«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2017 թվականին մեկնարկած «Գետը քաղաքում» նախագիծը
գնալով ընդլայնվում ու զարգանում է: Մասնակցել եմ երեք ուղղություններով քայլարշավների՝
Արգավանդից դեպի Շենգավիթ,Ամերիկյան դեսպանատան մոտից մինչև հուշարձանների պահպանության
ՊՈԱԿ, Կարմիր բլուրի հատված: Հիմա էլ այդ նախագծի
շրջանակում իրականացնում եմ ուսումնասիրություն՝ գետի էկոլոգիական վիճակի մասին:
Վերջերս համացանցում տարածվեցին նկարներ և
տեսահոլովակներ, որոնք ֆիքսել էին փրփուրով պատված Հրազդանը՝ Շենգավիթի տարածքում:
Որոշ կարծիքներով այդ փրփուրը գործարանների քիմիական մնացորդներից է կուտակվել,կա նաև
կարծիք,որ փրփրումը գետի վարարելու հետևանքն է,քանի որ չի ֆիքսվել ոչ մի կենդանական
տեսակի մահ: ՀՀ Բնապահպանության նախարարությունն արդեն արձագանքել է,ուղարկել հետազոտողներ՝
որոնք փրփրոտ ջրի նմուշներ են վերցրել և ենթարկել լաբորատոր քննության: Արդյուքները
դեռ պարզ չեն: Հուսանք,որ գետի բնականոն ընթացքը չի խախտվի և ոչ մի կենդանական տեսակի
ոչնչացում չի գրանցվի:
Հրազդանի կիրճով,Մայր դպրոցից մինչև Շենգավիթ
իրականացրած քայլարշավի ընթացքում անցանք Հրազդան գետի հոսող այն հատվածով,որն անցնում
էր բնակելի տարածքով: Աղբ կար,բայց կենցաղային էր,պետական մարմիններն այստեղ կապ չունեին,քանի
որ աղբը տեղի բնակիչներն էին նետում գետ և մերձակա տարածք: Իհարկե մեր խումբը փոքրիկ
էկոակցիա իրականացրեց,սակայն պետք է ուշադրություն դարձնել այդ հատվածին,տեղադրելով
աղբի տարրաներ և աղբի տեղափոխումն ժամանակին իրականացնեն: Տեղի բնկակիչն էլ իր հետքը
աղբի տեսքով չթողի:
Հրազդանը բացի քիմիական միացություններով թունավորելուց, մարդիկ գետը վարակում են նաև մանրէներով: Դա հիմնականում պայմանավորված է Դավիթաշեն թաղամասի եւ Հրազդանի կիրճի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրվելու լցվում են գետ: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Հովհաննիսյանի, Հրազդան գետում լողացող անձը լրջորեն վտանգում է իրեն, քանի որ մեծ է վարակիչ հիվանդությունների հարուցիչներով հիվանդանալու, նույնիսկ մակաբույծ որդերի ձվերը կուլ տալու հավանականությունը: Սանէպիդ ծառայության պատասխանատուները յուրաքանչյուր ամառ ահազանգում են Հրազդան գետի երևանյան հատվածում լողալու վտանգավորության մասին: Հասկանալի է, որ այս իրավիճակում կիրճի նշված հատվածը չի կարող լիարժեք հանգստի գոտի լինել, քանի որ գետում լողալը հակացուցված է: Կա նաև քիմիական ախտոտվածության վտանգ:

Զանգուն՝իր վտակ Գետառով, երևանցիների ուշադրության
կենտրոնում պետք է լինի, այն պետք է հատված-հատված մաքրվի, բարեկարգվի, որ երեխաների,ընտանիքների
համար անվտանգ լինի ու հաճելի ամռան տապին Երևանում՝ գետի ափին, ժամանակ անցկացնելը:
Այս օրերին կրթահամալիրյան այս նախագծի շնորհիվ
ամբողջ համացանցը լցված է մեր նյութերով, ֆոտոպատումներով, որոնողական համակարգում
Հրազդան կամ Զնգու, երբ գրում եմ կրթահամալիրային նյութերն է անմիջապես բերում: Գոնե
համացանցային այս ֆլեշմոբը մի քիչ գրավի մեր անտարբեր քաղաքացիների ուշադրությունը և գետը կենդանանա ու
նմանվի մեր ծնողների ճանաչած գետին:
Комментариев нет:
Отправить комментарий