Դաս 1
Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա
պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները
և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը,
ինչպես նաև դատական համակարգ: Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական
գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը:
Դաս 2
Ժողովրդավարություն կամ դեմոկրատիա, քաղաքական
համակարգի տեսակ,
որտեղ կառավարումն
իրականացվում է պետության ողջ բնակչության կամ իրավասու
խմբերի կողմից՝
սովորաբար ընտրված
ներկայացուցիչների միջոցով։
Ընտրող հասարակությունը մասնակցում
է ընտրություններին և քաղաքական
գործիչներ է
ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու
համար։ Այնուհետև
Խորհրդի անդամները
որոշումներ են
ընդունում ձայների
մեծամասնությամբ։ Ուղիղ դեմոկրատիայի մաքուր ձև
է, երբ
ընտրող հասարակությունը ուղղակի
որոշումներ է
կայացնում կամ
քաղաքական գործընթացներում ուղիղ
մասնակցություն է
ունենում։
Դաս 3
Քաղաքական կուսակցությունների գործունեությունը
քաղաքական համակարգի շրջանակներում մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող ընտրական
օրենսդրությամբ և ընտրական համակարգով։ Ընտրությունները ժամանակակից հասարակության
կյանքում ունեն մեծ դերակատարում, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության
ձևավորման ամենակարևոր ինստիտուցիոնալիզացման մեխանիզմը։ Բացի այդ, ընտրություններն
են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրանց փոփոխելիությունը
ապահովելու համար։ Ընտրությունները թույլ են տալիս պարբերաբար որոշել հասարակական տրամադրությունները
և նախասիրությունները, որոշել հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից
դարձնել տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Բացի այդ ընտրությունները
այսօր հանդիսանում են ժողովրդավարական քաղաքական համակարգի գործառնության կարևոր ինդիկատորներից,
չափումներից մեկը։
Комментариев нет:
Отправить комментарий