
Այսօր մասնակցում էի Փոքրիկ իշխանը ներկայացմանը: Մասնակիցներն էին Ավագի դպրոցի 10-րդ դասարանի և Նոր դպրոցի 4-րդ դասարանի սովորողները: Ներկայացման թեման վերցված էր Էկզյուպերիի <<Փոքրիկ Իշխանը>> վիպակից: Սովորողները բաժանվել էին երկու խմբի՝ մեծերի և փոքրերի, փոքրերը մոտենում էին նստած մեծերին և բեմադրում էին հարցեր ու երկխոսություններ,որոնք վերցված էին Փոքրիկ Իշխանից: Բեմադրվելու համար ընտրվել էր վիպակի առաջին հատվածը:
Շատ տպավորված էի, քանի որ 10-րդ դասարանցիների և 4-րդ դասարանցիների մեջ այնպիսի միախմբվածություն էր, որ տարիքային անջրպետը անհետացել էր, կարծես, ոչ թե լիներ ներկայացում, այլ՝ իսկական հարց ու պատասխան, ուղղակի հանդիսատեսի աչքի առաջ:
Հիշեցնեմ, որ այսօրվա բեմադրությունը ներկայացման ցուցադրական տարբերակն էր, ամբողջ ներկայացումը՝ հատուկ հագուստներով և նախպատրաստությամբ, կլինի շուտով: Անհամբեր սպասում ենք:
Комментариев нет:
Отправить комментарий