Մինչև
Ստամբուլը
ձևավորվեց, աճեց և դարձավ
կոսմոպոլիտ քաղաք, որն այսօր է, այն
գրավվեց, պաշարվեց և վերակառուցվեց
մի քանի անգամ: Մենք ժամանակի մեջ հետ կճամփորդենք, որպեսզի հետևենք Կոնստանտնոպոլսից անցումը Ստամբուլ: Մ.թ.ա. 700 թվականին
քաղաքը անվանվեց Բյուզանդոս, մինչև մ.թ.ա. 300 ականներ հանդիսացավ հին հույների
փոքր գաղութ: Հաջորդ հազար տարիների ընթացքում Բյուզանդոսը առևտրական և կոմերցիոն կենտրոն
էր, մինչև շեղեց Հռոմեական Կայսրության ուշադրությունը իր վրա և գրավվեց
վերջինիս կողմից՝ մեր թվարկության 193 թվականին: Քաղաքը շարունակեց օգտագործվել
որպես առևտրական հանգույց: Երբ Հռոմեական կայսր Կոնստանտինը լքեց հռոմը 4-րդ դարում,
նա Ստամբուլը ճանաչեց նոր մայրաքաղաք: Իր յոթ բլրով,
Բոսֆորի նեղուցի ենթակայությամբ և Ոսկեղջյուրի նավահանգստի առկայությամբ՝ քաղաքը ռազմավարական
առավելությունների վառ օրինակ էր: Որպես Կայսրության
նոր մայրաքաղաք՝ քաղաքը վերակազմավորվել և ընդլայնվել էր,նաև նոր տաճարներ, կառավարական շենքեր, պալատներ,
բաղնիքներ և ձիարշավարան էր կառուցվել: Մեր թվարկության 330 թվականին
քաղաքը հայտարարվեց Արևելյան Հռոմեական Կայսրության մայրաքաղաք, վերանվանվեց Կոնստանտնոպոլիս ( Կոնստանտինի քաղաք). սույնը
տեղի ունեցավ պաշտոնական արարողությունով: Կոնստանտնոպոլիսը մնաց Կայսրության մայրաքաղաք
դարեր շարունակ և ապրեց իր ոսկե դարը 6-րդ հարուրամյակում, Հուստինիանոս կայսեր կառավարության
ընթացքում: Մի քանի հարցակումներից հետո՝ ներառյալ արաբներինը՝ 7-8դդ, և Բուլղարներինը՝
9-10դդ, քաղաքն ընկավ Խաչակիրների ձեռքով (1204թ.), ովքեր գրավեցին,
ոչնացրին և պաշարեցին այն տարիներ շարունակ: Չնայած նրան, որ քաղաքը վերագրավվեց Բյուզազանդական Կայսրության
կողմից (1261թ.), այն չհասավ իր հզորությանը, ինչպիսին եղել էր: Վերջապես, 1453 թվականին, 53 օրյա պաշարումից
հետո՝ թուրքերին հաջողվեց գրավել քաղաքը: Հենց այդ ժամանակ էլ Կոնստանտնոպոլսը դարձավ
Ստամբուլ՝ Օսմանյան Կայսրության մայրաքաղաք: Օսմանյան Կայսրության տակ գտնվելու տարիներին
քաղաքն ապրեց բնակչության աճ՝ հույն, հայ և հրեա ներգաղթյալների շնորհիվ, որոնք իրենց
բավարարված էին զգում, քանի որ գործում էր կրոնի ազատություն, առկա էին հասարակական իրավունքեր: Բոլոր Օսմանյան
առաջնորդներից ամենակարկառունը Սուլեյման Առաջին Փառահեղն էր
(1520-1566), ում ռազմական հաջողությունները
Ստամբուլ հարստություն և շուք մտցրին, որը միջոց հանդիսացավ
աշխարհահռչակ ճարտարապետ Միմար Սինանի փառահեղ գործերի:
Սուլեյմանի մահից հետո
կայսրությունը սկսեց անկում ապրել. 18-րդ դարում կորցրեց տարածքներ արևմուտքում, Առաջին
Համաշխարհային Պատերազմից հետո էլ օկուպացվեց դաշնակից զորքերի կողմից: Ականավոր զորավար
և պատերազմի հերոս Մուստաֆա Քեմալ Փաշայի շնորհիվ է, որ քառամյա պատերազմը, ուղղված
անկախությանը, ավարտվեց Թուրքիայի հանրապետության հիմնադրմամբ՝ 1923 թվականին: Երբ
մայրաքաղաքը տեղափոխվեց Անկարա, Ստամբուլը շարունակեց մնալ կոմերցիոն և մշակութային
կենտրոն, պահպանելով այն պատմական վայրերը, որոնք ներկայացնում են քաղաքի վառ անցյալը:
Комментариев нет:
Отправить комментарий