вторник, 9 сентября 2014 г.

Ավետիք Իսահակյան, իմ անձնական հավաքածուն


Դու գնացիր, – ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն – մենակ
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ:
Թափառում եմ փողոց – փողոց
Այս ծովածուփ քաղաքում.
Զսպված ցավից շրթներս` խոց,
Եվ աստղ չկա իմ հոգում 


Դու գնացիր,ես մնացի:Այս բանաստեղծության մեջ տղան կարծես, թե ողբում էր իր յարի համար,որովհետև յարը իրեն լքել էր:


Դուման դառավ ծովը բոլոր,
Երկնուց բռնած մուժն առավ.
- Ի՞նչ ման կուգամ միտքս մոլոր,
Սիրտս խոլոր, խոժոռ ցավ:
Ծո՛վ, քեզի տամ հիվանդ սիրտս,
Կուզես լավցու, թե խեղդե.
Մենակ խաբար տուր խեղճ մորս,
Անգութ յարիս չանիծե …

Դուման դառավ ծովը մոլոր:Այս բանաստեղծության մեջ,տղան,ինչպես որ անցած   բանաստեղծության մեջ ողբում էր:Տղան ուզում էր իր ցավը հանձնել ծովին,և ծովին խնդրում էր, որ մորը ասի իր սիրածին չանիծի:




Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ.
Դա՛րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով – հովեր…
Երկինք – գետինք գլխուս մթնան,
Անտուն – անտեր կուլամ ես.
Յարիս տարա˜ն – ջանիս տարա˜ն,
Հոնգո՛ւր – հոնգո՛ւր կուլամ ես…
Ա˜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն – խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:
Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ,
Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով – հովե˜ր…
Դարդս լացեք:Այստեղ տղան կոչ է անում,բլղուրին և այլն,որ դարդը լացեն և դարդը կիսեն իր հետ:


Դու նըխշուն նուռ` զառը վըրադ,
Ես քո թուփն եմ, շուքիդ մեջ,
Դու քնքուշ վարդ` վառը վրադ,
Ես տերևդ եմ փըշիդ մեջ:
Վախենամ` թե մի օր էլ գան,
Քեզի քաղեն ու տանին.
Ես թուփ – տերև մընամ չորնամ,
Զարկե գետին ցուրտ քամին…
Այս բանաստեղծությունը նռան մասին է:Տղան վախում էր,որ մի օր կարող են գալ և այդ նռնենին կտրել:

Դարդը հետս է, հետըս կուգա,
Ուր որ կերթամ – դադար չունիմ.
Ազիզ յարն էլ, որ ճար չանե,
Ո՞ վ կա դարման դարդոտ սրտին:
Հեռո˜ւ, հեռո˜ւ, հազար ծովեր,
Գլուխս առնիմ, երթամ, կորիմ.
Ցավըս հովին ու ծովին տամ,
Երկրե երկիր երթամ,կորիմ…
Սիրտս ու աշխարհ – դարդ ու դուման,
Ա˜խ, ուր կերթամ – դադար չունիմ.
Չոր գլուխըս չոլում թողնեմ
Անդարձ, անդարձ երթամ, կորիմ…
Դարդը հետս է:Այս բանաստեղծության մեջ տղան ճարահատյալ ուզում է գնալ ուրիշ երկրներում ապրել:

Комментариев нет:

Отправить комментарий