Փոխադրություն
Մի գործարար շատ պարտքեր էր կուտակել, և իր ընկերության գոյությունը մազից էր կախված։ Պարտքատերերը պարտքն էին պահանջում, մատակարարները՝ վարձը։ Մտքերով բեռնված, գործարարը նստել էր այգու մի նստարանին և լուծումներ էր փնտրում բարդ իրավիճակից։ Հանկարծ մի ծերունի մոտեցավ և ասաց, որ չէր կարող անտարբեր անցնել, երբ տեսավ մտահոգ տղամարդուն։ Հարցրեց, թե արդյոք ուզում է կիսվել իր խնդրով, թե ոչ։ Գործարարն էլ պատմեց ամեն ինչ։ Ծերունին համբերատար լսեց մինչև վերջ, և հանկարծ ասաց, որ կարող է օգնել։ Պայուսակից 500.000 դոլլարին համապատասխան կտրոն հանեց, դուրս գրեց և տվեց գործարարին։ Ասաց, որ մեկ տարուց, նույն ժամին կհանդիպեն նույն տեղում, և տղամարդը կվերադարձնի այդ գումարը։ Այս ամենից հետո ծերունին հանկարծակի հեռացավ այնպես, ինչպես որ հայտնվել էր։ Տղամադը նայեց կտրոնին, կարդաց Ջոն Րոքֆելլեր անունը և ափշահար եղավ. ուրախությանը չափ չկար։ Տղամարդը կտրոնը թաքցրեց չհրկիզվող պահարանում։ Այդ պահից սկսած տղամարդը սկսեց վստահորեն գործարքներ անելը։ Գործերը սկսեցին լավ ընթացք ստանալ; կարճ ժամանակում փակեց բոլոր պարտքերը։ Այս ամենի շարժառիթն էր 500.000 դոլլարի կտրոնը, որը տղամարդը ամեն պահին կարող էր օգտագործել՝ խնդիրները հարթելու համար։ Ամեն ինչ հաջողվեց, և հարկ չեղավ օգտագործել ծերունու տված կտրոնը։ 1 տարի անց տղամարդը նույն վայրում էր՝ կտրոնը ձեռքին։ Ծերունին եկավ, հետևից էլ՝ շնչակտուր մի բժշկուհի։ Բժշկուհին ներողություն խնդրեց գործարարից ծերունու անհանգստացնելու համար և ասաց, որ նա միշտ անցորդներին ասում է, թե Ջոն Րոքֆելլերն է։
Ցանկացած իրավիճակում փնտրիր լուսավորը
Խոստացեք ինքներդ ձեզ.
լինել շատ ուժեղ, որպեսզի ոչինչ չկարողանա խախտել ձեր հոգևոր խաղաղությունը։
Բոլոր նրանց, ում կհանդիպեք ձեր ճանապարհին, ցանկանալ առողջություն, երջանկություն ու բարգավաճում։
Ձեր ընկերներից յուրաքանչյուրին ստիպեք զգալ, որ նրանց մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։
Ցանկացած իրավիճակում փնտրել լուսավորը, և սեփական լավատեսությունը դարձնել իրականություն։ Մտածել միայն լավագույնի մասին, աշխատել լավագույնի համար և ակնկալել միայն լավագույնը։ Մնացածների հաջողության համար ուրախանալ սեփականից ոչ պակաս։ Անցյալի սխալների վրա աչք փակել և կենտրոնանալ ապագայի մեծ ձեռքբերումների վրա։ Մշտապես պահպանել դեմքի երջանիկ արտահայտությունը և բոլորին ժպիտ նվիրել։ Սեփական կատարելագործության շատ ժամանակ տրամադրել, որպեսզի մնացածի քննադատությանը չմնա։ Լինել շատ ազատ՝ անհանգստանալու, շատ մեծահոգի՝ զայրանալու, շատ ուժեղ՝ վախենալու, և շատ երջանիկ՝ խնդիրների առկայությանը արձագանքելու։
Ինքդ քո մասին լավ կարծիք ունենաս և այդ ամենը ներկայացնես աշխարհին, բայց ոչ թե բարձր խոսքերով, այլ տպավորիչ արարքներով։ Հավատալ նրան, որ ամբողջ աշխարհը քո կողմից է, երբ հավատարիմ ես լավագույնին։
Փախած կաթը
Մի օր կաթը կաթսայից փախավ և ամենում անհամբերությանը մեղադրեց։
- Ինչու՞ ինձ չսպասեցիր, ինչպես միշտ շտապո՞ւմ էիր։
- Ես ի՞նչ մեղք ունեմ, մեղավորը անուշադրությունն է։ Նա տնտեսուհուն ինչ-որ բանով զբաղացրեց, և տնտեսուհին չհասցրեց ժամանակին կաթսան վերցնել։
Անուշադրությունը փորձեց ամբողջ մեղքը բարդել ցրվածության վրա, նա էլ՝ հենց կաթի, բայց տնտեսուհին հանկարծ ասաց.
- Այո, ամենում ե՛ս եմ մեղավոր, սխալս էլ չի կրկնվի։
Զարմանալի բան է՝ խոստովանությունից հետո անգամ ամենաչար և վատ սովորությունները չկարողացան մեղադրել կամ չարախոսել տնտեսուհուն։ Ինչևէ, անսովոր ի՞նչ կար։
Իմ Թումանյանը
Հովհաննես Թումանյանի հետ ծանոթացել եմ մանուկ հասակումս՝ հեքիաթների միջոցով։ Ամեն երեկո՝ քնից առաջ, մայրիկս ինձ համար կարդում էր Թումանյան, տատիկս՝ պատմում։ Վաղ հասակից թումանյանական ոճը և աշխարհընկալումը մտել է արյանս մեջ, դաստիարակել ինձ, ձևավորել չարի դեմ պայքարող անձ։ Երբ մի փոքր մեծացա և տառերը ճանաչեցի, փորձեցի ինքս պրպտել, կարդալ և բացահայտել նոր՝ ավելի հասուն Թումանյան։ Դա ինձ մոտ հաջողվեց պատմվածքների միջոցով։ Միջին դպրոցում ուսանելու տարիներիս Թումանյանը ինձ բացվեց իր ողջ գեղեցկությամբ։ Հոդվածների միջոցով ճանաչեցի անձ, քաղաքացի, բանտարկյալ Թումանյանին։ Հեքիաթները և պատմվածքները հաճախ չեն, որ ներկայացնում են գրողի ներաշխարհը, իսկ հոդվածները՝ միշտ։ Հոդվածները գրողի մտքերը, անհանգստություններն ու հիացմունքներն են՝ գրի առնված թղթի վրա։ Թումանյանը հայկական մշակույթի մի մասն է, գրականության հայրը և մտավորականության ոսկիներից մեկը։ Թումանյանի ստեղածագործությունները իրենց մեջ պարունակում են հայկական ցավը, ուրախությունը և կատարյալին ձգտումը։ Կյանքի որ փուլում էլ գտնվեմ, ինչքան էլ տարիքս առնեմ՝ միևնույնն է, Թումանյան ընթերցելով ընկնելու եմ մանկությանս գիրկը։
ԱՈՒՊ
Մուտքը ավագ դպրոց իրականացվում է «Մուտքի» ճամբարով։ 10-12-րդ դասարանցիները 1-2 շաբաթ հաճախում են ուսումնական ճամբարի, որի ընթացքում ծանոթանում են Կրթահամալիրին, մերվում այլընտրանքային կրթական համակարգին և սովորում բլոգային աշխատանքը։ Ես 10-րդ դասարանցի եմ, ունեմ հստակ կողմնորոշում ապագայիս հետ կապված, որն օժանդակում է Ավագ դպրոցի ԱՈՒՊ-ը։ Ունեմ հնարավորություն ընտրելու 3 խորացված առարկա, որն արել եմ. մաթեմատիկա,ֆիզիկա,հայոց լեզու-գրականություն և գերմաներեն (որպես օտար լեզու)։ Այս բոլորն ինձ պետք են իմ ապագա մասնագիտության համար։ Անլար համացանցն ու ազատ միջվայրը խրախուսում են ինձ լինել ավելի ստեղծարար և մոբիլ սովորող։
Թարգմանություն
Կա մի այսպիսի արտահայտություն. «Գնդապետները միշտ պատրաստվում են անցյալ պատերազմներին»։ Ծնողներին և ուսուցիչներին սա շատ ավելի է վերաբերվում։ Ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են այսօրվա օրով։ Երբ մտածում ենք մեր երեխաների բարեկեցության մասին՝ քննում ենք մեզ շրջապատող աշխարհն ու այնտեղից եզրակացնում՝ ինչ սովորեցնել կամ չսովորեցնել, ինչպես ուղղորդել։ Այնուամենայնիվ, ոչ հաճախ ենք հասկանում, որ մեր երեխաների հասուն դառնալուն պես՝ այսօրվա օրը կլինի վաղ անցյալ։
Ծնողներին անգամ այս հարցով միավորներ կտա դպրոցը, որն արդեն այսօր պատրաստում է անցյալ օրվան։ Այսօր, ինչ երեխաները սովորում են դպրոցում, ինչի վրա վատնվում է նրանց ժամանակն ու միջոցները, ստացած ամբողջ ինֆորմացիայի 95 տոկոսը արդիական չէ, ուր մնաց օգուտ տա ապագային։ Կարծես պարադոքս լինի. կյանքի տարբեր բնագավառներում զարգացում և աճ ենք պլանավորում, բայց հենց հերթը հասնում է երեխաների դաստիարակմանը՝ մոռանում ենք, որ ժամանակը գնում է և կյանքը՝ փոխվում։
Ճրագը ներսում է
Մի անգամ, Ռաբիան, ով հայտնի էր իր առեղծվածային բնույթով, փողոցում ինչ-որ բան էր փնտրում։ Արևը մայր էր մտնում, և մթնշաղի ստվերները խտանում էին։ Մարդիկ տեսնելով նրան՝ մոտենում էին և հետաքրքրվում, թէ ինչ է այդպես ման գալիս։ Ի պատասխան ասում էր՝ ասեղ։ Այդ մթին ասեղ ման գալը փոքր-ինչ անհեթեթություն էր, այդ պատճառով անցորդներն իրենց օգնությունն առաջարկեցին և ցանկացան իմանալ, թե որտեղ է այն ընկել, քանի որ փողոցը լայն էր, ասեղը՝ փոքրիկ։ Ռաբիան պատասխանեց, որ տանն է կորցրել,տանը, այլ ոչ թե փողոցում։ Սա լսելով՝ անցորդները ծաղրեցին և ծիծաղելով շարունակեցին իրենց ճամփան։ Ռաբիան նրանց ետ կանչեց և ասաց, որ հետևում է նրանց օրինակին՝ ներսում կորցրածը՝ դրսում փնտրելով։ Ռաբիան ասաց, որ մարդիկ՝ կորցնելով Աստվածայինը իրենց ներսում, փնտրում են դրսում։ Նրանց զգայարանները ուղղված են դեպի դուրս, ներքինը փնտրում են արտաքինում։ Այդ ամենը Ռաբիան իր կյանքով էր հասկացել. բազում տեղեր և երկար ժամանակ Աստվածայինը դրսում փնտրելուց հետո, մի հայացք է գցել իր ներսը և ապշած մնացել՝ գտնելով իր փնտրվողը հենց ներսում։
Այս առակը վերլուծելով՝ հասկացել եմ, որ շատ ժամանակ մեր խնդիրների համար արտաքին պատճառներ ենք փնտրում, փորձում ենք ուրիշին մեղադրել և արդար դուրս գալ, բայց ամենը թաքնված է հենց մեր ներսում։ Միշտ հարկավոր է ամենից առաջ մեզ զննել և մեր մեջ փնտրել ինչ-որ երևույթի պատճառը, քանի որ այն մարդը, ով ամեն օր իրեն հաղթում է, հաճախ լինում է անպարտելի։
Գնահատման ձևը
Գնահատականը սովորողի կատարած աշխատանքի, առաջադիմության և առարկայի մեջ հետաքրքրվածության աստիճանի և մակարդակի չափորոշիչն է, որը ոչ միշտ է լինում արդար և համապատասխան: Գնահատականը դրվում է ուսուչի կողմից, ով հանդիսանում է վերոնշյալ կետերի ստուգողը: Աշխատանքները պիտի գնահատվեն օբյեկտիվ, ելնելով կատարվածի որակից և համապատասխանելիությունից հանձնարարվածին: Վաստակածից ցածր գնահատելը սխալ է, իսկ բարձր՝ ընդունելի, եթե ուղղված է սովորողին մոտիվացնելուն:
Նիկողայոս Ադոնց
Նիկողայոս Ադոնցը (իսկական ազգանունը՝ Տեր-Ավետիքյան) 1899 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները, աշակերտել է արևելագետ Նիկողայոս Մառին, հետևել Մյունխենի, Փարիզի, Օքսֆորդի և Վենետիկի համալսարանների բյուզանդագիտության դասընթացներին:
Ադոնցը 1916–17 թթ-ին մասնակցել է Մուշի, Էրզրումի և Վանի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին:
Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուսերեն՝ 1908 թ., անգլերեն՝ 1969 թ., հայերեն՝ 1987 թ.) կոթողային մենագրության մեջ մանրամասն նկարագրել է Հայաստանի պատմաաշխարհագրությունը, լուսաբանել նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, շինականների իրավական և տնտեսական դրությունը, Հայաստանի քաղաքական կացությունն ու այլ հարցեր: Հայ-հունական բանասիրության կարևորագույն արժեքներից է նրա «Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները» (ռուսերեն` 1915 թ., ֆրանսերեն` 1970 թ.) հետազոտությունը, որտեղ 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա հրատարակել է Դիոնիսոս Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը՝ կից հունարեն բնագրով:
Առանձնակի արժեք ունեն Ադոնցի բանասիրական հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն և ուրիշների: «Մաշտոցը և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ.) մենագրության մեջ Ադոնցը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված որոշ առեղծվածներ: 1930-ական թվականների վերջին նրա ձեռնարկած «Հայ ժողովրդի պատմություն» ֆրանսերեն քառահատոր աշխատության միայն առաջին (հնագույն շրջան) հատորն է լույս տեսել (1946 թ., հայերեն՝ 1972 թ.): Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարաններում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները:
Հայկական հարցի պատմությանը վերաբերող Ադոնցի անգլերեն հոդվածները հրատարակվել են 1918–20 թթ-ին, հայերեն` «Հայկական հարցի լուծման շուրջ» ընդհանուր խորագրով` 1989 թ-ին: Նա թողել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն գերմաներեն, անգլերեն 100-ից ավելի գիտական աշխատություններ:
Ադոնցը Պետրոգրադի և Բրյուսելի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր էր, 1931–42 թթ-ին՝ Բրյուսելի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչը:
Աշխատությունների ցանկ
· Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)
· Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград. Тип-я Императорской Акдемии Наук. 1915.г. CXCIII, 307 стр. (Bibliotheca Armeno-Georgica. IV.)
· Nicolas Adontz, Histoire d'Arménie ։ les origines, du Xe siècle au VIe siècle av. J.C., préface de René Grousset, 1946, XV-441 p.
· Nikoghayos Adonts. Samuel l'Arménien, roi des bulgares (in French). Bruxelles։ Palais des Académies, 1938, 63 p. [reprinted in։ Etudes Armeno-Byzantines. Calouste Gulbenkian Foundation. Lisbon, 1965, p. 347 – 407. Distributor։ Livraria Bertrand].
· Nicolas Adontz, Etudes arméno-byzantines, Portugal։Imprimerie IMPRESSA, 1965, 440 p. (Coll. Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian).
· Nicolas Adontz, Denys de Thrace et les commentateurs arméniens, 1970 (Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian)
· Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն։ Ակունքները X-VI դդ. մ.թ.ա.։ Հայերի ծագումը։ Հոդվածներ, Երևան, 1972։
· Նիկողայոս Ադոնց, Պատկերների խնդիրը։ Երևան, 2003, 90 էջ։
· Նիկողայոս Ադոնց, Քննություն Մովսես Կաղանկատվացու, Ս. Էջմիածին, 2005, 176 էջ։
· Նիկողայոս Ադոնց, Հայաստանի ոսկեհանքը։ Փոքր ուսումնասիրություններ, Երևան, 2006։
Հատվածի թարգմանություն
Կա մի այսպիսի արտահայտություն. «Գնդապետները միշտ պատրաստվում են անցյալ պատերազմներին»։ Ծնողներին և ուսուցիչներին սա շատ ավելի է վերաբերվում։ Ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են այսօրվա օրով։ Երբ մտածում ենք մեր երեխաների բարեկեցության մասին՝ քննում ենք մեզ շրջապատող աշխարհն ու այնտեղից եզրակացնում՝ ինչ սովորեցնել կամ չսովորեցնել, ինչպես ուղղորդել։ Այնուամենայնիվ, ոչ հաճախ ենք հասկանում, որ մեր երեխաների հասուն դառնալուն պես՝ այսօրվա օրը կլինի վաղ անցյալ։
Ծնողներին անգամ այս հարցով միավորներ կտա դպրոցը, որն արդեն այսօր պատրաստում է անցյալ օրվան։ Այսօր, ինչ երեխաները սովորում են դպրոցում, ինչի վրա վատնվում է նրանց ժամանակն ու միջոցները, ստացած ամբողջ ինֆորմացիայի 95 տոկոսը արդիական չէ, ուր մնաց օգուտ տա ապագային։ Կարծես պարադոքս լինի. կյանքի տարբեր բնագավառներում զարգացում և աճ ենք պլանավորում, բայց հենց հերթը հասնում է երեխաների դաստիարակմանը՝ մոռանում ենք, որ ժամանակը գնում է և կյանքը՝ փոխվում։
Առակի կետադրում և վերլուծություն
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ։ Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային։ Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի, լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել։ Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի։ Երրորդն ավելացրեց.
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ ռամ-ռամ-ռամ. միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը ։ Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու, և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան։ Նա ասաց ձուկ-պրպտողին.
-Հիմարի՛կ, օվկիանոսը, որը դու փնտրում ես՝ քո շուրջն է։ Դու էլ ես օվկիանոսի մի մաս, չնայած, որ չես նկատում դա։ Այն քո մեջ է, քո շուրջ , և դու նրա սիրելի մասնիկն ես։
Առակի գաղափարը կայանում է նրանում, որ մենք բոլորս մի մեծ բանի մասն ենք կազմում։ Լինի դա կազմակերպություն,խումբ կամ հենց Երկիր մոլորակը։ Ամեն անհատ իր ներդրումն ունի մոլորակի զարգացման կամ անկման մեջ։ Եթե չլինեն մարդիկ, չի լինի հայրենիքը, պետությունը, աշխարհը։ Երբեք հարկավոր չէ թերագնահատել սեփական ուժերն ու կարողությունները։
Թումանյանական հոդվածների վերլուծություն
Թումանյանից կարդացել եմ չորս հոդված, չորսն էլ՝ կողոպուտի հետ կապված։ Թումանյանի այս հոդվածներում հատկանշական էր մարդկայինը։ Կողոպտիչները՝ հափշտակելով ժողովրդի գումարն ու այլ թանկարժեք իրեր՝ խղճում էին երեխաներին և առանձնացնում, որպեսզի չվախենան։ Իհարկե, այսպիսի հանցագործությունները ողբերգություն են, և ես չեմ խրախուսում, բայց հարկավոր է գնահատել այն փաստը, որ անգամ այս իրավիճակներում ավազակները մարդ էին, և ունեին չարի ու բարու սահմանի զգացում։
Հոդվածները՝
Նադեր էբրահիմ «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» (վերլուծություն)
«Սիրտը մեկին նվիրել» նշանակում է լցվել մեկով։ Մենք մեր սիրտը լցնում ենք մեզ սիրելի մարդկանցով, երաժշտությունով, ֆիլմով... Ներշնչվել, մտահոգվել, սգալ և ուրախանալ մեկով, ապրել դիմացինի հետ ցանկացած պահ։ Արդյո՞ք կարող ենք բոլորի հանդեպ լինել այսպես. կարծում եմ՝ոչ։ Սրանք հենց այն մարդիկ են, ովքեր տեղ են գտել մեր փոքրիկ սրտում։ Վատ մարդիկ կարո՞ղ տեղավորվել։ Կարծում եմ՝ կարող են։ Երբ մենք մտածում ենք դիմացինի չարության մասին, ցավ ենք ապրում և փորձում ենք փոխել դեպի լավը, մենք նրան ինքնըստինքյան տեղավորում ենք մեր սիրտ։ Իմ գլխավոր նպատակը սրտի ջերմացումն է. երբ ես իմ սիրտը դարձնեմ կացարան նաև չար մարդկանց համար՝ կյանքը կփոխվի, միգուցե՝ ես էլ որևէ մեկի համար չար եմ, սակայն ինձ հանդուրժում են։ Մեր մոլորակը կարի՛ք ունի սրտերի գլոբալ տաքացման։
Մարդու կյանքը նման է սրտի զարկերակը պատկերող համակարգի. վերելքներն ու վայրէջքները վկայում են կյանքի շարունակելի լինելը։ Դժվարություններն ու տհաճ իրավիճակները մեզ հետևում են ամբողջ կյանքի ընթացքում։ Հարկավոր է խնդիրներին մոտենալ ոչ թե որպես խնդիր կամ դժվարություն, այլ որպես հնարավորություն՝ ինքդ քեզ հաղթելու և ավելի լավը դառնալու։ Հարկավոր է լինել կենսուրախ, բայց ոչ չափից շատ։ Մենք ենք խնդրին և տխրությանը մեծ տեղ հատկացնում մեր սրտում, որը, իհարկե, պատճառ է հանդիսանում հոգևոր ճնշվածության։
____________________________________________________________________________________
Ուսումնական դեկտեմբեր
Լուցկիներով աղջիկը
Լուցկիներով աղջիկը մեր երազանքների մարմնավորումն է։ Աղջկա կերպարը մեզ սովորեցնում է դուրս գալ կաղապարներից, նայել պատից այն կողմ և տեսնել ուրիշ աշխարհ։ Շատ կարևոր է մեր կյանքում գնահատել և օգտագործել այն պահերը, որոնք մեզ երջանկացնում են։ Կյանքը խաղ է, եկեք այն այնպես խաղանք, որ վերջում ավարտենք հաղթանակած։
Ուսումնական հոկտեմբեր
Նահապետ Քուչակ
Նահապետ Քուչակը ծնվել է, ենթադրաբար, 1490 թվականին, իսկ մահացել՝ 1592 թվականին՝ հայրենի Գյուղում տեղակայված շիրմաքարի արձանագրությամբ: Նահապետ մականունը տրվել է Քուչակին, հիմնվելով այն փաստի վրա, որ ինքն է եղել առաջին հայրենների հեղինակը: Ստորին կարող եք տեսնել տարբեր ավանդություններ՝ Քուչակի կյանքի և գործունեության հետ կապված:
Ըստ ավանդություններից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։
Սկզբնական հայրենները եղել են քառատող, սիրոն վերաբերվող: Միջնադարում նույնպես գրվել են հայրեններ, բայց ոչ մի ընդհանրություն չունեն Քուչակի հետ: Այսքանն էի պատրաստել:
Լիլիթ
Լիլիթը հրեական առասպել է, ըստ հրեական և աքքադական աղբյուրների՝ ադամի առաջին կինը: Ավետիք Իսահակյանը Լիլիթին ներկայացնում է որպես աշխարհի երկրորդ մարդ: Ադամը ստեղծված էր հողից, իսկ Լիլիթը՝ հրից: Այդ փաստը գոռոզություն էր աճացնում Լիլիթի մեջ, որը խանգարում էր սիրել Ադամին, քանի որ Ադամը ստեղծված էր հողից, այլ ոչ թե հրից: Իսահակյանը պոեմը գրել է Վենետիկում՝ 1921 թվականին: Ռոմանտիկ, հիասքանչ, ոչ հողեղեն Լիլիթի կերպարը առօրեական Եվայի հակադիր պատկերն է։
Ավետիք Իսահակյան
Նախագիծ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։
Ռավեննա, քաղաք Իտալիայի Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից սկսաց՝ եղել է Հռոմեական կայսրության մայրաքաղաք։ Ռավեննան համարվում է խճանկարների մայրաքաղաք: Նույնիսկ հիմա, դժվար է Ռավեննան անվանել ժամանակակից քաղաք: Այժմ քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին Դար է եկել, վայրկյանի պես,Ու անցել:
Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին,Ու անցել:
Մահախուճապ սերունդներիԱչքն է դիպել լույս գագաթին,Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.Դու էլ նայիր սեգ ճակատին,Ու անցիր…
Արարատը համեմատվում է Ռավեննայի հետ այնքանով, որ Ռավեննան անցել է տարբեր տերությունների ձեռքով այնպես՝ ինչպես Արարատը։ Ռավեննայում միշտ հույսը ապրել, ինչպես անմար ճրագ, արդյունքում՝ Ռավեննան Իտալիայի մի մասն է։ Մենք՝ հայերս, հույսքվ լցված ենք, որ մի օր կտեսնենք մեր լեռը՝ Արարատը, արդեն մայր հողում։
Ռիալտո կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինը։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
Կամուրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
Կամուրջը հիշատակվում է տարբեր քնարերգություններում, ամենահայտնին է՝ Ավետիք Իսահակյանի «Ռիալտոյում» բանաստեղծությունը։
ՄԱՅՐԻԿԻՍ
Հայրենիքես հեռացել եմ,Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,Ազիզ մորես բաժանվել եմ,Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,Անձեն դիպան ու անցան.Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվինԿարոտցել եմ, մայրի՛կ ջան.Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով ոգիդ գըրկեմ, համբույր տամ.Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…
Հայրենիքից փախած և պանդխտացած զավակը հիշում է իր մորը, խրատները, փայփայանքն ու անհուն սերը։ Բոլորից տենչում է լուր լսել մորից, բարև ստանալ, բայց ավաղ։ Իսահակյանը փաստում է, որ մորից ավելի թանկ և սուրբ էակ չկա երկրիս վրա։
Թարգմանություն
Մերօրյա դպրոցականները, ինչպես նաև Rosan Bosch-ի ճարտարապետական ստուդիայի մասնգետները, դեմ են մոխրագույն շինություններին և սովորական դասարաններին։ Հենց իրենք են մշակել և ի կատար ածել Vittra Södermalm կրթական կառույցի առաջարկած նախագիծը, որը գտնվում է Ստոկհոլմում։ Սա աշխարհի ամենաանսովոր և հետաքրքիր դպրոցներից մեկն է։
Առաջին հերթին աչք են ծակում դպրոցի վառ գույները և դրանց անսպասելի համադրությունները՝ սև, կարմիր, դեղին, կապույտ։ Դպրոցը զերծ է մնացել առանձին դասարաններից և ուսուցիչների գրասենյակներից։ Ուսումը և հանգիստը համատեղելու համար՝ Vittra Södermalm-ում դասերն անցկացվում են աստիճանապատ տրիբունաների վրա։ Դասի ժամանակ երեխաները կարող են տեղավորվել այնպես, ինչպես իրենց է հարմար։ Այսպիսի կառուցվածքը հիշեցնում է անտիկ ամֆիթատրոն։
Նայելով նկարին` կհասկանաք, որ այս դպրոցում բացակայում է այն բաղադրիչները (ատրիբուտ), որը բոլոր դպրոցներում պարտադիր մաս է կազմում՝ գրատախտակն ու կավիճը։ Դպրոցում առկա են մեծ սեղաններ՝ խմբային աշխատանքների համար, լուսավոր կոնֆերանս-սենյակներ և ոչ մեծ, բայց հարմար անկյուններ՝ ուսուցիչների համար։ Դասամիջոցների ժամանակ սովորողները հանգստանում են պատի մեջ պատրաստված բազկաթոռների վրա։ Այս դպրոցում շատ հետաքրքիր է գրադարանում ժամանակ անցկացնելը։ Այն հիշեցնում է մի մեծ սև արկղ, որտեղ կան գրքեր, նոթբուքեր, ամսագրեր, մի խոսքով՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ուսման համար։
Դպրոցի ճաշարանը նույնպես ոչ ավանդական ձև ունի։ Սովորողները նստում են գունավոր, բարձր նստարանների վրա։ Սովորողներն օրվա ընթացքում պարտադիր ունենում են օգտակար նախաճաշ և համեղ ճաշ։
Կոմիտասյան դասեր
Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
Խոսք երախտիքի
Այցելություն պանթեոն
Կոմիտաս- Սևակ
Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:
Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:
Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...
Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից— սիրերգեր
Խ. Գ. Բադիկյան «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)
Ծանոթացի՛ր նյութերին, փորձի՛ր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:
Նայի՛ր «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ» և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը և պատմի՛ր՝ ինչի մասին են:
Տեսեք նաև՝ http://mik-ayel.blogspot.am/2017/09/blog-post_21.html
Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը մարդկային ինքնադատապարտման մասին է: Արամը՝ լինելով երեխա և սերելով աղքատ ընտանիքից, կուրորեն հետևում էր ընտանեկան չգրված բարոյական օրենքներին: Նրանց տոհմում բոլորը ծայրահեղ աղքատ,բայց հոսող գետի պես ջինջ ու ազնիվ էին,այդ պատճառով սուտն ու գողությունը չլսված բառեր էին Արամի համար: Մանուկ հասակից տարված լինելով ձիերով, բայց հնարավորություն չունենալով գեթ մեկ անգամ հեծնել՝ Մուրադի առաջարկը չափազանց գրավեց Արամին: Մեկ օրով ձի հեծնելը և հետո տիրոջը վերադարձնելը Արամը գողություն չէր համարում, եթե գողություն համարեր՝ պատուհանը չէր էլ բացի: Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ծայրահեղ աղքատության մեջ ընտանիքը փորձում էր հարուստ լինել կատարյալ ազնվությամբ և արդարությամբ, այդ իսկ պատճառով, ձիու տերը՝ իր սեփական ձին տեսնելով տղաների ձեռքում, չհավատաց,որ իրենն է: Վաղ թե ուշ տղաները պետք է ձին վերադարձնեին և այդպես էլ արեցին,բայց ձին նույնը չէր՝ փոխվել էր,ուժեղացել, քանի որ նա տեսել էր սայլի գոտիներից դուրս՝ ազատ կյանքը...
Իմ կարծիքով տղաների արարքը գողություն է,քանի որ նրանք կես տարով վերցրել էին ուրիշի ձին, և օգտագործել իրենց հաճույքների համար: Ուրիշի ունեցվածքը ցանկանալը կամ ուրիշին պատկանող իրը, առանց տիրոջ թույլտվության վերցնելը, նույնպես գողություն է:
Կուզեի լինել
Ռուբին Դրանաթ Թագոր
Հեղինակը ցանկանում է լինել մանրավաճառի,պարտիզպանի և պահապանի նման,քանի որ ըստ հեղինակի՝ նշված մարդիկ ոչ ժամանակային,ոչ ռեսուրսային և ոչ էլ մեկի կողմից ինչ-որ սահմանափակում չունեն։ Քնարական հերոսը ձգտում է լինել ազատ,անկախ և սեփական կամքով ու ցանկությամբ շարժվող։
Ստեղծագործության իմաստի հետ համակարծիք չեմ,քանի որ մանրավաճառը և մյուս նշված անձնավորությունները ունեն իրենց խնդիրները,օր.՝ մանրավաճառը առավոտյան նույնպես փորձում է վաղ արթնանալ,որպեսզի չուշանա իր տեղը զբաղեցնելուց։ Ամեն մարդ պիտի գնահատի և գոհ լինի այն իրավիճակից,որն իր մոտ է,քանի որ նայելով մյուսների «լավ» կյանքին,շատ հաճախ դժվարանում ենք պատվով ապրել մերը։ Բոլոր մարդիկ ունեն խնդիրներ,բայց քչերն են համարձակվում շրջանցել կամ հարթել իրենց խնդիրները,նախընտրում են նայել ուրիշի ավելի քիչ խնդիր ունեցող կյանքին և դժգոհել իրենց սեփականից։
Ստեղծագործության հերոսը դպրոցական էր,ազատությանն ու անկախությանը ձգտող անձնավորություն,ով քիչ կյանք ապրելով՝ հասցրել է որոշ արժեքներ կերտել իր մեջ։ Ինչպես արդեն նշեցի, մանրավաճառի, պարտիզպանի և պահապանի մեջ նրան դուր էր եկել ազատ կամքը և սեփական ցանկությունով ապրելը,այսինքն ցանկացած ժամի տնից դուրս գալը կամ մթնշաղին գործի բռնվելը։ Լինելով դպրոցական՝ հերոսը ռեժիմով քնում,արթնանում և դպրոց էր գնում,բոլորս էլ անցնում ենք սրա միջով։ Կարծում եմ ստեղծագործությունն ավելի փոքր տարիքի երեխաների համար է,քանի որ հասուն մարդը հասկանում է,որ շատ բաների միջով պիտի անցնի,մինչ «կատարյալին» հասնելը։
Per aspera ad astra...
Ծիծաղը
Վիլյամ Սարոյան
«Ծիծաղը» պատմվածքը մեր իրականությանը շատ մոտ է և ինձ ինչ-որ տեղ ոչ խորթ,քանի որ ես դպրոցական եմ,իսկ դպրոցում նման դեպքերը հազվադեպ չեն։ Քնարական հերոսը դասապրոցեսի ժամանակ ծաղր է արել դասընկերուհուն,խանգարելով մնացածին՝ դատարկամիտ ծիծաղ է բաց թողել,վիրավորելով և՛ աղջկան,և՛ ուսուցչուհուն։ Ուսուցչուհին փոխարինող էր, խորը հոգեբանությամբ և խոցվող սրտով,տղաների արարքները իրեն թևաթափ են արել։ Տղային կանչել էին պատասխանատվություն կրելու և նույնը կրկնելու,բայց իր սխալը հասկանալով՝ նա չկարողացավ պարզ ճակատով նայել ուսուցչուհու աչքերի մեջ։ Հետևություն. մենք մեր դիմացինին ճանաչում ենք այնքան,ինչքանով ինքն է ցույց տալիս,երբեք չպետք է ծաղրենք,ծիծաղենք կամ քմծիծաղով պատասխանենք,քանի որ դա անարգանք է,և նույնը կարող է պատահել մեզ հետ։
Պետրոս Դուրեան – ”Լճակ”
Լճակ
Ինչո՞ւ ես ապշած,լճակ,
Եվ չեն ուրախանում ալիքներդ,
Միթե՞ հայլուդ մեջ նեղացած հանկարծ
Մի գեղեցկուհի նայեց։
Եւ կամ միթէ կը զմայլի՞ն
Ալեակդ երկնի կապոյտին,
Եւ այն ամպոց լուսափթիթ,
Որք նմանին փրփուրիդ:
Ալեակդ երկնի կապոյտին,
Եւ այն ամպոց լուսափթիթ,
Որք նմանին փրփուրիդ:
Եվ կամ միթե՞ ալիքներդ
Երկնքի կապույտով են հիանում,
Եվ այն ամպերով,որոնք նման են փրփուրներիդ։
Մելամաղձոտ լճա՛կ իմ,
Քեզ հետ ըլլանք մտերիմ,
Սիրեմ քեզի պէս ես ալ
Գրաւիլ, լռել ու խոկալ:
Քեզ հետ ըլլանք մտերիմ,
Սիրեմ քեզի պէս ես ալ
Գրաւիլ, լռել ու խոկալ:
Իմ թախծոտ լճակ,
Քեզ հետ մտերիմ լինենք։
Սիրեմ քեզ,ինչպես ալիքդ։
Գրավեմ,լռեմ ու խորհեմ։
Ես էլ քեզ
նման սիրեմ
գրավել, լռել
ու մտածել։
Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բիւր:
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բիւր:
Ինչքան ալիք դու ունես
Այնքան կնճիռ կա ճակատիս,
Որքան փրփուր ունես դու,
Այդքան շատ վերք կա սրտումս։
Այլ եթէ գոգդ ալ թափին
Բոյլքն աստեղաց երկընքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգւոյս` որ է բոց անհուն:
Բոյլքն աստեղաց երկընքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգւոյս` որ է բոց անհուն:
Եթե երնքի աստղերը թափվեն քո մեջ,
Չես կարող դու նմանվել
Հոգուս,որը վառվում է։
Հոդ աստղերը չե՛ն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,
Ամպերը չե՛ն թրջեր հոդ,
Երբ խաղաղ էեք դու և օդ:
Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,
Ամպերը չե՛ն թրջեր հոդ,
Երբ խաղաղ էեք դու և օդ:
Այդտեղ աստղերը չեն մահանում,
Ծաղիկները չեն թոռոմում,
Ամպերն այդտեղ չեն թրջվում,
Երբ դու և օդը հաշտ եք միասին։
Լըճա՛կ, դո՛ւ ես թագուհիս,
Զի թ’հովէ մ’ալ խորշոմիս,
Դարձեալ խորքիդ մէջ խռով
Զիս կը պահես դողդղալով:
Զի թ’հովէ մ’ալ խորշոմիս,
Դարձեալ խորքիդ մէջ խռով
Զիս կը պահես դողդղալով:
Լճակ,դու ես թագուհիս,
Քանզի մի զեփյուռից կնճռոտում ես,
Կրկին ներքուստ դու խռոված
Քեզ Ինձ ես պահում կպահես դողդողալով։
Շատերը զիս մերժեցին,
“Քնար մ’ունի սոսկ” – ըսին.
Մին` “դողդոջ է, գոյն չունի” -
Միւսն ալ ըսաւ. – “Կը մեռնի՛”:
“Քնար մ’ունի սոսկ” – ըսին.
Մին` “դողդոջ է, գոյն չունի” -
Միւսն ալ ըսաւ. – “Կը մեռնի՛”:
Շատերը քեզ ինձ մերժեցին,
«Միայն նվագել գիտի», ասե ացին,
Մեկն ասաց՝ դողդոջ է,գույն չունի,
Իսկ մյուսն ասաց՝ կմեռնի մեռնում է։
Ոչ ոք ըսավ. – “Հե՛ք տղայ,
Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չմեռնի”:
Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չմեռնի”:
Ոչ ոք չասեաց. -«Խեղճ տղա,արդյոք ինչու՞ է վառվում կվառվես,
Դու դեռ մնա գեզեցիկ,
Թե որ սիրեմ՝ չմեռնես։
Թերևս կարելի է
գեղեցիկ համարել։
Եթե սիրեմ,
չի մեռնի։
Ոչ ոք ըսաւ` – “Սա տղին
Պատռե՛նք սիրտը տրտմագին,
Նայինք ինչե՛ր գրուած կան…”
- Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան:
Պատռե՛նք սիրտը տրտմագին,
Նայինք ինչե՛ր գրուած կան…”
- Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան:
Ոչ ոք չասեաց. «Եկեք այս տղայի սիրտը պատռենք,տեսնենք,թե ինչեր կան գրված ներսում,
Բայց սա մատյան չէ,սիրտն այրվում է։
Հոն կայ մոխի՛ր… յիշատա՛կ…
Ալեակքդ յուզի՛ն թող, լըճա’կ,
Զի քու խորքիդ մեջ անձկաւ,
Յուսահատ մը նայեցաւ…
Ալեակքդ յուզի՛ն թող, լըճա’կ,
Զի քու խորքիդ մեջ անձկաւ,
Յուսահատ մը նայեցաւ…
Պետրոս Դուրեան (1851- 1871)
Այնտեղ կա մոխիր,հիշատակ,
Ալիքներդ թող ալեկոծվեն,լճակ,
Որովհետև խորքիդ մեջ նեղացած մի հուսահատ նայեց ։
Միսաք Մեցարենց
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
Գարնան մի ծաղիկ
Ինձ առավոտյան նվիրեցիր,
Զգացի, որ թրթռում է
Երազկոտ միտքս ցրվեց։
Մի քնքշանք թափվեց
Սրտիս մեջ,
Անցավ սիրո սարսուռը
Եվ համբույրի հրե կախարդանքը։
Եվ տենչով լի իմ հոգին,
Զգաց քո սրտի հուրը։
Ու մի մետաքսե ուղի,
Տարավ ինձ Սեր-Ծաղիկի այգին։
Այնտեղ կյանքը ինձ ժպտաց,
Հմայքների ճանապարհով անցավ։
Եվ երբեք կասկած չմտավ այդ ծաղկանոց։
Այս բանաստեղծության քնարական հերոսը մի կարծր սրտով տղա է,բայց սերը կարողացավ հալեցնել սրտի սառույցը և փոխել հերոսին 360 աստիճանով։ Տղան առաջին անգամ էր սերը ճաշակում, այդ պատճառով նա կարծես դարձել էր խելացնոր ու ոգեթով։
Օրինակներ.
Երազկոտ միտքըս ուշացիր
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։
Հենիրիկ Սենկեվիչի <<Յո Երթաս>> վեպ
Երկար էի մտածում,թե կարդացածս
գրքերից որը առանձնացնեմ:Ամեն մի վեպ,պատմվածք,որ հասցրել եմ ընթերցել,ուրույն տեղ
է գրավել իմ մտքի դարանում:Կանգ առա այստեղ...
Երբ ծնողներիս հորդորով սկսեցի ընթերցել այս ստեղծագործությունը,պատկերացում անգամ չունեի,որ ընթերցում եմ համաշխարհային հռչակ ձեռք բերած մի վեպ,որի շնորհիվ լեհ գրող Հենրիկ Սենկեվիչը 1905 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի,համբավ,ճանաչում,սեր է ձեռք բերել իր հայրենիքի սահմաններից դուրս,չգիտեի,որ այն ինչ ընթերցում եմ,թարգմանվել է 50 տարբեր լեզուներով,և սիրվել հազարավորների կողմից:Աշհարհին վեպը հայտնի է լատիներեն ՛՛Quo Vadis՛՛ անունով,ռուսերեն տարբերակում վեպը կրում է ՛՛Камо Грядеши՛՛ անունը,իսկ հայերեն կոչվում է՛՛Յո Երթաս՛՛:Սյուժեն բազմերանգ է,հագեցած իրադարձություններով,դեպքերով ու դեմքերով:Հիմքում սերն է,ամեն ինչի հիմքում թող սերը լինի:Դեպքերը զարգանաում են Հին Հռոմում,մ.թ. 1- ին դարում,Քրիստոսի նոր ծնվող և կայծակնային արագությամբ աճող հետևորդներն են գլխավոր հերոսները,հետևորդներ,որոնք այնքան լցված էին Աստվածային հույսով ու հավատով,որ զոհվում էին ամեն օր՝ խելագար անաստված Ներոնի քմահաչ ցանկություններին հագուրդ տալով:Կոլիզեյ՝թատերաբեմ,որտեղ բախվեցին աստվածային սերն ու մարդկային ատելությունը:Ուրսուս՝նախկին հեթանոս,որը հաղթեց ամբողջ հին աշխարհին:Վեպում նկարագրվում է նաև Հռոմի հայտնի հրդեհը,որը Ներոնի համար հարմար առիթ հանդիսացավ քրիստոնյաների մի մեծ սպանդ կազմակերպելու:Վեպում կարմիր թելով կարծես անցնում է Լիգիայի և Վինիկիոսի սերը:Քրիստոսի սերը հաղթում է իրենց էլ:Այսպես կարող եմ անվերջ պատմել կերպարներից:Գրքում նկարագրվում է Քրիստոսի առաքյալներ Պողոսի և Պետրոսի մարտիրոսությունը:Գրքի հետաքրքիր անվանման գաղտնիքը վերջում է բացվում:Երբ քրիստոնյաների մեծ մասը նահատակվեցին Հռոմում,Պետրոսը որոշեց լքել քաղաքը:ճանապարհին տեսիլքով նա Քրիստոսին է տեսնում և հարցնում է .
-Յո երթաս,Տեր,-Քրիստոս պատասխանում
է .քանի որ դու թողեցիր Իմ ժողովրդին,Ես Հռոմ եմ գնում ՝կրկին խաչվելու:Պետրոսը հետ
է դառնում Հռոմ և նահատակվում ՝ գլխիվայր խաչի մահով,ինչու գլխիվայր,որովհետև իրեն
արժան չհամարեց իր Տիրոջ պես խաչվելու:
Այնքան հույզեր արթնացրեց իմ մեջ
այս վեպը,որ կարծես ուզում եմ գոռալ,բղավել ՝ի լուր բոլորի,սին ու ունայն է ամեն բան
այս արեգակի տակ(Սողոմոն իմաստուն),ամեն համոզմունք ջախջախվում է,երբ հանդիպում է Աստվածային
սիրուն,ակամայից լցվելով այդ երկնքից բխող աղբյուրից,դու փոխվում ես,սկսում ես սիրել՝արժանիին
ու անարժանին:Խորհուրդ եմ տալիս բոլորին կյանքում գոնե մեկ անգամ ընթերցել այս վեպը,և
այն ձեր մեջ անպայման ինչ-որ բան կպոխի:
Եղիշե Չարենց
Ի՞նչ է ռուբայաթը- Ռուբայաթը քառյակ է,որը ավելի փիլիսոփայական
բնույթ ունի: Չարենցի ռուբայաթները գրված են հիմնականում երրորդ դեմքով: Շատ ժամանակ
հարց ու պատասխան են: Եղիշե Չարենցի ռուբայաթները կարդալիս՝ զգում եմ չարենցի հպարտությունն
ու անբռնազբոսությունը,նա կարծես ինչ-որ բան է փորձում հասկացնել,որը ոչ միշտ է,որ
հասկանալի է:
Առանձնացրել եմ հետևյալ ռուբային.
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Հովհաննես Թումանյանի քառյակները գրված են առաջին դեմքով, Չարենցինը՝ ոչ: Թումանյանը հատկապես ուշադրություն է դարձնում անցյալին,անցած
օրերին,իսկ Չարենցը՝ ոչ: Չարենցի ռուբայաթները հասկանալու համար հարկավոր է լինել ավելի
հասուն,իսկ Թումանյանինը՝ քանի որ բազմաշերտ է՝ մասամբ:
Վրեժ...
Կանխամտածված
չարիք՝ վնաս՝ որպես հատուցում
իրեն պատճառված անպատվությանը։ Վրեժի ծարավը շատ
վատ զգացում է,քանի
որ մարդուն գցում է
սեփական ներքին խաղաղությունից։ Կա
մի խոսք. մարդասպանին սպանելով՝
մարդասպանների թիվը չի պակասում։
Պետք է ապրել այնպես,
որ ոչ ոք քեզ
այնպիսի բան չանի,ինչը
վրեժի զգացում կարթնացնի։
Պատերազմից կորցնո՞ւմ ենք,թե շահո՞ւմ
Այս հարցը շատ հարաբերական է,քանի որ պատերազմի ժամանակ և՛ մեծ կորուստներ են լինում, և թե՛ մեծ ձեռքբերումներ: Պատերազմի ժամանակ հազարավոր ընտանիքներ ընկնում են սգի մեջ, կորցնելով տան լույսը՝ պատանի զավակին: Հակառակ տեսանկյունից նայելով տեսնում ենք,որ զոհեր տալով վերցնում են տարածքներ,որը կարող է ծլել,ծաղկել և ավելի շատ ժառանգներ տալ: Օբյեկտիվ տեսակետով պատերազմը չի կարելի դասել որպես բացարձակ չարիք կամ բացարձակվ բարիք: Իմ սուբյեկտիվ կարծիքով պատերազմը չարիք է,քանի որ ինչպես նշեցի՝ բոլոր կողմերից լինում են զոհեր և հանգած ճրագներ: Ես բոլորին վերաբերվում եմ որպես մարդ,այնպիսի մարդ,ինչպիսին որ ես եմ: Այնուամենայնիվ չեմ պատրաստվում նստել և նայել,թե ինչպես է հակառակորդ կողմը գալիս և մտնում մեր տները,գյուղերը և տարածքները: Դեմ եմ պացիֆիզմին և անմարդկային ցինիզմին:
Ես պատրաստվում եմ
ճակատամարտին,պլաններն
անիմաստ են,սակայն պլանավորելը
անհրաժեշտ է
:
Դուայթ Էյզենհաուեր
Ռ. Պատկանյան
Նոր Տարի
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։
1. Հայաստանը շնչավոր
չէ,որպեսզի
շնչի, այն
էլ ազատ:
2. Սրտի մեջ
ուժ չի
կարող հոսել,քանի որ
ուժը ֆիզիկական
տերմին չէ:
Սրտի մեջ
միայն արյուն
է հոսում:
Վերլուծություն
Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտէզ մերին,
Տաղերով քուն բե՛ր տղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չ՛ուզէ տիրացու դառնալ։
Տաղերով քուն բե՛ր տղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չ՛ուզէ տիրացու դառնալ։
Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արօտ,
Օրորէ՛ տղիս, քնի է կարօտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չ՛ուզէ աբեղայ դառնալ։
Օրորէ՛ տղիս, քնի է կարօտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չ՛ուզէ աբեղայ դառնալ։
Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի՛կ, մի՜ գալ,
Իմ որդին չ՛ուզէ սգաւոր դառնալ։
Վուվուով տղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի՛կ, մի՜ գալ,
Իմ որդին չ՛ուզէ սգաւոր դառնալ։
Կաչաղա՛կ ճարպիկ, գո՛ղ, արծաթասէր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չ՛ուզէ սովդաքար դառնալ։
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չ՛ուզէ սովդաքար դառնալ։
Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազէ,
Քու երգը գուցէ իմ որդին կ՛ուզէ․․․
Բազէն որ եկաւ` որդիս լռեցաւ,
Ռազմի երգերի ձայնով քնեցաւ։
Քու երգը գուցէ իմ որդին կ՛ուզէ․․․
Բազէն որ եկաւ` որդիս լռեցաւ,
Ռազմի երգերի ձայնով քնեցաւ։
Բանաստեղծության ոգին. քնարական հերոսը լալիս էր,իսկ նրա ծնողը ցանկանում էր որևէ թռչնի երգով հանգստացնել իր տղային,բայց տղան չէր համաձայնում,քանի որթռչուններից ոչ մեկը չէր կարող խաղաղություն և հանգստություն բերել տղայի սրտին,քանի որ բոլորն էլ համեմատաբար փխրուն էին և նույնպես ողբում էին իրենց կյանքը: Միայն վեհ բազեն էր,որ ռազմի երգով կարողացավ սփոփել տղային: Մարդ երբ տխուր է լինում,նա կարիք ունի ավելի ուժեղ,ավելի հզոր մեկի սփոփանքի,այլ ոչ թե ավելի փխրունի և թույլի: Բանաստեղծության ոգին համարում եմ քաջությունը և լուսավորության ձգտումը:
Բանաստեղծության տեսակը. հնգատուն քառատող: Ունի կրկնվող տողեր ։ 4 քառատողում կրկնվում են «Բայց նա լալիս է, .... մի գա, Իմ որդին չուզե .... դառնալ»։
Ներեցեք,որ խցկվում եմ Ձեր երազի մեջ. էսսե-վերլուծություն
Պատմվածքի
իմաստը այնքան խորն է և խորհրդավոր,որ միայն ներս լողալով կարող ես հասկանալ: Ձեռքի
մեկ շարժումով քաղաքակրթություն կործանել ասվածը կարող ենք հասկանալ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական
իմաստներով, սկսեմ ուղիղից. մատի մեկ հպումով կարող ենք ատոմային ռումբ ուղարկել և
կործանել մի երկիր,քաղաք,ցեղ, և մեկ ստորագրությամբ կարող ենք ոսոխի երախը տալ ամբողջ
երկրի կառավարման բանալիներ: Փոխաբերական իմաստ. մեր ամեն խոսքը կարող ենք վերցնել
որպես մատի մեկ շարժում, իսկ որպես քաղաքակրթություն կարող ենք վերցնել մեր դիմացի
մարդուն՝ իր ամբողջ ներաշխարհով: Մենք մեր ուժը կամ առավելությունը գիտակցելով մեր
դիմացինի նկատմամբ, պետք է փորձենք նրան օգնել,բարձրացնել և քաջալերել, այլ ոչ թե մեր
խոսքերով կործանել նրա ներքին քաղաքակրթությունը: Պիտի հասկանանք, որ ամեն մեկս էլ
մի քաղաքակրթություն ենք, որը ճիշտ սնելու դեպքում հնարավոր է զարգացնել և հզորացնել,
և հակառակը՝ սխալ սնելու դեպքում կարելի է նսեմացնել և որպես ներքին մարդ քայքայել:
Ավարտեմ Եվրիպիդեսի խոսքերով . «եթե դու գնահատում ես քո կյանքը,հիշի’ր, որ ուրիշները ևս իրենց կյանքը գնահատում են ոչ պակաս»։
Ինչ է ազատությունը
Ազատությունը յուրովի գործելու, մտածելու և մտածածդ արտահայտելու կերպարանքն է՝ չմտածված չհիմնվելով այլոց կարծիքի վրա: Ազատ մարդը ինքնահաստատված մարդն է,որը կարողանում է որոշումներ կայացնել,ճիշտ խորհուրդներ ընդունել և հարկ եղած դեպքում սովորեցնել դիմացին: Մեր օրերում շատ ու շատ երևույթների տրվում է ազատություն անունը,բայց դրանք բոլորովին կապ չունեն իսկական ազատության հետ: Հարկավոր է ճշմարիտ ազատությունը տարբերել արհեստականից, իսկ արհեստական կոչվում է այպիսի ազատությունը, որը կրելով լույս չես դառնում շրջապատում, գործում ես ինչպես բոլորը կամ ինչպես թելադրում է կյանքը, դա ազատ մարդուն բնորոշ չէ: Շատերն են խոսում ազատության մասին,բայց արդյոք հասկանում են,թե ի՞նչ է ճշմարիտ ազատությունը. ճշմարիտ ազատությունը իրադարձությունների այնպիսի ընթացք է, որի ժամանակ գործողների կամքի վրա չի գործադրվում ոչ մի խտրականություն և ոչ մի անջրպետ չի միջամտում: Ազատության գաղափարը մի կողմ է հրում մարդու ներքին արգելքները և դնում է ավելի բարձր մակարդակի վրա, քանի որ հարկադրանքը,պատճառաբանությունը ու ,,ճակատագիրը,, կայանում են մարդու ազատությանը հակառակ ամենամեծ գործոնները: Որպես վերջաբան ավելացնեմ Ֆրիդրիխ Շիլլերի խոսքերը. ,,Ազատ է միայն այն մարդը, ով կարողանում է տիրապետել ինքն իրեն,,:
Յուրաքանչյուր օրդ թանկ է, ուրեմն եկեք հաճույքի վերածենք այն
Մտորումներս սկսեմ նրանով, որ համաձայն եմ այն մտքի հետ, թե
մեր ամեն օրը թանկ է,բայց չեմ կարծում,որ մեր առօրյան պիտի հաճույքի վերածենք: Ասեմ,
թե ինչու.
Մենք բոլորս ապրում ենք մեր կյանքը և ոչ մեկս էլ չգիտենք,թե
երբ է մեզ համար գալու աշխարհի վերջը՝ կյանքին հրաժեշտը: Բոլորս պետք է ունենանք նպատակ,
որին հասնելու համար պետք է մեզ չխնայենք:
Ուսումը, աշխատանքը,հոբբին և առօրյա գործերն ու զբաղմունքները մեր նպատակներին հասնելու
ամենամեծ գործոնը կարող են լինել, գումարի աղբյուրը և ներքին բավարարվածության գործակիցը:
Կյանքը հաճույք դարձնելով կարող ենք շատ ու շատ բաներից շեղվել, որի արդյուքնում մեր նպատակները և առօրյա կյանքի
ակտուալ խնդիրները կնկնեն երկրորդ պլան: Մեր կյանքում ամեն ինչ պիտի ունենա իր տեղը.
աշխատանքը,ուսումը, նաև հաճույքը: Կարևորն այն է,որ հաճույքը չդառնա կյանքի նպատակ,
այլ թոթովվելու և հանգստանալու կարճ ժամանակահատված:
Ինչո՞վ է որոշվում իմ ինքնագնահատականը
Իմ ինքնագնահատականը որոշվում
է իմ
չափանիշներով: Օրինակ՝
ինձ համար
լավ աշակերտ
նա է,
ով պարտաճանաչ կատարում է իր հանձնարարությունները, միշտ
դասերին պատրաստ
է և
ունի հավելյալ
աշխատանքներ: Երբ
այդ բոլորը
պահեմ, ես
իմ չափանիշների
համեմատ կլինեմ
լավ աշակերտ,
իսկ երբ
իմ նշած
կետերից գոնե
մեկը լինի
թերի, ապա իմ
չափանիշներով ես
կլինեմ վատ
աշակերտ: Այստեղից
հետևություն, որ մարդու
ինքնագնահատականը գալիս
է իր
չափանիշներից: Ես
միշտ իմ
առջև դնում
եմ բարդ
և, կարելի
է ասել,
իդեալական չափանիշներ,
և ուզում
եմ հասնել
դրանց: Միշտ,
ամեն տեսանկյունից
փորձում եմ
քննել իմ
արածները, միշտ փորձում
եմ գտնել
շատ սխալներ, որպեսզի աշխատեմ
դրանց վրա
և հաջորդ
օրը լինեմ
ավելի լավը:
Մարդ չպետք
է իրեն
գերագնահատի կամ
թերագնահատի: Ինքնագնահատականը պիտի
լինի ադեկվատ՝
լավ և
վատ կողմերը
միասին: Ես
միշտ գիտեմ, որ ինչքան
էլ լավը
լինեմ, միևնույնն
է, ինձանից
ավելի լավն
էլ կգտնվի,
բայց այնուամենայնիվ,
փորձում եմ
նրան հաղթել:
Այդպիսին է
մեր կյանքը:
Եթե ինքներս մեզ
հետ չպայքարենք, կամ չուզենք
լինել ավելի
լավը, քան մեր
դիմացինն է,
ապա մարդկային
սերունդը գնալով
կվերածվի կենդանական
աշխարհի, և
մենք էլ
չենք գնահատի
մեր բանականությունը: Կյանքը
մրցույթ է...
Բազում իրականություններ
Քվանտային ֆիզիկան առաջ է բերում
մի վարկած,ըստ որի բացի այն իրականությունից,որտեղ մենք ապրում ենք,գոյություն
ունեն նաև զուգահեռ ուրիշ իրականություններ: Ես այս տեսակետին համաձայն չեմ,քանի որ
դա համարում եմ թյուր,ոչ ապացուցված: Ես հավատում եմ հետևյալին. կա ընդհամենը 1 ֆիզիկական
իրականություն, այդտեղ էլ մենք ապրում ենք հենց հիմա: Հյու Էվերետտը պնդում էր,որ բոլոր
պատմությունները և ապագաները իրական են, ուղղակի կատարվել են կամ կատարվելու են մեզ
զուգահեռ իրականության մեջ: Քվանտային փոքրագույն մասնիկը ճեղքելով մեր իրականությունը (տիեզերքը) դուրս է գալիս մի ուրիշ իրականություն, և այնտեղ ստանում մի ուրիշ կերպարանք: Ես կասեմ հակառակը: ՄերՏիեզերքը օժտված է ահռելիէներգիայով,այնպիսի, որ մարդը անգամ չիկարող պատկերացնել: Քվանտային մասնիկինմեր տիեզերքից դուրս գալու և ուրիշ տիեզերքմուտք գործելու համար հարկավոր է ահռելիէներգիա: Ինպե՞ս կարող է քվանտայինմասնիկը տիեզերքից դուրս գալ, առանցնմանատիպ էներգիա ստանալու: Եթե պնդեք, որտիեզերքի էներգիայի բաժանումը (split,раскол) այն կցրի ՛՛ճյուղերով՛՛, ապա ասեմ,որ շուտովայդ էներգիան կհավասարվի զրոյի: Եթե էներգիան բաժանումից հետո ցրվի տիեզերքներով (universes), ապա էներգիայիպերտուրբացիան (օբյեկտի ուղեծրի կրածփոփոխությունները այլ մարմիններիձգողականության փոխազդեծության պատճառով) մի տիեզերքում, պետք է զգալիլինի մյուսում, որը ցավոք սրտի դեռապացուցված չէ: Այդ պատճառով բազումիրականությունների թեորեմը թվում էինքնակործան:
Комментариев нет:
Отправить комментарий