Այսօր պատանի
էկոլոգներով այցելեցինք
«Հոդված 3» ակումբ։
Քննարկվող թեման
բոլորիս քաջ
հայտնի Թեղուտի
հանքավայրն էր,
Vallex Group-ի գործունեության բարձիթողի
վիճակը և
պոչանքների հետևանքը։
Բանախոսներն էին՝
Լենա Նազարյանը,
Լևոն Գալստյանը,
Արթուր Գրիգորյանը
և Ռաֆայել
Աֆրիկյանը։ Ներկա
էին տարբեր
հեռուստաալիքների օպերատորներ,
կազմակերպությունների ներկայացուցիչներ և
բնապահպաններ։ Հանքարդյունաբերական ոլորտում
օրենքների խստացումը,
խիստ վերահսկողությունը և
պետական, այլ
ոչ թե
անձնական շահի
հետապնդումը, կարող
է որոշ
չափով բարելավել
իրավիճակը։ Թեղուտի
բաց հանքի
աշխատանքները գրեթե
դադարել են,
բայց էկոլոգիական
աղետները գնալով
շատանում են,
աշխատակիցները ժամանակից
շուտ դառնում
են գործազուրկ։
Թեղուտի պոչամբարը
վատ ազդեցություն
է թողնում
տեղի հողի,
ջրի և
բնակլիմայական համակարգի
վրա։ 150.000 խորանարդ մետր
սև հող
է պահանջվում
պոչամբարը ծածկելու
համար, որը,
իհարկե, փոքր
թիվ չէ։
Պոչամբարում պիտի
պատվար դրվեր,
որը չարվեց։
Հատված անտառի
տարածքում լցվեց
պոչանքը, որը
կուլ է
տալիս հողը,
բուսականությունն ու
կենդանական աշխարհը։
Հանդիպումը Կրթահամալիր-Լոռի-«Թեղուտի»
հանք ճամփորդության
շատ լավ
նախապատրաստական մեկնարկ
էր։Մինչև բնապահպանական
թեժ կետերից
մեկին հասնելը, լավ ինֆորմացվեցինք
ու արդեն
մի քանի
օր հետո,
տեղում կտեսնենք
այն արհավիրքը,
որը տեղի է ունենում Հայսաստանի
հյուսիսում: Ախր,
գոնե հանքարդյունաբերությունը բյուջեյում
էական նշանակություն
ունենար՝ կասեինք
արդարացված է:
Ինչպես բանախոսներից
մեկը նշեց՝ ընդամենը 8000 մարդ է
ընդգրկված այդ
ոլորտում,ՀՆԱ-ի 2% է
ապահովում հանքարդյունաբերությունը,որը
ոչ մի
կերպ չի
արդարացնում այն,
ինչ հիմա
մեր բնության
հետ են
անում:Ուսումնական բլոգ,որտեղ կարող ես գտնել ուսումնական նյութեր,հանդիպումների վերլուծություններ,կատարած առաջադրանքներ և այլ ֆորմատի հրապարակումներ։
Страницы
- Գլխավոր էջ
- Ֆիզիկա
- Առցանց ուսուցում
- Երկրաչափություն
- Հանրահաշիվ
- Կենսաբանություն
- Էկո ակումբ
- Գրականություն
- Պատմություն
- Իրավունք
- Ռուսերեն
- Աստղագիտություն
- Թարգմանություններ
- Անգլերեն
- Քիմիա
- Պատմություն
- Հայոց լեզու
- Թարգմանչական ստուգատես 2017
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Էկոլոգիա
- Ֆիզկուլտուրա
- Հասարակագիտություն
- Արվեստ
- Գերմաներեն
- Հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբար
- Անհատական ուսումնական պլան
- Ուսումնական Փետրվար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий