Փետրվարի 17-19 Ջերմուկ քաղաքում «Ձնեմարդուկ» 2017 ամենամյա ձնե արվեստի փառատոնն էր: Նպատակն էր՝ Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից սիրողական ու մասնագիտացված խմբերի շնորհիվ ստանալ տարբեր արվեստի գործեր ու ձնե քանդակներ: Այսպիսի փառատոնը արվեստի ու քանդակագործության այլընտրանքային բովանդակության և մոտեցման քարոզչություն է հայ երիտասարդության մեջ:
Քանդակների պատրաստումից, ծրագրում ներառված էր նաև երգ,պար, սառցամագլցում, Winter
Cold party: Ճամփորդասերների մեր խմբով
ունեցանք մեր մասնակցությունը ծրագրին: Ունեինք էսքիզ, որով պատրաստելու
էինք մեր ձնեմարդուկը: Սակայն մեր պլանները փոխվեցին: Սաստիկ ցրտի պատճառով ձնե քանդակների
պատրաստումը տեղափոխվեց մեկ օրով, որին ցավոք
չկարողացանք մասնակցել: Սակայն մասնակցեցինք Winter Cold
party հատվածին, որտեղ պարուսույց Սաշա Սարգսյանը ունեցավ պարի վարպետության դաս:


Չնայած -20-ն անցնող ջերմաստիճանին՝ կրթահամալիրյան երգը, պարը, եռանդն ու ոգին, մեզ համար կրակե օջախ էին:
Комментариев нет:
Отправить комментарий