четверг, 21 сентября 2017 г.

Հայաստանում է Վրաստանի Մշակույթի և Հուշարձանների պահպանման նախարարը

Ուսումնական տարին սկսվել է շատ բուռն նախագծային գործունեությամբ։ «Հայ-վրացական» հանրակրթական կամուրջներ նախագծի շրջանակում մեկնարկած «Նկարում ենք Փիրոսմանի» վարպետության դասերն սեպտեմբերի 22-ին կամփոփվեն Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի մասնակղցությամբ։ Պարոն Գիորգաձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի հանրապետություն։ Նախարարը սեպտեմբերի 20-ին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի մշակույթի նախարարի հետ։ Երկու նախարարները քննարկել են Վրաստանում հայկական հուշարձանների վերականգնման ընթացքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային և Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտներում համատեղ հայտերի ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև արվեստի տարբեր ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։   Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա պաշտոնական հանդիպումը, որից հետո նախարարները կկատարեն Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի հանդիսավոր բացումը։ Միխեիլ Գեորգաձեն մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Բրյուսելի մենենջմենտի ակադեմիան:
Սեպտեմբերի 22-ին Միխեիլ Գիորգաձեն կլինի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստում։ Գեղարվեստի «Հարթակ» ակումբում կմասնակցի կլոր սեղան-քննարկման, որտեղ կքննարկվեն «Հայ-վրացական» հանրակրթական կամուրջների հեռանկարները, նոր համագործակցություններն ու նախագծերը։

Աղբյուրը՝ http://www.apsny.ge/2016/other/1505887294.php

Комментариев нет:

Отправить комментарий