Մենք բոլորս Երկիր մոլորակի բնակիչ ենք և մեր ներդրումն ունենք
այն ամենի մեջ,ինչը տեղի է ունենում մեր շրջակա միջավայրում: Մարդու ամենօրյա քայքայիչ
և բարբարոս գործողությունները շրջակա միջավայրին հասցրել են անուղղելի և անփոխհատույց
վնասներ,դրանք են՝ օդի ախտոտվածությունը,քախցրահամ ջրերի պակասն ու ախտոտվածությունը,
աղբի ոչ ճիշտ սպառումն ու չվերամշակում, կեղտաջրերի չվերմշակումը: Նշեցի չորս
էկոլոգիական գերխնդիրներ,որոնք հանգեցնում են կլիմայի գլոբալ փոփոխությանը,թունավոր
անձրևների տեղումներին և այլ անոմալիաներին,բայց կա ևս մեկ էկո խնդիր,որը կապված
է մարդու առողջության հետ (չմոռանանք,որ
մարդը և նրա առողջությունը անգին են), դա է՝
սթրեսային իրավիճակները և դրանցից ազատումը ժպտալու և դրական լիցքերով լցվելու միջոցով:
Էկոլոգիապես մաքուր սնունդ
Էկոլոգիապես մաքուր
կարելի է համարել այն սնունդը,որի աճեցման կամ հասունացման ժամանակ չեն օգտագործվել
թունաքիմիկատներ,ԳՄՕ-ներ կամ այլ նյութեր,որոնք նպաստել են շուտ հասունացմանը
և աճին: Միրգն ու բանջարեղենը լինում են էկոլոգիապես մաքուր այն ժամանակ,երբ աճեցվել
են բնական պարարտանյութերով,առողջ հողի մեջ և առողջ միջավայրում: Միսը կարելի է համարել
էկոլոգիապես մաքուր այն ժամանակ,երբ կենդանու կերը եղել է բնական,առանց որևէ քիմիական
կամ արհեստական հավելումների,պահվել են սահմանված բոլոր նորմերը:
Եվրոպական սուպերմարկետներում շատ հաճախ կարելի է հանդիպել նույն
սննդի տեսակից՝ երկու ձև,մեկն ավելի թանկ,մյուսն ավել էժան: Թանկ է լինում էկոլոգիապես
մաքուր սնունդը,քանի որ հատուկ խնամք է պահանջվում աճեցման և հասունացման համար: Էկոլոգիապես
ոչ մաքուր սնունդը լինում է ավելի էժան,ցավոք՝ ժողովուրդը ձգտում է դրան:
Կարծիք կենսական միջավայրի
վերաբերյալ
Կենսական միջավայրի գործոնները բաժանվում են երկու մասի՝ բիոտիկ
և անթրոպոգեն: Բիոտիկ կոչվում են այն գործոնները,որոնք կապված են կենդանական և բուսական
աշխարհների հետ, իսկ մարդու տարբեր գործոնները,որոնք իրենց ազդեծությունն ունեն շրջակա
միջավայրի վրա՝ կոչվում են անթրոպոգեն: Իմ կարծիքով պետք է լինի հավասարություն, և
երկու նժարները լինեն հավասար,բայց ցավոք սրտի՝ անթրոպոգեն գործոնները վաղուց գերակշռում
են բիոտիկներին: Պետք է ընդունել մեկ փաստ. մարդկությունը զարգանում է,կարիքներն ու
պահանջները նույնպես, այսիպիսով միայն բիոտիկ գործոններով հնարավոր չէ բարեկեցություն
ապահովվել:
Որո՞նք
են առողջ
ապրելակերպի սկզբունքները
Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը: Առողջ ապրելակերպի գլխավոր սկզբունքներն են առողջ
քունը, էկոլոգիապես մաքուր սնունդի ընդունումը, մարմնի ֆիզիկական կրթությունը,առողջ
միջավայրում ապրելը և սթրեսային իրավիճակներից դուրս գալը:
Ո՞րն
է համարվում
մաքուր խմելու ջուր
Մաքուր խմելու է համարվում այն քաղցրահամ ջուրը,որը անցնում է հատուկ ֆիլտրացման
փուլով՝ օզոնացում կամ քիչ քլորացում:
Ջրի
շրջապտույտը բնության մեջ
Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից
գոլորշանալով, անցնում
է մթնոլորտ,
այնտեղից տեղումների
ձևով թափվում
ցամաքի վրա,
որտեղից
էլ՝ գետերի
ու աղբյուրների
միջոցով նորից
վերադառնում օվկիանոս:
Տարբերում են ջրի
շրջապտույտի երկու
տեսակ՝ տեղական
կամ փոքր և համաշխարհային
կամ մեծ:
Տեղական կամ փոքր
շրջապտույտ: Երկրի
մակերևույթից Արեգակի
ճառագայթների ազդեցության
տակ ջուրն
արագ գոլորշանում
է, և գոլորշիները
բարձրանում են
վեր: Որոշ
բարձրության վրա
դրանք, սառելով
ու խտանալով, տեղումների
ձևով թափվում
են Երկրի
մակերևույթին: Եթե
այս գործրնթացր
տեղի է
ունենում սահմանափակ
տարածքի վրա,
ապա կոչվում է
տեղական կամ
փոքր շրջապտույտ:
Համաշխարհային կամ մեծ
շրջապտույտ: Միշտ
չէ, որ
Երկրի մակերեույթից գոլորշացած
ջուրր թափվում
է նույն
տեղում:
Ջրի ախտոտման տեսակները
Ջրի աղտոտման հիմնական
աղբյուրներն են
արդյունաբերական և
կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար
նյութերը, անձրևի
և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող
նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն
առավել հաճախ
աղտոտված են
նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն)
և բարդ
օրգանական միացություններով (սինթետիկ
լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք
վատացնում են ջրի որակը, խմելու
և սննդի
մեջ օգտագործելու
համար դարձնում
ոչ պիտանի,
խախտվում են
ջրային ավազանի
կենսաբանական շարժընթացները,
նվազում է
աղտոտող նյութերից
ջրի ինքնամաքրման
հատկությունը, փոխվում
է ջրային
կենսաբազմազանության կազմը,
ընկնում է
արտադրողականությունն ու
սննդային արժեքը,
որոշ ձկներ դառնում են
թունավոր։ Հատկապես
վտանգավոր են
տաք հոսքաջրերը,
որոնք փոխում
են ջրավազանի
ջերմային ռեժիմը,
վատանում են
ձկների ձվադրության
պայմանները, ոչնչանում
են մի
շարք օգտակար
մանրէներ և
զարգանում են մակաբույծներ։
Ծանր ջուր
Ծանր ջուր, ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ
երկու ատոմները փոխարինված են
ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T),
և կամ թթվածնի Օ16 իզոտոպը
փոխարինված է
Օ17կամ
Օ18 իզոտոպներով։ Ծանր
ջուր ասելով
հիմնականում նկատի
են ունենում
առավել տարածված
HDO և D2O միացությունները (հայտնաբերվել
են սովորական
ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական
հատկություններով ծանր
ջուրը շատ
քիչ է
տարբերվում սովորականից,
մինչդեռ դրանց
ֆիզիկական հատկությունները բավական
տարբեր են։
Կոշտ ջուր
Ստեղծվել է օրգանական
մոլեկուլ, որը
ունակ է
կապել լուծված
նյութերի բացասական
լիցքավորված իոնները:
Դա հնարավորություն է
տալիս մաքրել
լուծույթները իոններից,
օրինակ, քլորից
կամ ֆտորից:
Ագենտները (նյութերը),
որոնք կարողանում
են հեռացնել
լուծույթներից իոնների
որոշակի տիպեր,
մեծ դեր
են խաղում
բնության մեջ
և տեխնիկայում:
Այսպես, օրինակ
էթիլենդիամինտետրաքացախաթթուն (ԷԴՏՔ)
կարողանում է
կապել կալցիումի
և մագնեզիումի (Ca2+ և Mg2+) իոնները և
այդ պատճառով
օգտագործվում է
հիմնականում կոշտ
ջուրը փափկեցնելու
համար: Դրական
լիցքավորված իոնները
կամ կատիոնները
հնարավոր է
կապել շատ
օրգանական մեծ
մոլեկուլներով, որոնց
կեսը լիցքավորված
է բացասական:
Իսկ բացասական
լիցքավորված անիոնների
հետ գործը
բարդանում է:
Պետք է
ստեղծել մոլեկուլ,
որի կեսը
դրական է
լիցքավորված: Իհարկե
դա բարդություն
չի ներկայացնում,
բայց սովորաբար
այդպիսի մոլեկուլները
կապում են
ոչ միայն
լուծված նյութի
աիոնները, այլ
նաև լուծիչինը:
Ջրի թորում
Թորում։ Այս եղանակով
հիմնականում բաժանում
են հեղուկներից բաղկացած համասեռ
խառնուրդները, եղանակ,
որի հիմքում
ընկած է
բաղադրիչ նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը։ Օրինակ՝ էթանոլը ջրային լուծույթից
անջատելու համար
վերջինս ենթարկում
են տաքացման։
Երբ ջերմաստիճանը
հասնում է
78 °C, սպիրտը սկսում է
անջատվել խառնուրդից, գոլորշանում է և,
անցնելով սառնարանի միջով, վերածվում
հեղուկի ու
հավաքվում որպես
ընդունիչ ծառայող
սրվակի մեջ։
Թորման եղանակը
լայնորեն օգտագործվում
է քիմիական արդյունաբերությունում և լաբորատոր
պրակտիկայում։ Նավթամշակման գործարանների հսկայական բարձրություն
ունեցող աշտարակներում
թորման միջոցով
հում նավթից ստանում են
զանազան արգասիքներ՝ բենզին, կերոսին, սոլյարայուղ, մազութ։ Հետազոտական
և բժշկական
նպատակներով հաճախ
անհրաժեշտ է
լինում ստանալ մաքուր ջուր,
այդ պատճառով
ջուրը ենթարկում
են թորման՝
լուծված աղերից ազատելու համար։
Մաքուր ջրի
հարցն այժմ
դարձել է
մտահոգիչ համաշխարհային
խնդիր, և
մի շարք
զարգացած երկրներ,
ստիպված լինելով
հսկայական էներգիական
ծախսումներ կատարել, ծովի ջրից ստանում են թորած ջուր։
Թորած ջուր, թորման
եղանակով հանքային
աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և
այլ խառնուրդներից
մաքրված ջուր։ Թափանցիկ է, անգույն
և չեզոք։
Մաքրման աստիճանը
կախված է
կիրառման նպատակներից։
Պահում են անագե փակ անոթներում
կամ քիմիապես
կայուն շշերում։
Թորած ջուրը
պիտանի չէ
խմելու համար։
Երկարատև օգտագործումը
առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության
խանգարում։
9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-3
Թեմաներ` «Հալոգեններ», «Թթվածին», «Ջրածին» -1-
Յուրաքանչյուր առաջադրանքը 0.5 միավոր է
1. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց
զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
/4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր/
2. Սովորական պայմաններում ո՞ր շարքի բոլոր նյութերն են գազեր.
1) կալիումի ֆտորիդ, յոդ, ջուր
2) կերակրի աղ, սոդա, կավիճ
/3) քլոր, ածխաթթու գազ, թթվածին/
4) կարմիր ֆոսֆոր, օզոն, բրոմ
3. Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են առկա թվարկված բոլոր նյութերի
բաղադրության մեջ. նատրիումի հիդրօքսիդ, օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,
ազոտական թթու, մագնեզիումի օքսիդ, ջրածնի պերօքսիդ.
1) ջրածին 2) /թթվածին/ 3) քլոր 4) ածխածին
4. Պարբերական համակարգի ո՞ր խմբում և ո՞ր ենթախմբում են գտնվում հալոգենները.
1) V և երկրորդական 3) lV և գլխավոր
/2) Vll և գլխավոր/ 4) Vl և երկրորդական
5. Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.
ա) քլորաջրում քլորի մոտ 30%-ը փոխազդում է ջրի հետ
բ) բրոմաջրում և յոդաջրում հալոգենները հիմնականում մոլեկուլային ձևով են
գ) հալոգենների լուծելիությունը ջրում մեծանում է Cl2 – Br2 – I2 շարքում
1) ա, գ 2) ա, բ, գ /3) բ, գ/ 4) ա,բ
6. Քանի՞ էլեկտրոն է առկա հիմնական վիճակում գտնվող 17 կարգաթվով տարրի ատոմի
վալենտային շերտում.
1) 4 /2) 1,806 . 1024/ 3) 7 4) 5
7. Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումի զանգվածային բաժինները հավասար
են 0,48 և 0,28, համապատասխանաբար:
Եկրակեղևում թթվածնի ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ սիլիցիումի
ատոմների թվից.
1) 2 2) 2,5 /3) 3/ 4) 4
-2-
8. Քա՞նի զույգ էլեկտրոն է պատկերվում քլորի մոլեկուլի էլեկտրոնային բանաձևում.
/1) 7/ 2) 14 3) 10 4) 2
9. Քանի՞ լրիվ լրացված էլեկտրոնային թաղանթներ ունեն հետևյալ տարրերից
յուրաքանչյուրը` O, Cl, Br, I: Պատասխանում թվերի համապատասխան շարքն է.
1) 2,2, 3, 4 2) 1,2, 3, 3 3) 1,2,4,4 /4) 2,3,4,5/
10. Ո՞ր պնդումներն են ճիշտ աղաթթվի համար.
ա) ջրային լուծույթում դիսոցված է
բ) դրա աղերը կոչվում են քլորիդներ
գ) փոխազդում է հիմքերի հետ
դ) լակմուսը ներկում է կապույտ
ե) ակտիվ մետաղների հետ փոխազդելիս անջատվում է ջրածին
զ) չի փոխազդում հիմնային օքսիդների հետ
1) ա, բ, գ, դ 2) բ, գ, դ, ե 3) ա, բ, գ, ե /4) գ, դ, ե, զ /
11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.
1) T217O 2) D216O /3) H216O/ 4) T218O
12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում` D2O մոլեկուլում.
1) 25 /2) 29,4/ 3) 70,6 4) 80
13. Լաբորատորիայում օզոն ստանալու նպատակով փակ անոթում գտնվող թթվածինը
ենթարկել են էլեկտրական պարպման,
ինչպե՞ս է փոխվում անոթում գտնվող գազի զանգվածը.
/1) չի փոխվել/ 2) մեծացել է 1,5 անգամ 3) պակասել է 4) մեծացել է աննշան
14. Օզոնը հայտնաբերում են այն անցկացնելով կալիումի յոդիդի ջրային լուծույթով, ըստ
հետևյալ ռեակցիայի KI + O3 + H2O = O2 + I2 + KOH Հավասարեցրեք ռեակցիան,
որքա՞ն է ռեակցիայի հավասարման գործակիցների գումարային թիվը.
1) 5 2) 8 3) 3 4) 10
15. Քանի՞ մոլեկուլ է պարունակվում ջրի մեկ լիտրում(ρ=1գ/մլ).
1) 6,02 • 1023 2) 3,35 • 1024 3) 3,34 • 1025 4) 3,35 • 1023
16. Ի՞նչ զանգվածով (գ) նստվածք կգոյանա 5,85 գ NaCl-ի և
ավելցուկով վերցրած արծաթի նիտրատի փոխազդեցությունից.
1) 14,35 2) 287 3) 36 4) 574
17. Ջրածինը խառնել են օդին և այրել: Ստացվել է 9 գ ջուր: Ի՞նչ ծավալով (լ)
ջրածին են խառնել օդին.
1) 6,72 /2) 11,2/ 3) 22,4 4) 5,66
18. ա) Ո՞ր զույգ նյութերի փոխազդեցության դեպքում ջրածին կանջատվի.
/1) խիտ ծծմբական թթու և ցինկ/
2) .նոսր ազոտական թթու և պղինձ
3) խիտ աղաթթու և արծաթ
4) նոսր ծծմբական թթու և ալյումին
բ) Գրել ռեակցիայի հավասարումը______________
գ) Քանի՞ լիտր ջրածին կանջատվի, եթե վերցվել է 1մոլ մետաղ.
Ապակի
Գոյություն ունեն բնական
և արհեստական
ապակիներ:
Բնական ապակիները՝ պեռլիտները,
վանակատները (օբսիդիան)
և այլն,
հրաբուխների գործունեության
արգասիք են
և կոչվում
են նաև
հրաբխային ապակիներ:
Արհեստական ապակին՝
ամորֆը, փխրուն, թափանցիկ,
քիմիապես կայուն
նյութ է:
Այն ստանում
են հատուկ
վառարաններում՝ սոդայի
(Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով:
Արդյունքում առաջանում
են նատրիումի
և կալցիումի
սիլիկատներ, որոնք,
սիլիկահողի հետ
միաձուլվելով, վերածվում
են հեղուկ
ապակեզանգվածի, իսկ հետագա
սառեցմամբ` պինդ
ապակու: Այսպիսի
ապակին կոչվում
է սիլիկատային: Սոդան
պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում
ստանում են
դժվարահալ ապակի:
Կավիճը՝ կապարի
(II) օքսիդով (PbO), իսկ սոդան
պոտաշով փոխարինելու
դեպքում ստանում
են բյուրեղապակի: Սկզբնական
խառնուրդին տարբեր
մետաղների օքսիդներ
ավելացնելիս սիլիկատային
ապակին ստանում
է տարբեր
գույներ, օրինակ՝
քրոմի (III) օքսիդից՝ կանաչ,
կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ,
մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և
այլն: Եթե
ապակին պարունակում
է մոտ
99% սիլիկահող, ապա կոչվում
է քվարցային ապակի:
Տաքացնելիս ապակին աստիճանաբար
փափկում է
և անցնում
հեղուկ վիճակի:
Հակառակը նույնպես
տեղի է
ունենում աստիճանաբար՝
սառեցմանը զուգընթաց
ապակե զանգվածը
պնդանում է:
Ապակու այս
հատկության վրա
է հիմնված
դրանից տարբեր
իրերի ձևավորումը,
որն իրականացվում
է տարբեր
եղանակներով: Ապակու
ձգումը մեքենաներով
կիրառվում է
թերթային ապակու,
խողովակների, ապակեձողիկների,
ապակեթելերի արտադրության,
գլոցումը՝ շինարարական,
նախշազարդ թիթեղապակիների
համար: Փչումը
կիրառվում է
նեղ բերանով
ամանեղեն, մամլումը՝
հաստ պատերով
իրեր պատրաստելու
համար:
Ըստ կիրառության և
հատկությունների՝ առանձնացվում
են ապակու
մի շարք
տեսակներ՝ շինարարական,
տեխնիկական, օպտիկական,
էլեկտրամեկուսիչ և
էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող,
տարայի, տեսակային
և գեղարվեստական,
ապակեթել և
այլն:
Սիլիցիումի երկօքսիդ
Սիլիցիումի երկօքսիդ, սիլիկահող, Si02, սիլիցիումի և թթվածնի միացությունը սիլիկաթթվի
անհիդրիդն է։
Անգույն, դժվարահալ,
պինդ նյութ
է, հալվում
է +1728 °C-ում, չի
լուծվում ջրում
և թթուներում։
Լուծվում է
ֆտորաջրածնական թթվում,
շատ դանդաղ՝
նաև ալկալիներում։
Խառնուրդներ պարունակող
սիլիցիումի երկօքսիդը
գունավորված է։
Առաջացնում է
պոլիմորֆային ձևափոխություններ՝ քվարց,
տրիդիմիտ, կրիստոբալիտ,
կոեսիտ, ստիշովիտ,
կիտիտ, մանրաթելային
սիլիկա հող։
Հալված սիլիցիումի
երկօքսիդը պնդանում
է՝ առաջացնելով
ամորֆ ձևափոխություն՝
քվարցե ապակի։
Սիլիցիումի երրկօքսիդը
անօրգանական պոլիմեր
է՝ բաղկացած
է թթվածնի
ընդհանուր ատոմներով
իրար միացած
[Si04]4 քառանիստերից (ստիշովիտը՝ [SiOe]8՜ օկտաէդրներից)։ Բնության
մեջ հանդիպում
է քվարց,
տրիդիմիտ և
կրիստոբալիտ, նաև
ջուր պարունակող
օպալ կիզելգուր
միներալների ձևով
և կազմում
է երկրակեղևի
զանգվածի 12%։
Սիլիցիումի երկօքսիդը
օգտագործվում է
սիլիկատների (ապակի,
խեցեղեն, հղկափոշի,
բետոն, աղյուս)
արտադրության մեջ
և ռադիոտեխնիկայում։
Սիլիցիում. անհատական աշխատանք
Սիլիցիումը քիմիական տարր է, որի նշանն է՝ Si, իսկ կարգաթիվը՝14:
Սիլիցիումի ագրեգատային վիճակը՝ պինդ:
Նյութս սկսեմ նրանով, որ թթվածնից հետո սիլիցիումը ամենատարածված
տարրն է, և կազմում է երկրակեղևի կշռի 25 տոկոսը: Անկենդան աշխարհում խաղում է այնպիսի
դեր, ինչպիսին ածխածինը՝ կենդանի: Ի տարբերություն ածխածնի՝ սիլիցիումը բնության մեջ
ազատ վիճակում չի հանդիպում: Նրա բազմաթիվ միացությունները կազմում են լեռնատեսակների
և հանքերի հսկայական մեծամասնությունը,օր.՝ գրանիտներ,գնեյսներ,բազալտներ,կվարց,դաշտաշպատներ,փայլար
և այլն: Ավազը և կավը՝ որոնք կազմում են հողի հանքային մասը,նույնպես սիլիցիումի միացություններ
են:
Հատկությունները.
Բյուրեղային սիլիցիումը որոշ նմանություն ունի մետաղների հետ, նա ունի փայլ և էլէկտրահաղորդականություն, սակայն թթուների հետ այն չի փոխազդում։ Մանրացված սիլիցիումը զգալի չափով տաքացնելիս` օդի մեջ կարելի է բռնկել, գոյացնելով սիլիցիումի դիօքսիդ՝ Si+O2=SiO2:
Սիլիցիումն օգտագործվում է համաձուլվածքների արտադրության մեջ: Չորս տոկոս սիլիցիում պարունակող պողպատը օգտագործվում է էլեկտրական տրանսֆորմատորներ պատրաստելու համար: Ավելի մեծ քանակով սիլիցում՝ 15 տոկոս և ավելի, պարունակող պողպատը թթվակայուն է և կիրառվում է քիմիական ապարատներ պատրաստելու համար:
Սիլիցիումի գերմաքուր կտոր.
Սիլիցիումի միացությունը ածխածնի հետ՝ սիլիցիումի կարբիդը (SiC), կոչվում է կարբորունդ։ Այն իր կարծրությամբ մոտենում է ալմաստին:
Սիլիցիում ստանում են էլեկտրական վարառաններում. բարձր ջերմաստիճանային
պայմաններում սիլիցիումի դիօքսիդը՝ ավազը, ածուխին միացնելով. SiO2+2C=Si+2CO:
Комментариев нет:
Отправить комментарий