понедельник, 21 мая 2018 г.

10 տարեկան իշխանության ազդեծությունը շրջակա միջավայրի վրա



Երկիր մոլորակից վերջին 30 տարիներին կորզվել է այնքան բնական ռեսուրս, որքան դրան նախորդող 5000 տարիների ընթացքում։ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները լավ ժամանակահատված դարձան ձեռներեցների համար՝ ՀԷԿեր կառուցելու և հանքեր շահագործելու։ ՀԷԿերը դարձան գումար աշխատելու մեքենա. սպառելով և չորացնելով սակավաջուր գետերը՝ լցվում էին մի քանի գրպաններ։ Պետությունը չահազանգեց և չպատժեց։ 10 տարիների ընթացքում ունեցանք 2 հանքավայրի շահագործում՝ Թեղուտի և Ամուլսարի։ Առաջին հանքի շահագործումը դադարեց ժամանակից շուտ, քանի որ ֆինանս ներդնող երկիրը հասկացավ, որ ոտնատակ են տրվում բոլոր բնապահպանական նորմերն ու կանոնները։ Արդյունքում հանքը աշխարհին թողեց մեծ ժառանգություն՝ լքված հանքավայր, մեծ պոչամբար, թունավոր օդ,հող և 1200 գործազուրկ մասնագետ։
Երկրորդ հանքը՝ Ամուլսարը, սկսելու է ակտիվ շահագործվել այս տարվա ամռանից։ Նախկին կառավարության դերը մեծ էր. բազում օրենքների փոփոխություն, սուտ հետազոտություններ, ոչ մի ահազանգ և, անգամ, բաժնեմասի ձեռք բերում։ Նայելով 2012 թվականի կուսակցությունների քարոզարշավների բնապահպանությանը վերաբերվող հատվածներին՝ հասկանում ենք, որ դա թեմա էր, որի մասին գրեթե պատկերացում չունեին իշխանական մարմիններն ու հավանական իշխանությունները. մի բան էր կրկնվում՝ բնությունը մեր տունն է։ 
Ցավն այն է, որ պետությունն ու մարդը պատրաստ են գործել միմիայն բնության ահազանգից հետո։ Մեր երկրին հարկավոր են մասնագետներ, որոնք կկանխատեսեն աճող աղետը և իրենց ներուժը կդնեն՝ կանխարգելելու սպասվածը։ Մեզ պետք չի իշխանություն, որը ամեն ինչ կներդնի քայքայելու և հարստանալու համար։ Հայաստանը հարուստ է և՛ բնական, և՛ ինտելեկտուալ ռեսուրսներով։ Հարկավոր է ինտելեկտուալը ներդնել՝ բնականը պահպանելուն և չափավոր օգտագործելուն՝ ի շահ պետությանն ու քաղաքացուն։

Комментариев нет:

Отправить комментарий