Փոս փորողն ինքն է ընկնում իր փոսի մեջ
Մի աղքատ և ծեր ճգնավոր կար։ Գյուղացիները սովոր էին նրան ամեն օր ողորմության գումար տալ, սակայն ճգնավորը միշտ կիսվում էր իր սննդով՝ մուրացկանների և կարիքավորների հետ։Մի օր նա հասավ մի ծեր կնոջ տան մոտ։ Այդ կինը շատ դաժան և ագահ էր։ Ճգնավորը կնոջից ողորմություն մուրաց, և կինը տվեց հնացած ուտելիք։ Հաջորդ օրը ճգնավորը կրկին գնաց կնոջ տուն՝ ուտելիքի հույսով։ Կինը ուտելիք տվեց, բայց սիրտն էլ հետը գնաց։ Երրորդ օրը՝ տեսնելով աղքատին տան առջև՝ կինը նյարդայնացավ և թույնն ու բրինձը խառնելուց հետո՝ տվեց աղքատին։ Աղքատը հասավ իր խրճիթ և պատրաստվում էր արդեն ուտել, երբ մի երիտասարդ տղա մոտեցավ և ասաց, որ քաղցած է և ուտելու ինչ որ բան խնդրեց։ Ճգնավորը նրան տվեց իր ամբողջ բրինձը։ Երիտասարդը կերավ այդ թունավորված բրինձը, և ի զարմանս ճգնավորի՝ նա միանգամից մահացավ։ Այդ երիտասարդը ծեր կնոջ որդին էր, ով վերադառնում էր երկար ճանապարհորդությունից։ Այսպիսով՝ այս չար կնոջ մտադրությունները հանգեցրին իր միակ որդու կորստին։
Комментариев нет:
Отправить комментарий