суббота, 25 февраля 2017 г.

Այս օրը Կրթահամալիրում...

Շաբաթ օրը Կրթահամալում յուրահատուկ  եռուզեռ էր: Ձմեռային մարզական խաղերի մեկնարակ,որին  մասնակցում էին  4-12-րդ դասարանի սովորողները,  ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Կրթահամալիրում կազմակերպված ԿԳՆ հեռավար ուսուցման ծրագրի մասնակիցների հավաք :Շատ հյուրեր, սովորողներ, մուտք ու ելք…
Առավոտյան ստացա սովորողի  համար նախատեսված իմ  բեյջն ու անցա գործի: Հյուրերին դիմավորում էինք, գրանցում, ապա կազմակերպում էինք շրջայց դպրոցում:Սյունիքից ժամանած դասավանդողների խմբի համար էլ ես կազմակերպեցի շրջայց-զրույց  Մայր դպրոցում: “World Vision”-ի կողմից կազմակերպված կրթական փոխանակումները մեր Կրթահամալիրի հետ ինձ այնքան էին հմտացրել, որ առանց հուզվելու,վստահ ու մեծ սիրով կարողանում էի խմբին ուղեկցել  ինքնուրույն, ինչպես թանգարանային գիդը՝ այցելուներին: Շրջայցը սկսեցինք «Սեբաստիա»  համերգասրահից: Պահարանները հյուրերին շատ զարմացրին: Ներկայացրեցի Մարմարյա սրահն իր նշանակությամբ ու մեդիահամերգներով: Հյուրերը ասացին, որ այսպիսի համակարգի հանդիպել էին միայն հոլիվուդյան ֆիլմերում:
Բոլոր 55 մասնակիցները գրանցված են, հավաքը սկսված: Իր ողջույնի խոսքն ասած ՀՀ ԿԳՆ փոխնախարար Դավիթ Սահակյանը: Ապա ներկայացվեցին ցուցադրություններ  մենթոր և մենթի դպրոցների չորսամսյա աշխատանքային փորձից: Խոսվեց դժվարություններից, հաջողություններից:
Հանդիպման երկրորդ մասը աշխատանքային հավաքն էր: Կազմվել  էր  4 խումբ՝ խմբում  4 ենթախումբ: Խմբերը պետք է բարձրացնեին լոկալ մանկավարժական խնդիրներ,որից հետո՝ առաջարկեին իրենց լուծումները: Խմբերն աշխատում էին փոխօգնությամբ: Նշեմ նաև, որ Կրթահամալիրը նույնպես  մենթոր դպրոց է և իր գործընկերների հետ մի քանի փոխայցելություններ են ունեցել, մշակել առաջիկա համագործակցային նախագծերը:Հանդիպումն ամփոփվեց աշխատանքների նեկայացմամբ:

Ինձ համար օրվա մեջ ամենահետաքրքիրն այն էր,որ ամբողջ ընթացքում կային տարբեր փուլերի ու բաժինների համար պատասխանատու սովորողներ,ովքեր  իրենց գործը անում էին մեծ ժրաջանությամբ ու պատասխանատվությամբ: Ես էլ նկարների ու լուսաբանման պատասխանատուն էի,հուսով եմ ձեզ դուր եկավ:


  


Комментариев нет:

Отправить комментарий