Հետաքրքիր է, չէ՞, օրացույցով հունվարի 24-ն է, բայց եղանակը գարուն է հիշեցնում: Շատերս ուրախանում ենք. -ինչ լավ է՝ տաք է, ձյուն չկա, բան չմնաց, օրերը սկսում են երկարել ու նորից երանելի տաք եղանակները կսկսվեն-: Այո, երբ նայում ենք՝ որպես սոցիալական երևույթ, իհարկե, լավ է, մարդիկ բնակարանները ջեռուցելու խնդիրներ չունեն, տաք հագուստ ու ձմեռային կոշիկ չեն գնում: Բայց, երբ նայում ենք բնապահպանական տեսակետից, խնդիրը լուրջ է: Այս իրավիճակը մեզ սպառնում է ամառային երաշտով, որը իր հերթին կհանգեցնի ոչ բերքառատ տարվան, դա էլ՝ տնտեսության թերաճի։ Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Այս տարի ձյան ծածկույթը հանրապետությունում նորմայից 60%-ով քիչ էր, իսկ դա նշանակում է,որ խոշոր ջրամբարները չեն լցվի։ Արարատյան դաշտի այգիները ոռոգվում են ջրամբարներում կուտակված ջրերով ու քանի դեռ չկան տեղումներ, չի լինի ջուր, չի լինի ոռոգում։Ըստ մասնագետների՝
մինչև մարտ
ամիս առատ
ձյուն կամ
հորդ անձրևներ
եթե չտեղան,
ապա 2018-ին խմելու
և ոռոգման
ջրի պակասի
մեծ խնդրի
առաջ կկանգնենք։
Ձմեռը շուտով
կվերջանա, իսկ
այս պահի
դրությամբ Լոռիում,
Տավուշում, Սյունիքում,
Արցախում եւ
Արարատյան դաշտում
ձյան ծածկույթն
ընդհանրապես բացակայում
է, իսկ
Ապարանի, Ջերմուկի
և Հրազդանի
շրջաններում, եթե
սովորաբար ձյան
ծածկույթը հասնում
է մինչեւ
90 սանտիմետրի, ապա
այս տարի
այն ընդամենը
30 սմ է։
Ձյան պակասը
նաև ազդել
է տուրիզմի
վրա: Ծաղկաձորում
այս տարի
ձյունը շատ
քիչ է
եղել և
դահուկասերները չեն
կարողացել վայելել
ծաղկաձորյան ձմեռը:
Այս պահին
շատ կարևոր
է, որ
ջրի պահպանության
խիստ ռեժիմ
մշակվի: Պետք
է ջրի
յուրաքանչյուր կաթիլը
հասնի իր
օգտագործողին: Չնայած
նրան, որ
վերջին ժամանակներս
անընդհատ Բնապահպանության փոխնախարար
Խաչիկ Հակոբյանի
ֆեյսբուքյան էջում
կարդում էի,
որ Արարատյան
արտեզյան ավազանի
ջրերի խնայողության
աշխատանքներ են
անում, բայց
իրականում Արարատյան
դաշտի ստորերկրյա
ջրերը ձկնաբուծարանների պատճառով
այնքան են
նվազել,որ
արտեզյան ավազանից
հիմա նույնիսկ
հնարավոր չի
լինի լրացուցիչ
գրունտային ջրեր
ուղղել ոռոգման
համար:
Աղբյուրներ՝
http://www.armtimes.com/hy/article/58861
http://www.mnp.am/
Комментариев нет:
Отправить комментарий