Արդեն 6 տարի է,
ինչ Մխիթար
Սեբաստացի կրթահամլիրի
և Թբիլիսիի
թիվ 98 դպրոցի
սովորողների տարբեր
խմբեր համատեղ
քննարկում են
բնապահպանական խնդիրներ,
կիսվում փորձով,
գործում, տարածում
և փորձում
շրջակա միջավայրը
դարձնել ավելի
լավը՝ մարդ
էակի, կենդանական
և բուսական
աշխարհի գոյության
համար: Այս
ամենը կատարվում
է «Էկոդաս
Թբիլիսիում», «Հայ-վրացական հանրակրթական
կամուրջներ» և
«Էկոտուր» համատեղ
նախագիծ-ստուգատեսների
միջոցով:
Այս նյութում կապտմեմ
Էկոդասից, քանի
որ նոր
եմ վերադարձել
Վրաստանից: Ապագա
մասնագիտությունս ընտրել
եմ «Շրջակա
միջավայրի ճարտարագետ
(Environmental engineer)», հետաքրքրված
եմ բնության,
բնական ռեսուրսների
և Երկրի
ստաբիլ վիճակի
պահպանմամբ, նաև՝
տարբեր խնդիրների
լուծումով: Թբիլիսյան
էկո դասը
ինձ մեծ
հնարավորություն է
տալիս կիսվելու
իմ փորձով,
ձեռք բերելու
ուրիշներինը, ծանոթանալ
բարեկամ պետության
բնապահպանական խնդիրներին
և համատեղ
գործունեությամբ լուծումներ
տալ: Նաև
շատ կարևոր
է, որ
նյութերը ներկայացնում
ենք նաև
անգլերեն, ռուսերեն,
որը զարգացնում
է մեր
լեզվամտածողությունը, բառապաշարը:Արդեն չորս
տարի է,
ինչ մասնակցում
եմ այս
նախագծին և
ներկայացնում Կրթահամալիրի
բնապահպանական աշխատանքները.
տարեց տարի
թեմաները ավելի
հետաքրքրանում և
բարդանում են:
Անցած տարի
խոսել ենք
տուրիզմի մասին,
այս տարի՝
հանքարդյունաբերության: Նադրադարձ
անելով՝ կարող
եմ ասել,
որ այս
տարի շատ
էինք աշխատել,
թեմայի շուրջ
տարվեր նյութեր
էինք ուսումնասիրել,
վերլուծել ու
թարգմանել, և
որ ամենակարևորն
է՝ եղել
բնապահպանական աղետ
հանդիսացող վայրերում:
Վրաստանում հանքարդյունաբերությունը այդ
ծավալներով չի
իրականացվում, ինչ
Հայաստանում է,
պետությունը խիստ
հետևում է
օրենսդրությանը և
սրտացավորեն մոտենում
ընդերքի հարստությանը:
Ցավոք, Հայաստանում
ամբողջովին հակառակ
պատկեր է:
Այս տարվա
մեր թեման
ցնցեց ներկաներին,
քանի որ
այն խնդիրը,
որը բարձրաձայնել
էինք՝ խորթ
էր վրաց
կողմի համար:
Սովորողների և
ուսուցչական կազմի
մեծ խումբ
հետաքրքրություն հայտնեց
ներառվելու մեր
նախագծի մեջ,
մոտիկից ծանոթանալու
խնդրին և
մեզ հետ
միասին պայքարելու
դրա դեմ:
Վրացական կողմին
ալտրուիստ չեմ
համարում, քանի
որ մեր
պոչամբարների աղտը
լցվում է
գետերը, իսկ
պոչանքով աղտոտված
Դեբեդը՝ խառնվում
Կուրի հետ.
Կուրն էլ
հենց վրաց
մայր գետն
է: Ապրիլյան
հանդիպումը վրաց
խմբի հետ
նախատեսել ենք
Ալավերդիի և
Շնողի տարածքում,
որտեղից միասնին
կգնանք պղնձա-մոլիբդենային կոմբինատ,
կտեսնենք պոչամբարները
և հանքարդյունաբերության մեծ
ոտնահետքը՝ Հայաստան
աշխարհի հյուսիսում:
Այժմ ցանկանում
եմ պատմել
ընդունելության մասին:
Չորրորդ տարիս
է, 98 դպրոցը դարձել
է տուն,
սովորողներն ու
ուսուցիչները՝ մեծ
ընտանիք: Ամեն
տարի մեծ
եռանդով են
ընդունում մեզ,
վստահ եմ՝
սպասված հյուր
ենք: Այս
տարվա ընդունելությունը բաղկացած
էր տարբեր
վրացական պարերից,
ինչը մեզ
էր փոխանցում
վրաց մշակույթը,
ջերմությունը և
մեկ տարվա
կարոտը: Ամեն
տարի հանդիպում
եմ նոր
սովորողների, բայց
միևնույնն է՝
ունեմ հին
ընկերներ: Հնգօրյա
ծրագիրը շատ
հագեցած էր,
առանձնացնում եմ
ճամփորդությունը դեպի
Ջվարի՝ վանք,
որտեղից բացվում
է Կուր
և Արագվի
գետերի միախառնման
տեսարանը: Մեր
վրաց շրջագայությունը չէր
լինի հագեցած
և բովանդակային,
եթե չլիներ
կազմակերպիչ Սերգեյ
Շագինովը, ով
հանդիսանում է
98 դպրոցի աշ.
խորհրդի նախագահ:
Իր սրտացավ
և մանրակրկիտ
դասավորված գործունեությունը մեզ
պարգևեց 5 անմոռանալի
օր: Նաև
շատ շնորհակալ
եմ Գիորգի
Մոմցելիձեից, ով
հայրական խնամքով
հոգ տարավ
մեզանից յուրաքանչյուրի
համար, ստեղծեց
ամենահարմար պայմանները
և վարակեց
իր եռանդով:
Կրթահամալիրի ասոցացումներիցս մեկը
դեպի Թբիլիսին
ճամփորդությունն է:Ուսումնական բլոգ,որտեղ կարող ես գտնել ուսումնական նյութեր,հանդիպումների վերլուծություններ,կատարած առաջադրանքներ և այլ ֆորմատի հրապարակումներ։
Страницы
- Գլխավոր էջ
- Ֆիզիկա
- Առցանց ուսուցում
- Երկրաչափություն
- Հանրահաշիվ
- Կենսաբանություն
- Էկո ակումբ
- Գրականություն
- Պատմություն
- Իրավունք
- Ռուսերեն
- Աստղագիտություն
- Թարգմանություններ
- Անգլերեն
- Քիմիա
- Պատմություն
- Հայոց լեզու
- Թարգմանչական ստուգատես 2017
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Էկոլոգիա
- Ֆիզկուլտուրա
- Հասարակագիտություն
- Արվեստ
- Գերմաներեն
- Հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբար
- Անհատական ուսումնական պլան
- Ուսումնական Փետրվար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий