Այսօր՝ փետրվարի 2-ին,
Կրթահամալիր էին այցելել
մի խումբ
զինվորական բարձր
կոչում ունեցող
անձինք՝ ՀՀ
ՊՆ Պաշտպանական
ազգային հետազոտական
համալսարանի պետ,
քաղաքական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր,
գեներալ-լեյտենանտ
Հայկ Քոթանջյանի
գլխավորությամբ: Հանդիպումը
տեղի ունեցավ
Սեբաստիա համերգասրահում,
դահլիճը լիքն
էր, մտքում
պտտվող հարցերը՝
բազում… Հավաքվածներիս
մեծ մասը
բանակում ծառայող
ծանոթ-բարեկամ-ընկեր ունի,
դա էր
պատճառը,որ
բոլորս էլ
ուշադիր լսում
էինք: Գեներալ-Լեյտենանտի ելույթը
շատ տպավորիչ
էր: Հաճելի
է, երբ
ամբիոնից ելույթ
ունեցող զինվորականը
բազմակողմանի զարգացած
մասնագետ է,
ոչ թե
պարփակված հայկական
մշակույթով և
«թուրքին վերացնելու
ձգտումով» մարդ:
«Ես եմ»,
«Պատիվ ունեմ»
նախագծերը ներկայացվեցին
երիտասարդ փոխգնդապետի
կողմից: Ամեն
ինչ շատ
լավ էր
հնչում, համուզիչ,գրավիչ, բայց
պաթոսն իր
վերջը գտավ:
Մեջ բերելով
այն հանգամանքը,
որ «Ես
եմ» ծրագրի
ավարտից հետո
նախկին զինծառայողին
հանձնվող 5.000.000 դրամը միայն
Վիգեն Սարգսյանի
խոսքով է
ամրագրված, ոչ
մի օրենքի
կետում նշված
չէ հանձնվելիք
գումարի քանակն
ու ժամկետները,
այս ամենին
գումարելով զույգ
հռետորական հարց.առաջացրինք ներկայացուցիչներից մեկի
զայրույթը: Ի՞նչ
եք կարծում,
եթե մեր
հարցերն ու
մեջբերումները լոկ
փուչ խոսքեր
լինեին, կառաջացնեին
հարգարժան զինվորականի
զայրույթը, կարծում
եմ՝ ոչ:
Այս հանդիպումից
հետո եզրակացրի,
որ պետական
բարձրաստիճան մարմինները
պետք է
հասկանան, որ
ոչ թե
իրենք են
պետության ներկայացուցիչները, այլ
բոլոր քաղաքացիները
հավասարապես՝ սկսած
փողոցի մուրացկանից,
վերջացրած նախագահով:Մենք ենք
պետությունը ու
ներկա սերունդն
ավելի ինֆորմացված
է, հարցին
միայն հրամցված
կողմից չի
նայում,այլ
վերլուծում է
բոլոր կողմերից։
Հանդիպումը կարևոր
է, անհրաժեշտ,լավ էր,որ մենք
նախապես ծանոթացել
էինք ներկայացվածին
ու արդեն
մեր տեսակետն
էլ ունեինք:
Ուսումնական բլոգ,որտեղ կարող ես գտնել ուսումնական նյութեր,հանդիպումների վերլուծություններ,կատարած առաջադրանքներ և այլ ֆորմատի հրապարակումներ։
Страницы
- Գլխավոր էջ
- Ֆիզիկա
- Առցանց ուսուցում
- Երկրաչափություն
- Հանրահաշիվ
- Կենսաբանություն
- Էկո ակումբ
- Գրականություն
- Պատմություն
- Իրավունք
- Ռուսերեն
- Աստղագիտություն
- Թարգմանություններ
- Անգլերեն
- Քիմիա
- Պատմություն
- Հայոց լեզու
- Թարգմանչական ստուգատես 2017
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Էկոլոգիա
- Ֆիզկուլտուրա
- Հասարակագիտություն
- Արվեստ
- Գերմաներեն
- Հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբար
- Անհատական ուսումնական պլան
- Ուսումնական Փետրվար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий