հաստատուն
մագնիսներ: Դրանց
մեծ մասը
պատրաստվում է
պողպատից կամ
համաձուլվածքներից: Յուրաքանչյուր
մագնիս ունի
2 բևեռ՝ հյուսիսային
և հարավային:
Մագնիսները ձգում
են նաև
միմյանց. մի
մագնիսի հյուսիսային
բևեռը ձգում
է մյուսի
հարավային բևեռին,
և հակառակը:
Այսպիսով, 2 մագնիսների
տարանուն բևեռները
ձգում են
իրար, իսկ
նույնանունները՝ վանում:
Ցանկացած մագնիս
ունի անտեսանելի
ուժագծեր, որոնք
դուրս են
գալիս նրա
2 ծայրերում գտնվող
բևեռներից:
Ինչպե՞ս են գործում մագնիսները:

Ֆիզիկայի 9-րդ դասարանի դասընթացներիս ժամանակ մագնիսների հետ
ծանոթացել եմ ավելի մոտիկից,կատարել եմ շատ ու շատ փորձեր ու վերլուծություններ:
Ամբողջ էլեկետրականությունը ես համարում եմ մեկ աշխարհ, և սկսում
եմ նախագիծ, որը կբացահայտի այդ անեզր աշխարհը:
Սա իմ առաջին նյութ-ծանոթությունն էր մագնիսների հետ,որը սիրով
կազմեցի Ձեզ համար:
Комментариев нет:
Отправить комментарий