Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը մարդկային ինքնադատապարտման մասին է: Արամը՝ լինելով երեխա և սերելով աղքատ ընտանիքից, կուրորեն հետևում էր ընտանեկան չգրված բարոյական օրենքներին: Նրանց
տոհմում բոլորը ծայրահեղ աղքատ,բայց հոսող գետի պես ջինջ ու ազնիվ էին,այդ պատճառով սուտն ու գողությունը չլսված բառեր էին Արամի համար: Մանուկ հասակից տարված լինելով ձիերով, բայց հնարավորություն չունենալով գեթ մեկ անգամ հեծնել՝ Մուրադի առաջարկը չափազանց գրավեց Արամին: Մեկ օրով ձի հեծնելը և հետո տիրոջը վերադարձնելը
Արամը գողություն չէր համարում, եթե գողություն համարեր՝ պատուհանը չէր էլ բացի: Հարկ
է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ծայրահեղ աղքատության մեջ ընտանիքը փորձում
էր հարուստ լինել կատարյալ ազնվությամբ և արդարությամբ, այդ իսկ պատճառով, ձիու տերը՝
իր սեփական ձին տեսնելով տղաների ձեռքում, չհավատաց,որ իրենն է: Վաղ թե ուշ տղաները
պետք է ձին վերադարձնեին և այդպես էլ արեցին,բայց ձին նույնը չէր՝ փոխվել էր,ուժեղացել,
քանի որ նա տեսել էր սայլի գոտիներից դուրս՝ ազատ կյանքը...
Իմ կարծիքով տղաների արարքը գողություն է,քանի որ նրանք կես
տարով վերցրել էին ուրիշի ձին, և օգտագործել
իրենց հաճույքների համար: Ուրիշի ունեցվածքը ցանկանալը կամ ուրիշին պատկանող
իրը, առանց տիրոջ թույլտվության վերցնելը, նույնպես գողություն է:
Комментариев нет:
Отправить комментарий