Ուսումնական Փետրվար

Կարդում ենք Տերյան

Ամենաերազկոտ բանաստեղծություն- «Անծանոթ աղջկան»
Ամենատխուր բանաստեղծություն- «Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինքն ու երկիր...»
Ամեմաանհույս բանաստեղծություն-Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի...
Ամենահուզիչ-֏ Աշնան տրտմություն




10. ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։
Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։
Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ
Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։

15. * * *

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք-լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,—
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։
Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,—
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ...
Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ...

Комментариев нет:

Отправить комментарий