Անհատական առաջադրանք
Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից
Երրորդ խաչակրաց արշավանք
(Երուսաղեմի գրավում)
Սալահ ադ Դին-Այուբի,
Բալիան Իբելինի, Ռիչարդ Ա Առյուծասիրտ, Ֆրիդրիխ Բարբարոսա:
Նախագծիս նպատակն է պատմական կարևոր իրադարձության վերարտադրումը և բոլորիս ուշադրության սևեռումը դեպի մարդկային բարձր որակներ՝
անկախ կրոնի և հավատի:
Գրեթե ամբողջ մարդկությունը կրոնը
չի կարողանում զանազանել հավատից , չի զգում այդ նուրբ սահմանը: Ըստ իս Քրիստոնեությունը
ոչ թե կրոն է, այլ հավատ ու սեր, բայց դարեր շարունակ (առ այսօր) համաշխարհային ուղղություններն
ու եկեղեցիները իրենց գործերով հակառակն են փորձում ապացուցել: Խաչակրաց արշավանքները
չարիք են եղել, ողբերգություն, որի գործերի վերևում, ցավոք, գրված է Քրիստոնեություն
բառը: Այս աշխատանքովս կփորձեմ հայերիս անսովոր հայացք գցել մեկ այլ կրոնի, վեր դասել
մարդու Մարդ կոչումը և ապացուցել, որ թեկուզ ամենաչնչին ազնիվ արարքը կարող է մեծ հետք
թողնել պատմության էջերում: Աղբյուրները նշված
կլինեն վերջում:
Երրորդ խաչակրաց արշավանք
1187 թ. Սալահ ադ Դին-Այուբին՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը: Հետաքրքիրն
այն է, որ Սալահ ադ Դինը ծագումով հայ է կամ քուրդ, Դվին քաղաքից: Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մուսուլմանների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ-Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ավելին, նա վերահաստատեց այն բոլոր երաշխիքները հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, որը ժամանակին նրանց տվել էր Մուհամմեդ մարգարեն։Ահա ինչպես է նկարագրում Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից Ֆրիդրիխ Ա Շիկամորուս կայսեր գանձապետ Բերնարդը իր «Ժամանակագրություն»ում.
Սալահ ադ Դինն Ասկալոնից ուղևորվեց Երուսաղեմը գրավելու: Հաջորդ օրը նա պաշարեց քաղաքը: Սակայն մինչև ռազմական գործողություններ սկսելը նա քաղաքի բնակիչներին առաջարկեց քաղաքը հանձնել իրեն առանց կռվի: Երուսաղեմի բնակիչները պատասխանեցին, որ նա կարող է անել ինչ ցանկանում է, բայց իրենք քաղաքը չեն զիջի: Այնժամ Սալահ ադ Դինը հրամայեց պատրաստվել գրոհի: Բնակիչները նույնպես զինվեցին և մարտի մտան սարացինների (մուսուլմաններ) դեմ:
Մուսուլմանները
հասան խրամին,
այնտեղ իջեցրին հողափորներին և աստիճանները
հենեցին պարիսպներին: Երկու օրում
նրանք պարիսպների
տակ փորեցին
15 արմնկաչափ:
Փորելով և պատերին
գերաններ հենելով` նրանք կրակ
վառեցին, և փորված
հատվածներում պարիսպը փլվեց: Այնժամ
քրիստոնյաները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես
վարվեն... և խնդրեցին
գլխավոր բարոններից մեկին` Բալիան
Իբելինին գնալ Սալահ
ադ Դինի
մոտ և
հարցնել, թե ինչպիսին
են պայմանները:
Նա գնաց
և բանակցություններ
սկսեց... Բալիանը
երրորդ անգամ գնաց
Սալահ ադ
Դինի մոտ:
Սահմանվեց փրկագին նրանց համար,
ովքեր կարող
էին այն
վճարել, իսկ մնացած
ողջ գույքը`
շարժական թե այլ,
նրանք կարող
էին վերցնել
իրենց հետ,
և ոչ
ոք նրանց
չէր արգելի:
Երբ ամեն
ինչ կարգավորվեց,
Սալահ ադ
Դինը ժամանակ
տվեց գույքը
վաճառելու և գրավ
դնելու համար, որպեսզի
փրկագինը վճարվի: Ժամանակ տրվեց 50 օր,
և նա,
ով դրանից
հետո կմնա
քաղաքում, կպատկանի Սալահ ադ
Դինին ամբողջ
ունեցվածքով: Սալահ ադ
Դինը խոստացավ,
որ երբ
քրիստոնյաները քաղաքից դուրս գան,
ապա նա
կհրամայի նրանց ապահով
հասցնել քրիստոնյա երկիր...
Երբ
ամեն ինչ
այդպես որոշվեց, Բալիանը հրաժեշտ տվեց Սալահ
ադ Դինին
և վերադարձավ
քաղաք...Բոլորը
հավաքվեցին, և Բալիանը
պատմեց նրանց, ինչ
որ եղել
էր: Նրանք
հավանություն տվեցին նրա գործողություններին,
քանի որ
նա չէր
կարող ավելի
լավ վարվել:
Այնժամ Սալահ ադ
Դինին ուղարկեցին
քաղաքի բանալիները, և նա,
ստանալով դրանք, մեծապես
հրճվեց:
Սալահ ադ Դինը
հիշվում է
քրիստոնեական և
մուսւոլմանական աղբյուրներում,
որպես մարդ,
ով «միշտ
հավատարիմ էր
իր խոսքին»: Սալահ ադ
Դինի հաղթանակները
ցնցեցին Եվրոպան։
Հռոմի Պապը
նոր խաչակրաց
արշավանք ձեռնարկեց,
որը ղեկավարում
էին այն
ժամանակվա ուժեղագույն
միապետերը՝ Ֆիլիպ
Բ Գեղեցկատեսը
(Ֆրանսիա), Ռիչարդ Ա
Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան
(Գերմանական ազգի
Սրբազան Հռոմեական
կայսրություն)։
Այդ պատճառով
Երրորդ խաչակրաց
արշավանքը երբեմն
կոչում են
«Արքաների խաչակրաց
արշավանք»: Կիլիկիայի հայ
իշխան Լևոն Բ որոշում է
օգտվել այդ
առիթից և
օգնության դիմաց
Ֆրիդրիխից ցանկանում
է թագ
ստանալ։ Չնայած
Ֆրիդրիխը խեղդվում
է Կիլիկիայի
գետերից մեկն
անցնելու ժամանակ,
այդ փաստը
չի խանգարում
Լևոնին 1198թ-ի հունվարի 6-ին
թագադրվել Կիլիկիայի
թագավոր։ 1190 թ. Ֆրիդրիխ
Շիկամորուսի խեղդվելուց
անմիջապես հետո
գերմանական զորքի
մի մասը
վերադառնում է։
Մյուս մասը
Ֆրիդրիխի որդի՝
Ֆրիդրիխ Կրտսերի
գլխավորությամբ Մամեստիայի
և Տարսոնի
վրայով անցավ
Անտիոք, որտեղ
էլ թաղեցին
Ֆրիդրիխ Շիկամորուսին։
Ապա գերմանացի
խաչակիրները շարունակելով
իրենց ուղին՝
գնացին միացան
Ակրան պաշարող
մյուս խաչակիրներին։
Այստեղ 1191 թ. մեռավ
նաև Ֆրիդրիխ
Կրտսերը։Մինչև Սուրբ
Երկիր հասնելը
Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ.
գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն: Կիպրոսը մնում
է քրիստոնյաների
ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է
կղզին Վենետիկից։ Երկարատև պաշարումից
հետո, Ռիչարդ
Առյուծասիրտը վերագրավում է
առափնյա Աքքա քաղաքը։ 1191 թվականի Աքքայի
վերանվաճումից հետո
Ֆիլիպը ֆրանսիական
զորքի հետ
մեկտեղ վերադառնում
է։ Խաչակիրները
շարժվում են
հարավ։ Նրանք
ջախջախում են
մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են
Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում
են Երուսաղեմի մատույցներին։ Սակայն Ռիչարդը
մտածեց, որ
գրավելուց հետո
չի կարողանա
պահել Երուսաղեմը,
քանի որ
խաչակիրների մեծ
մասը կվերադառնա։ Այդ իսկ
պատճառով Ռիչարդ
Առյուծասիրտը պայմանագիր
է կնքում
Սալահ ադ
Դինի հետ,
ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք
տարով թույլատրվում
է այցելել
Երուսաղեմ։ Երուսաղեմի
թագավորության նոր
մայրաքաղաք է
հռչակվում Աքքան: Խաչակիրները
վերադարձան Եվրոպա
առանց վերագրավելու
Երուսաղեմը։
Ռիչարդը մտադրվել էր
վերադառնալով Եվրոպա,
կազմակերպել նոր
խաչակրաց արշավանք։
Սակայն նրա
նավերը ծովաբեկության
են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ
իր թշնամի
Լեոպոլդ Ե-ն գերի
է վերցնում
նրան։ Հետագայում
Ռիչարդը վերադառնում
է Անգլիա, սակայն
զոհվում է
ճակատամարտերից մեկում։
Սրբազան Հռոմեական
կայսրության կայսր
Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր
նոր խաչակրաց
արշավանքի համար,
սակայն մահանում
է նույն
տարում մալարիայից:
Հաթթինի ճակատամարտ
Դեռ Երուսաղեմի արքա Բալդուին IV-ի
կենդանության օրոք
կապված այն
բանի հետ,
որ վերջինս
մահացու վարակված
է բորոտությամբ գահը ժառանգում
է նրա
յոթամյա զարմիկ՝ Բալդուին V-ը,
իսկ գահի
խնամակալ է
դառնում Տրիպոլիի կոմս՝ Ռայմոնդ III-ը։ Ռայմոնդը
օգտվելով իր
լիազորություններից քառամյա
հաշտության պայմանագիր
է կնքում Սալահ ալ-Դինի հետ։ Մեկ
տարուց անչափահաս
արքան մահանում
է, և
գահը ժառանգելուն
հավակնում են
Բալդուին IV-ի
քույրեր՝ Սիբիլլան
և Իզաբելլան։
Մինչև Բալդուին IV-ի
մահը Աքքայում տեղի ունեցած
խորհրդաժողովի ժամանակ Երուսաղեմի բարոնները խոստանում են
արքային, որ
նրա մահից
հետո գահը
չի անցնի Գի դը
Լուզինյանին, իսկ
թե ով
կժառանգի գահը
կորոշի Հռոմի Պապը։
1185 թվականի մարտին
մահանում է Բալդուին IV-ը։
Բարոնները դրժելով
իրենց տված
խոստումը չսպասելով
Պապի որոշմանը
բաժանվում են
երկու հակամարտող
ճակատների՝ առաջին
ճակատը աջակցում
էր Սիբիլլաին
և նրա
ամուսին Գի դը
Լուզինյանին (առաջին ճակատի
համախոհներն էին Տաճարականների միաբանության առաջնորդ՝ Ժերար դը
Ռիդֆորը և Երուսաղեմի
պատրիարքը), իսկ
երկրորդ ճակատը
աջակցում էր
Իզաբելլաին և
նրա ամուսին
Օնֆռուա IV-ին(երկրորդ ճակատի
համախոհներն էին՝ Բալիան դը
Իբելինը և կոմս
Ռայմոնդ III-ը)։
Արդյունքում 1186 թվականի մարտի
20-ին թագադրեցին
Սիբիլաին և
Գիին։ Ռենո դը
Շատիլյոնը թալանում է Եգիպտոսից Դամասկոս գնացող հարուստ
քարավանը, որտեղ
նաև գտնվում
էր Սալահ ալ-Դինի քույրը սպանում
բոլորին այդ
թվում նաև Սալահ ալ-Դինի քրոջը։ Սալահ ալ-Դինը պատվիրակություն է
ուղարկում Երուսաղեմ
պահանջով հանձնել
քաղաքը և
Ռենո դը
Շատիլյոնին։ Սակայն
մերժում է
ստանում։ Սալահ ալ-Դինը պաշարում է
Ռայմոնդ III-ի հենարան՝ Տիբերիա քաղաքը։ 1187 թվականին Աքքայում բարոնների համաժողովի
ժամանակ քաղաք
է հասնում
Ռայմոնդի կնոջ
սուրհանդակը օգնության
խնդրանքով։ Հաջորդ
գիշեր Տաճարականների
առաջնորդ՝ Ժերար
դը Ռիդֆորի
ճնշման ներքո
Գին որոշում
է օգնության
հասնել պաշարված
քաղաքին։ Հաջորդ
առավոտյան սկսվում
է զորքերի
շարժը։
Խաչակիրների ճամփան այդքան
էլ երկար
չէր (20կմ)։ Սակայն
Պաղեստինի չոր
և կիզիչ
հուլիսը դժվարացնում
էր նրանց
ճամփան։ Խաչակիրները
չկարողացան հասնել
ջրի աղբյուրին
մինչև մայրամուտը։
Հետ դարձի
համար արդեն
ուշ էր,
և Ռայմոնդ
III-ի խորհրդով զորքերը
հանգրվանեցին Հաթթին
կոչվող տեղանքում։
Վրանները պատրաստելուց
հետո Սալահ
ալ-Դինը
հրամայեց այրել
տեղանքի չոր
բուսականությունը, տհաճ
ծուխու պատեց
երկինքը։ Երկար
ճանապարհից, տապից
հյուծվաց խաչակիրների
վիճակը ավելի
վատացավ կրակից,
խաչակիրները շնչահեղձ
էին լինում
ծխից։ Սուլթանը
հրամայեց նետաձիգներին
կրակ բացել
խաչակիրների ճամբարի
ուղղությամբ։
Ռազմական խորհրդի ժամանակ
Գիի կողմից
որոշում կայացվեց
անհապաղ հարձակվել
սուլթանի ուժերի
վրա։ Զորքերի
սկսեցին պատրաստվել
գրոհի։ Ռայմոնդ III-ը ղեկավարում
էր լրացուցիչ
ուժերը և
ճամբար հասնելուն
պես իր
ջոկատով կազմեց
առաջնագիծը, ըստ
ավանդուլթի՝ որպես
Տիբերական հողերի
սենյոռ։ Թիկունքը
կազմեցին Բալիան
դը Իբելինը
և Ժոսլեն
Եդեսիացին։
Երբ դիվիզիաները բերվեցին
մարտական պատրաստության
Ռայմոնդի ջոկատից
վեց դավաճան
ասպետներ, «Սատանայական
ոգու ազդեցությամբ
փախչեցին Սալահ
ալ-Դինի
մոտ, և
տեղեկացրին նրան
քրիստոնյաների բոլոր
մտադրվածությունների ռեսուրսների
և զբաղեցրած
դիրքի յուրահատկությունների մասին»,
սուլթանին խորհուրդ
տվեցին անակնկալ
գրոհով ջախջախել
խաչակիրներին։ Լսելով
այս ամենը
սուլթանը հրամայեց
զորքերին անհապաղ
դասավորվել և
գրոհել ասպետներին։
Արքայական զորքերի
հետևակայինները տեսնելով
սարակինոսների առաջխաղացումը
բարձրացան բլրի
վրա և
հրաժարվեցին մարտնչել
չենթարկվելով՝ արքայի
և բարոնների
հրամաններին և
եպիսկոպոսների աղերսներին։
Ռայմոնդ III-ը իր
դիվիզիայով դիմավորեց
մուսուլմաններին սակայն
մուսուլմանները խորամանկելով
նրանց շրջափակեցին։
Փրկվել հաջողվեց
միայն 10-20 ասպետների այդ
թվում նաև՝
կոմսին, Բալիան դը
Իբելինին և Ժոսլեն
Եդեսիացուն։
Այդ
ժամանակ Տրիպոլիի կոմս՝ Ռայմոնդը
նախաձեռնեց գրոհ հյուսիսային
ուղղությամբ, ինչի արդյունքում
կարողացավ խուսափել ջախջախումից, որը տեղի
ունեցավ խաչակիրների բանակի հետ ՝
գոյացել էին մահվան
ամպեր: Ծեր
կոմսը ձիավարում
էր իր
ջոկատի առջևում: Բլրի լանջով
և փոշոտ
ճամփով ջոկատը հեռացավ դեպի Տրիպոլի:
1187 թվականի ապրիլի 4-ին խաչակիրները գլխովին ջախջախվեցին տալով 17 000 զոհ։ Ռենո դը Շատիլյոնը, Ժերար դը Րիդֆորը և մի շարք նշանավոր ասպետներ այդ թվում նաև Գին գերեվարվեցին։ Սալահ ալ-Դինը անձամբ գլխատեց Ռենոին լուծելով իր քրոջ վրեժը։ Մարտում քրիստոնյաները կորցրեցին նաև քրիստոնեության գլխավոր մասունքներից մեկը՝ Ամենափրկիչ խաչը (այն խաչը, որի վրա խաչեցին Հիսուս Քրիստոսին)։ «Այդ ողբի, տանջանքի, ցավի և ավերածությունների օրը խավարեց և լույսը»։ Սալահ ալ-Դինը շարժվեց դեպի Երուսաղեմ։ Հաթթինում փրկված Բալիան դը Իբելինը Սիբիլայի հետ միասին կազմակերպեց հերոսական ինքնապաշտպանություն Երուսաղեմում, սակայն զորքերի քանակությունների խիստ անհավասարության պատճառով քաղաքը ընկավ 1187 թվականի հոկտեմբերի 2-ին։ Սալահ ալ-Դինի հաղթանակը Հաթթինում սկիզբ հանդիսացավ Սուրբ Երկրից քրիստոնյաների հեռացմանը։
1.
Սալահ ադ Դինը ինձ համար բացառիկ
օրինակ է, քանի որ լինելով ուրիշ մշակույթի և կրոնի կրող՝ գնացել է այդպիսի մարդասիրական
մեծ քայլի: Խոսքի ուժն ու արժեքը հանգեցրել են այն հարգանքին, որը նա ունի առ այսօր:
Մարդու խոսքը պետք է ամուր
ժայռից էլ անսասան լինի:
2.
Քրիստոս պետք է քարոզվի ոչ թե
սրով և վահանով, այլ սիրով, օրինակներով և ապրած կյանքով: Այդքան անտեղի մարդկային
զոհերի համար դեռ պատասխան պիտի տրվի այդ կյանքը տվողին:
Աղբյուրներ՝
1.
Baldwin M. W, «Raymond III of Tripolis». Princeton,
1936.
2.
Duggan A, «The Story of the Crusade». London, 1963.
3.
Runciman S, «A History of the Crusades», 2 vols. Cambridge,
1952.
4. Schlumberger
G, «Renaud de Châtillon…» Paris,
1898.
5.
«The Crusades», the author and narrator Terry Jones. BBC,
1995
Միքայել Կամենդատյան
Հայ ժողովուրդը Հայրենական
մեծ պատերազմի
տարիներին (1941-1946թթ.): Պատերազմի
սկիզբը: 1941թ. հունիսի 22-ի վաղ առավոտյանֆաշիստական Գերմանիան խախտելովԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝առանց պատերազմ հայտարարելու,ուխտադրժորեն հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իրառջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանիշաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան,Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։ Խորհրդային երկրիվրա կախվեց մահացու վտանգ։
Դեոևս 1939 թ, օգոստոսի 22-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց միքանի օր առաջ 0բերզալցբուրգում Երրորդ ռայխի բարձրագույնհրամանատարության հետ հանդիպման ժամանակ Հիտլերը հատուկցուցում էր տվել իր զորավարներին՝ առաջիկա պատերազմումանխնա բնաջնջել սլավոնական ժողովուրդներին՝ տղամարդկանց,կանանց, երեխաներին՝ ուշադրություն չդարձնելով համաշխարհայինհասարակական կարծիքի վրա։ Ապա, իբրև այդ հրեշավոր միտքըհաստատող վկայություն, ավելացրել էր. «Իսկ այժմ, մերժամանակներում, ո"վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերիբնաջնջման մասին»։
Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը,Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պեսոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբինԹուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքովկուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասումներխուժելու Անդրկովկաս։
1941 թ. օգոստոսի 25-ին "Правда" թերթը՝ «Հայ ժողովուրդըԽորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտականմասնակիցն է» առաջնորդող հողվածում նշել է. «Հայ ժողովուրդը իրբազմադարյան պատմության մեջ քանիցս ենթարկվել է օտարբռնակալների հարձակումներին, նա գիտե, թե ինչ բան են կոտորածը,ավերը, սովը, բռնությունները։ Հայ ժողովուրդը չի մոռացել հայերիֆիզիկական ոչնչացումը, որ կազմակերպել էր Հիտլերի նախորդՎիլհելմ կայսրը՝ Առաջին իմպերիալիստական պատերազմիտարիներին։ Այդ նպատակով էլ, երբ արյունալի հրդեհի պես բռնկվեցպատերազմը, որն սկսել է Հիտլերը Խորհրդային Միության դեմ,ամբողջ հայ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեցպաշտպանելու հայրենիքը»։
Պատերազմը սկսվելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայումէր շուրջ
60.000 հայ։ 1941 թ. հունիսի 23-իցհանրապետությունում սկսվածզանգվածային զորահավաքի,ապա ամենամյա զորակոչներիհետևանքով ԽորհրդայինՀայաստանից բանակ մեկնեցինավելի քան 300.000, իսկ ԽՍՀՄմյուս հանրապետություններից՝ ևսավելի քան 200.000 հայեր։ Իսկ շուրջ 100.000 հայեր պատերազմինմասնակցեցին ԽԱՀՄ դաշնակից երկրների բանակների ևֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված երկրներիդիմադրական ու պարտիզանական շարժման շարքերում։Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան200.000 հայ զինվոր։
Խորհրդային Հայաստանում իրագործված ոազմամոբիլիզացիոնաշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում ազգայինդիվիզիաների կազմավորումը։ 1941-1942 թթ. ԽորհրդայինՀայաստանի տարածքում կազմավորվեցին հայկական 89-րդ, 408-րդ,
409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922թթ., Հայաստանում կազմավորված հայկական 76-րդ լեոնահրաձգայինդիվիզիան, 1941 թ. հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելովհանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16.000-անոցանձնակազմից ավելի քան 14.000-ը հայեր էին։ 261-րդ դիվիզիանպատերազմի տարիներին ռազմաճակատ չմեկնեց, քանի որպաշտպանում էր խորհրդաթուրքական սահմանը։ Թվով վեցերորդհայկական զորամիավորումը 390-րդ Հրաձգային դիվիզիան էր, որը1942 թ. փետրվար-մարտ ամիսներին Կերչ թերակզզում ծավալված արյունալի կռիվների ժամանակ վերակազմավորվեց Հայկական դիվիզիայի։
1)Ազատական տնտեսության
և կոմունիստական տնտեսության հիմնական տարբերությունները:
Գլխավոր տարբերությունը
այն է, որ ազատական տնտեսությունը վարում է անհատը կամ խումբը,որի եկամուտը և մնում
է տիրոջը, իսկ կոմունիստական տնտեսության եկամտի ահռելի մասը մնում էր պետությանը,քանի
որ պետությունը իր չնչին ներդրումն էր ունեցել այդ անհատական տնտեսության մեջ:
2)Տալ սեփական գնահատականը
առաջարկելով այլ լուծումներ:
Ես կողմ եմ այնպիսի տնտեսության,որը կվարի անհատը,կստանա
աջակցություն պետությունից,կունենա եկամուտ,որից հարկ կվճարի պետությանը:
Էջ 77 սովորել:
Ինչ ենք հասկանում հայկական հարց ասելով, երբ է այն առաջացել և ինչու չլուծվեց:
22,09,16
1 Առաջադրանք- Ներկայացնել
միջազգային դրությունը և առաջատար պետությունների հարաբերությունները Փարիզի վեհաժողովից
առաջ:
Հարաբերությունները սրված էին,քանի որ Առաջին Համաշխարհային
պատերազմի արդյունքները ոչ բոլորին էին գոհացնում: Փարիզյան վեհաժողովը կրում էր ՛՛Խաղաղություն՛՛
անունը, և պետք է գործեր այդ անունին համեմատ,բայց Խորհրդային Միությանը վեհաժողովին
մասնակցել արգելելը այդ անվանը համեմատ չէր:
Ա.Մ.Ն.-ն,Մեծ Բրիտանիան,
Ֆրանսիան և Իտալիան առաջատար պետություններն էին և միասին էին հրավիրել այդ
համաժողովը,նրանց մեջ կար դաշինք, բայց նաև համընդհանուր ներքին թշնամանք ԽՍՀՄ-ի նկատմամբ:
Արդյունքում ստեղվեց Ազգերի լիգա, որի նպատակն էր խաղաղության
պահպանումը և միջազգային հարաբերությունների զարգացումը:
Փարիզյան վեհաժողովի ժամանակ նաև որոշվում էր,թե ինչպես քանդել
Խորհրդային կարգերը:
2 Առաջադրանք- Ներկայացնել
հայկական երկու պատվիրակությունների թույլ տված հիմնական սխալները:
Ես առանձնացրել եմ իմ կարծիքով հետևյալ 3 սխալը.
1. Հայաստանի հանրապետության պատվիրակությունները ներկայացել էին Համաժողովին
առանց հատուկ հրավերի, որը հակառակություն կարող էր առաջացնել ներկա երկրների ներկայացուցիչների
մեջ:
2. Հայաստանի հանրապետության
երկրորդ սխալը (իմ կարծիքով) կայանում էր հետևյալում. Հ.Հ.-ն քաջատեղյակ լինելով,որ
միջազային տերությունների մեծ մասը՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա և այլն, Թուրքամետ
էին, և հետապնդում էին Թուրքիաի շահերը:
3. Փարիզյան Վեհաժողովը
մեծ հաշվով հրավիրված էր Գերմանիայի հետ կապված հարցերի լուծմամբ և կիրառվելիք միջոցների
մշակմամբ,այդ պատճառով ոչ մեկի հետաքրքիր չէր Թուրքիայի խնդիրները լուծելը,որը սերտ
կապ ուներ Հայկական հարցի հետ:
Փարիզյան վեհաժողովը Հայկական հարցը շարժելու,խիստ պահանջներ
դնելու և Թուրքիային վատաբանելու տեղը չէր, այդ պատճառով Հայկական պատվիրակությունը
մեծ արդյունքների չհասավ:
3 Առաջադրանք- Էջ
29-33 պատմել:
Դաս 2
Առաջադրանք 1-Ներկայացնել
առաջին հանրապետության սոցիալ տնտեսական կյանքի ընդհանուր նկարագիրը:
Հայաստանի առաջին հանրապետությունը հենց դեֆակտո ստեղծման ժամանակ
արդեն գտնվում էր պատերազմական վիճակում: 1918 թվականի դեկտեմբերի 5-հայ-վրացական պատերազմ,որի
արդյուքնում վերադարձան Լոռին և Զանգեզուրը: Բացի պատերազմական իրավիճակներից,նաև կար
սովի և հիվանդությունների խնդիր,որի արդյուքնում 1918 թվականի աշնանից մինև 1919 թվականի
գարուն մահացավ 150,000 մարդ: Ծանր իրավիճակից դուրս գալու և տնտեսական կայուն վիճակ
ձեռք բերելու համար Հայաստանը 1919 թվականի փետրվարին դիմեց ԱՄՆ-ին և Եվրոպային օգնություն
ստանալու համար: Այսպիսի փաստերից կարելի է ենթադրել,որ Հ1Հ-ի սոցիալ տնտեսական վիճակը
շատ ծանր էր,ինչպես բոլոր այնպիսի նորահռչակ անկախ պետությունների մոտ,որոնք շատ ժամանակ
ապրել են ուրիշի լծի տակ:
Առաջադրանք 2-Անցկացնել
զուգահեռներ Հայաստանի առաջին հանրապետության սոցիալ տնտեսական իրավիճակի և 1990-1995 թվականների հետ:
Ուտելիքի խնդրի առկայություն
|
Ուտելիքի խնդրի առկայություն
|
|
Պատերազմական իրավիճակ
|
Պատերազմական իրավիճակ
|
|
Միջազգային տերությունների
կամ միջազգային կառույցների հետ ոչայդքան լավ հարաբերություններ
|
Միջազգային տերությունների
կամ միջազգային կառույցների հետ ոչայդքան լավ հարաբերություններ
|
|
Հայկական տարածքների հետ գրավման
ծրագիր
|
Հայական տարածքների հետ գրավման
ծրագիր
|
|
Երկրի ոչ կայուն վիճակ
|
Երկրի ոչ կայուն վիճակ
|
|
Ազատում ռուսամետությունից
|
Ազատում ռուսամետությունից
|
|
Նոր կառավարական մարմինների
ձևավորում
|
Նոր կառավարական մարմինների
ձևավորում
|
|
Բանակցություններ միջազգային
մարմինների հետ
|
Բանակցություններ միջազգային
մարմինների հետ
|
|
Բանակի ստեղծում
|
Բանակի ստեղծում
|
|
Վատ հարաբերություններ հարևան
պետությունների հետ
|
Վատ հարաբերություններ հարևան
պետությունների հետ
|
|
Աղքատ խավ
|
Աղքատ խավ
|
|
Անկախության ձևավորում
|
Անկախության լիովին ձևավորում
|
|
Քիչ աշխատատեղեր
|
Քիչ աշխատատեղեր
|
|
Տնտեսության ոլորտների զարգացում
|
Տնտեսության ոլորտների զարգացում
|
Առաջադրանք3- ընտրել Հայաստանի
առաջին հանրպետությունից մեկ նշանավոր գործիչ ու ներկայացնել կյանքը և գործունեությունը:
Հովհաննես Հախվերդյանը 1918-ի հունիսի
15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին զինվորական
նախարարն է։
Չլինելով որևէ
կուսակցության անդամ՝
Հախվերդյանը ստանում
է աջակցություն
տարբեր քաղաքական
ուժերի կողմից։
1919-ին Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո
լքում է
պաշտոնը՝ զբաղեցնելով
Գլխավոր Շտաբի
պետի պաշտոնը։
1919-ի նոյեմբերին բանակի
ազգայնականացման փորձերի
ու հայերենը
որպես բանակում
միակ գործածվող
լեզու սահմանելու
փորձերի արդյունքում
հրաժարական է
տալիս՝ լքելով
բանակը այլ
ռուսալեզու սպաներ
Թովմաս Նազարբեկյանի,
գնդապետ Շնեուրի
ու այլոց
հետ մեկտեղ։
1920-ի մայիսյան
ապստամբությունից ու Համո Օհանջանյանի կառավարության օրոք
եղել է
ռազմական նախարարի
տեղակալ։
Դաս 1
Մայիսի 28 գրվել է Ադրբեջանից և Վրաստանից հետ չմնալու համար:
Արևելակովկասական մուսապատական հանրապետություն-Ադրբեջան
1.
Ապացուցել,որ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվելէ
1918 թվականի մայիսի 28-ին:
2.
Նկարագրել Հայաստանի առաջին հանրապետության իշխանության մարմինները
և անցկացնել զուգահեռներ երրորդ հանրապետության
հետ:
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
3. Սահմանել
պետություն հասկացությունը:
Պետությունը երկրի այնպիսի կառավարման ձև է,որը ունի կազմավորված
իշխանական մարմիններ և հստակ կառավարություն:
4. Սահմանել
հանրապետություն հասկացությունը:
Հանրապետությունը երկրի այն կառավարման
տեսակն է, որը ժողովրդավարական է և կառավարական մարմինների ընտրությունը կատարվում
է ժողովրդի կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий