
Էկոլոգիապես մաքուր սնունդ

Եվրոպական սուպերմարկետներում շատ հաճախ կարելի է հանդիպել նույն
սննդի տեսակից՝ երկու ձև,մեկն ավելի թանկ,մյուսն ավել էժան: Թանկ է լինում էկոլոգիապես
մաքուր սնունդը,քանի որ հատուկ խնամք է պահանջվում աճեցման և հասունացման համար: Էկոլոգիապես
ոչ մաքուր սնունդը լինում է ավելի էժան,ցավոք՝ ժողովուրդը ձգտում է դրան:
Կարծիք կենսական միջավայրի
վերաբերյալ

Որո՞նք
են առողջ
ապրելակերպի սկզբունքները
Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը: Առողջ ապրելակերպի գլխավոր սկզբունքներն են առողջ
քունը, էկոլոգիապես մաքուր սնունդի ընդունումը, մարմնի ֆիզիկական կրթությունը,առողջ
միջավայրում ապրելը և սթրեսային իրավիճակներից դուրս գալը:
Ո՞րն
է համարվում
մաքուր խմելու ջուր
Մաքուր խմելու է համարվում այն քաղցրահամ ջուրը,որը անցնում է հատուկ ֆիլտրացման
փուլով՝ օզոնացում կամ քիչ քլորացում:
Ջրի
շրջապտույտը բնության մեջ
Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից
գոլորշանալով, անցնում
է մթնոլորտ,
այնտեղից տեղումների
ձևով թափվում
ցամաքի վրա,
որտեղից
էլ՝ գետերի
ու աղբյուրների
միջոցով նորից
վերադառնում օվկիանոս:
Տարբերում են ջրի
շրջապտույտի երկու
տեսակ՝ տեղական
կամ փոքր և համաշխարհային
կամ մեծ:
Տեղական կամ փոքր
շրջապտույտ: Երկրի
մակերևույթից Արեգակի
ճառագայթների ազդեցության
տակ ջուրն
արագ գոլորշանում
է, և գոլորշիները
բարձրանում են
վեր: Որոշ
բարձրության վրա
դրանք, սառելով
ու խտանալով, տեղումների
ձևով թափվում
են Երկրի
մակերևույթին: Եթե
այս գործրնթացր
տեղի է
ունենում սահմանափակ
տարածքի վրա,
ապա կոչվում է
տեղական կամ
փոքր շրջապտույտ:
Համաշխարհային կամ մեծ
շրջապտույտ: Միշտ
չէ, որ
Երկրի մակերեույթից գոլորշացած
ջուրր թափվում
է նույն
տեղում:
Ջրի ախտոտման տեսակները
Ջրի աղտոտման հիմնական
աղբյուրներն են
արդյունաբերական և
կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար
նյութերը, անձրևի
և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող
նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն
առավել հաճախ
աղտոտված են
նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն)
և բարդ
օրգանական միացություններով (սինթետիկ
լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք
վատացնում են ջրի որակը, խմելու
և սննդի
մեջ օգտագործելու
համար դարձնում
ոչ պիտանի,
խախտվում են
ջրային ավազանի
կենսաբանական շարժընթացները,
նվազում է
աղտոտող նյութերից
ջրի ինքնամաքրման
հատկությունը, փոխվում
է ջրային
կենսաբազմազանության կազմը,
ընկնում է
արտադրողականությունն ու
սննդային արժեքը,
որոշ ձկներ դառնում են
թունավոր։ Հատկապես
վտանգավոր են
տաք հոսքաջրերը,
որոնք փոխում
են ջրավազանի
ջերմային ռեժիմը,
վատանում են
ձկների ձվադրության
պայմանները, ոչնչանում
են մի
շարք օգտակար
մանրէներ և
զարգանում են մակաբույծներ։
Ծանր ջուր
Ծանր ջուր, ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ
երկու ատոմները փոխարինված են
ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T),
և կամ թթվածնի Օ16 իզոտոպը
փոխարինված է
Օ17կամ
Օ18 իզոտոպներով։ Ծանր
ջուր ասելով
հիմնականում նկատի
են ունենում
առավել տարածված
HDO և D2O միացությունները (հայտնաբերվել
են սովորական
ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական
հատկություններով ծանր
ջուրը շատ
քիչ է
տարբերվում սովորականից,
մինչդեռ դրանց
ֆիզիկական հատկությունները բավական
տարբեր են։
Կոշտ ջուր
Ստեղծվել է օրգանական
մոլեկուլ, որը
ունակ է
կապել լուծված
նյութերի բացասական
լիցքավորված իոնները:
Դա հնարավորություն է
տալիս մաքրել
լուծույթները իոններից,
օրինակ, քլորից
կամ ֆտորից:
Ագենտները (նյութերը),
որոնք կարողանում
են հեռացնել
լուծույթներից իոնների
որոշակի տիպեր,
մեծ դեր
են խաղում
բնության մեջ
և տեխնիկայում:
Այսպես, օրինակ
էթիլենդիամինտետրաքացախաթթուն (ԷԴՏՔ)
կարողանում է
կապել կալցիումի
և մագնեզիումի (Ca2+ և Mg2+) իոնները և
այդ պատճառով
օգտագործվում է
հիմնականում կոշտ
ջուրը փափկեցնելու
համար: Դրական
լիցքավորված իոնները
կամ կատիոնները
հնարավոր է
կապել շատ
օրգանական մեծ
մոլեկուլներով, որոնց
կեսը լիցքավորված
է բացասական:
Իսկ բացասական
լիցքավորված անիոնների
հետ գործը
բարդանում է:
Պետք է
ստեղծել մոլեկուլ,
որի կեսը
դրական է
լիցքավորված: Իհարկե
դա բարդություն
չի ներկայացնում,
բայց սովորաբար
այդպիսի մոլեկուլները
կապում են
ոչ միայն
լուծված նյութի
աիոնները, այլ
նաև լուծիչինը:
Ջրի թորում
Թորում։ Այս եղանակով
հիմնականում բաժանում
են հեղուկներից բաղկացած համասեռ
խառնուրդները, եղանակ,
որի հիմքում
ընկած է
բաղադրիչ նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը։ Օրինակ՝ էթանոլը ջրային լուծույթից
անջատելու համար
վերջինս ենթարկում
են տաքացման։
Երբ ջերմաստիճանը
հասնում է
78 °C, սպիրտը սկսում է
անջատվել խառնուրդից, գոլորշանում է և,
անցնելով սառնարանի միջով, վերածվում
հեղուկի ու
հավաքվում որպես
ընդունիչ ծառայող
սրվակի մեջ։
Թորման եղանակը
լայնորեն օգտագործվում
է քիմիական արդյունաբերությունում և լաբորատոր
պրակտիկայում։ Նավթամշակման գործարանների հսկայական բարձրություն
ունեցող աշտարակներում
թորման միջոցով
հում նավթից ստանում են
զանազան արգասիքներ՝ բենզին, կերոսին, սոլյարայուղ, մազութ։ Հետազոտական
և բժշկական
նպատակներով հաճախ
անհրաժեշտ է
լինում ստանալ մաքուր ջուր,
այդ պատճառով
ջուրը ենթարկում
են թորման՝
լուծված աղերից ազատելու համար։
Մաքուր ջրի
հարցն այժմ
դարձել է
մտահոգիչ համաշխարհային
խնդիր, և
մի շարք
զարգացած երկրներ,
ստիպված լինելով
հսկայական էներգիական
ծախսումներ կատարել, ծովի ջրից ստանում են թորած ջուր։
Թորած ջուր, թորման
եղանակով հանքային
աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և
այլ խառնուրդներից
մաքրված ջուր։ Թափանցիկ է, անգույն
և չեզոք։
Մաքրման աստիճանը
կախված է
կիրառման նպատակներից։
Պահում են անագե փակ անոթներում
կամ քիմիապես
կայուն շշերում։
Թորած ջուրը
պիտանի չէ
խմելու համար։
Երկարատև օգտագործումը
առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության
խանգարում։
Комментариев нет:
Отправить комментарий