2006 թվականին Քաջարանի հանքը
վաճառվեց գերմանական
Քրոնիմետ ընկերությանը
ընդամենը 123.000.000$-ով, որը
ծիծաղելի թիվ
է,այդպիսի
պաշարներով տարածքի
համար: Ցածր
գինը հիմնավորվեց
նրանով, որ
գնալով մոլիբդենի
գինը միջազգային
շուկայում նվազելու
է, այսպիսով
հանքավայրը վաճառելը
միակ խելամիտ
և օգտակար
որոշումն է:
Ընդամենը մեկ
տարի անց՝
2007 թվականին, գերմանական ընկերության
շրջանառությունը կազմեց
135.000.000$: Ինչպես արդեն նշել
եմ՝ Հայաստանը
շատ հարուստ
է քարերի
պաշարներով և
արտահանում է
մոլիբդենի 7%-ը,
բայց կա
երկու բայց.
1. Հանքերից ոչ
մեկը չի
պատկանում ՀՀ-ին, հետևաբար
միջազգային շուկայում
վաճառած ապրանքից
եկամուտը Հայաստանինը
չէ: Հայկական
կողմը ընդամենը
իր ընդերքն
է վաճառել,
որը օրենքի
խստագույն խախտում
է՝ քանի
որ, ըստ
ընդերքի շահագործման
օրենսդրության՝ հողը
ժողովրդի սեփականությունն է:
Գանձվող հարկերը
կազմում եմ
լումաներ՝ ստացած
երակուտի ու
պատճառած վնասի
դիմաց: 2. Հանքերն ու
դրանց գործունեությունը հանգեցնում
են Հայաստանի
բնության կործանմանը
և բազում
հիվանդությունների: Վնասի
ամենաակներև մարմնավորումը
պոչամբարն է,
որը հետագայում
դառնում է
այգի և
թունավոր սննդի
աղբյուր: Պոչամբարը
հանքարդյունաբերությանը կից
բնապահպանական կառույց
է, որտեղ
առանձնացվում և
ամբարվում են
քիմական վերամշակման
հետևանքով առաջացած
թունավոր, վտանգավոր
քիմական թափոններ,
հանքաջրեր։
Պոչամբարը հանքարդյունաբերությանը կից
բնապահպանական կառույց
է, որտեղ
առանձնացվում և
ամբարվում են
քիմական վերամշակման
հետևանքով առաջացած
թունավոր, վտանգավոր
քիմական թափոններ,
հանքաջրեր։ Պոչամբարի
թափոնները պիտանի
են նաև
հետագա օգտագործման։ Նրանք բացի
թափոններից պարունակում
են մեծ
քանակությամբ օգտակար
հանածոներ, որոնք
հետագայում կարող
են օգտագործվել
այլ ոլորտներում։
Այստեղից էլ
առաջացել է
«ամբար» անվանումը։
Վերջերս համացանցում
թնդում էր
Մեղրի քաղաքի
կենսաառողջական վիճակի
անկումը, որը
պայմանավորված էր
վերոնշյալ հանգամանքներով:
Մեղրիի ավագանու
անդամ Կարեն
Ադամյանը մի
հարցազրույցում հայտարարել
է, որ
իր տեղեկություններով՝ կրկնակի
աճել է
օնկոլոգիական, սրտանոթային
հիվանդությունների թիվը:
Սակայն այս
խնդիրն ամենևին
էլ չի
մտահոգում հայրենի
իշխանությանը, քանի
որ տարածքում
հանքավայրերի շահագործման
թույլտվությունները գնալով
ավելանում են:
Խախտում խախտման
հետևից, որոնք
հանգեցնում են
էկոհամակարգերի վատթարացմանը:
Հանքարդյունաբերությունը դարձել
է բնության
ինքնատիպ հաշվեհարդար:
Ուսումնական բլոգ,որտեղ կարող ես գտնել ուսումնական նյութեր,հանդիպումների վերլուծություններ,կատարած առաջադրանքներ և այլ ֆորմատի հրապարակումներ։
Страницы
- Գլխավոր էջ
- Ֆիզիկա
- Առցանց ուսուցում
- Երկրաչափություն
- Հանրահաշիվ
- Կենսաբանություն
- Էկո ակումբ
- Գրականություն
- Պատմություն
- Իրավունք
- Ռուսերեն
- Աստղագիտություն
- Թարգմանություններ
- Անգլերեն
- Քիմիա
- Պատմություն
- Հայոց լեզու
- Թարգմանչական ստուգատես 2017
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Էկոլոգիա
- Ֆիզկուլտուրա
- Հասարակագիտություն
- Արվեստ
- Գերմաներեն
- Հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբար
- Անհատական ուսումնական պլան
- Ուսումնական Փետրվար
четверг, 28 сентября 2017 г.
«Հայաստանի կոտրվող ողնաշարը» Ֆիլմի վերլուծություն
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий