15.01.2018
Ավագ դպրոցում նախագծային ուսուցմամբ ճամբարը շարունակվում է։ Այսօր իմ նախագծային խմբով՝ Ջուլի Սիմոնյանի գլխավորությամբ, քայլարշավով գնացինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ։ Անկեղծ ասած՝ առաջին անգամն էր, ինչ սահեցի չմուշքներով, այդ իսկ պատճառով շատ տպավորված եմ։ Սառույցի վրա մնացինք մեկ ժամից ավել, հավես սահեցինք, մարզվեցինք և ուրախ ժամանակ անցկացրեցինք։ Առաջին անգամս էր, բայց այնպես էի մերվել, կարծես հոքեի խաղացող լինեի։ Այնքան էի հոգնել, որ միայն երկար քունը կարող էր փրկել և նոր ուժեր տալ։ Այս սեբաստացիական օրն էլ անցավ հագեցագ, ուրախ և տպավորիչ։ Հուսով՝ ողջ ճամբարը կանցնի այսպես։
Փոս փորողն ինքն է ընկնում իր փոսի մեջ (Թարգմանություն անգլերենից)
Մի աղքատ և ծեր ճգնավոր կար։ Գյուղացիները սովոր էին նրան ամեն օր ողորմության գումար տալ, սակայն ճգնավորը միշտ կիսվում էր իր սննդով՝ մուրացկանների և կարիքավորների հետ։Մի օր նա
հասավ մի
ծեր կնոջ
տան մոտ։
Այդ կինը
շատ դաժան
և ագահ
էր։ Ճգնավորը
կնոջից ողորմություն
մուրաց, և
կինը տվեց
հնացած ուտելիք։
Հաջորդ օրը
ճգնավորը կրկին
գնաց կնոջ
տուն՝ ուտելիքի
հույսով։ Կինը
ուտելիք տվեց,
բայց սիրտն
էլ հետը
գնաց։ Երրորդ
օրը՝ տեսնելով
աղքատին տան
առջև՝ կինը
նյարդայնացավ և
թույնն ու
բրինձը խառնելուց
հետո՝ տվեց
աղքատին։ Աղքատը
հասավ իր
խրճիթ և
պատրաստվում էր
արդեն ուտել,
երբ մի
երիտասարդ տղա
մոտեցավ և
ասաց, որ
քաղցած է
և ուտելու
ինչ որ
բան խնդրեց։
Ճգնավորը նրան
տվեց իր
ամբողջ բրինձը։
Երիտասարդը կերավ
այդ թունավորված
բրինձը, և
ի զարմանս
ճգնավորի՝ նա
միանգամից մահացավ։
Այդ երիտասարդը
ծեր կնոջ
որդին էր,
ով վերադառնում
էր երկար
ճանապարհորդությունից։ Այսպիսով՝
այս չար
կնոջ մտադրությունները հանգեցրին
իր միակ
որդու կորստին։
Комментариев нет:
Отправить комментарий