Օրեր առաջ Թբիլիսիում մասնակցում էինք Էկո դասի,որի թեման էր՝
«Անտառները,ծառերը»:
Ես ուսումնասիրել էի ծառերի էտումները Երևանում և ներկայացրել
ռեպորտաժ (Անգլերեն տարբերակը): Դրանք, իհարկե, իրականացվում են խայտառակ ձևով ու շատ հաճախ սանիտարական
էտումը՝ ծառերը գազանաբար կտրելուց ոչինով չի տարբերվում: Շրջել եմ մեր կրթահամալիրի
դպրոցներում, ուսումնասիրել այնտեղ իրականացվող պարտիզպատական աշխատանքները, պատկերը
բոլորովին այլ է:
Շրջելով Թբիլիսիում՝ բակերով,փողոցներով, նման երևույթի ականատես
չեղա,ընդհակառակը զարմացած էի այդքան խիտ ծառերով,որոնք հանդիպում էին ճանապարհին և
ակամայից հարց առաջացավ.եթե Երևանի մասնագետները պատճառաբանում են,որ ճանապարհամերձ
ծառերը խանգարում են երթևեկությանը, ապա Թբիլիսիում, ի՞նչ է չեն խանգարում: Այնտեղ
բոլոր պուրակներում խիտ ծառածածկ կար, բակերում ծառերը չէին փոխարինվել խաղահրապարակներով,
ինչպես Երևանում է: Իհարկե, մեր երկրում ամեն ինչին էլ կան պատճառաբանություններ,սակայն իրականությունը
մեկն է և անժխտելի:
Ցավալի է,որ երկու հարևան երկրներ ենք,միմյանց շատ հարցերում
նման բայց և շատ տարբեր:
Լուսանկարներն արված են Թբիլիսիում
Վերջին երեքն են արված Թբիլիսիում? :D
ОтветитьУдалить