понедельник, 11 сентября 2017 г.

Կուզեի լինել,Ռուբին Դրանաթ Թագոր

Հեղինակը ցանկանում է լինել մանրավաճառի,պարտիզպանի և պահապանի նման,քանի որ ըստ հեղինակի՝ նշված մարդիկ ոչ ժամանակային,ոչ ռեսուրսային և ոչ էլ մեկի կողմից ինչ-որ սահմանափակում չունեն։ Քնարական հերոսը ձգտում է լինել ազատ,անկախ և սեփական կամքով ու ցանկությամբ շարժվող։

Ստեղծագործության իմաստի հետ համակարծիք չեմ,քանի որ մանրավաճառը և մյուս նշված անձնավորությունները ունեն իրենց խնդիրները,օր.՝ մանրավաճառը առավոտյան նույնպես փորձում է վաղ արթնանալ,որպեսզի չուշանա իր տեղը զբաղեցնելուց։ Ամեն մարդ պիտի գնահատի և գոհ լինի այն իրավիճակից,որն իր մոտ է,քանի որ նայելով մյուսների «լավ» կյանքին,շատ հաճախ դժվարանում ենք պատվով ապրել մերը։ Բոլոր մարդիկ ունեն խնդիրներ,բայց քչերն են համարձակվում շրջանցել կամ հարթել իրենց խնդիրները,նախընտրում են նայել ուրիշի ավելի քիչ խնդիր ունեցող կյանքին և դժգոհել իրենց սեփականից։

Ստեղծագործության հերոսը դպրոցական էր,ազատությանն ու անկախությանը ձգտող անձնավորություն,ով քիչ կյանք ապրելով՝ հասցրել է որոշ արժեքներ կերտել իր մեջ։ Ինչպես արդեն նշեցի, մանրավաճառի, պարտիզպանի և պահապանի մեջ նրան դուր էր եկել ազատ կամքը և սեփական ցանկությունով ապրելը,այսինքն ցանկացած ժամի տնից դուրս գալը կամ մթնշաղին գործի բռնվելը։ Լինելով դպրոցական՝ հերոսը ռեժիմով քնում,արթնանում և դպրոց էր գնում,բոլորս էլ անցնում ենք սրա միջով։ Կարծում եմ ստեղծագործությունն ավելի փոքր տարիքի երեխաների համար է,քանի որ հասուն մարդը հասկանում է,որ շատ բաների միջով պիտի անցնի,մինչ «կատարյալին» հասնելը։ 
Per aspera ad astra...

Комментариев нет:

Отправить комментарий