четверг, 2 апреля 2015 г.

Ծառերի էտը խախտում է բնության շղթայականությունը...



Արդեն մեկ ամսից ավելի է,ինչ Երևանում սկսել է ծառերի էտը, ու այդ թեման իմ ուշադրության կենտրոնում է: Ուսումնասիրել եմ էտը Թբիլիսիում, որի վերաբերյալ գրել եմ իմ կարծիքն ու տպավորությունները,բայց էտը Երևանում շարունակվում է ու հասել է մտահոգիչ չափերի:

Այժմ մի փոքր ներկայացնեմ,թե ծառերի էտը,ինչ վնասակար հետևանքներ է առաջացնում,չէ որ բնության մեջ գոյություն ունի շղթա, և մի բաղադրիչի փոփոխությունը հանգեցնում է ողջ համակարգի փոփոխությանը:Ծառերը էտում են, թռչունները բույն չեն կարողանում դնել, պակասում են, թռչունները պակասում են, շատանում են միջատները, հետո ծառերը նորից կտրում են, քանի որ միջատներն են շատանում ու վնասում ծառերին: Բնակավայրերի շրջակայքում աղբն ու առնետները շատանում են, հետևաբար շատանում են նաև ագռավներն ու կաչաղակները, որոնք սնվում են աղբով ու առնետներով՝ ինչ-որ տեղ սանիտարի դեր կատարելով, բայց նաև ուտում են մյուս թռչունների ձվերը: Ու այս բնականոն շղթայական ռեակցիան փոփոխվում է,որը ոչ մի մասնագետ չի ներկայացնում իր ելույթներում, հակառակը, խոսում են միայն դրական կողմերի մասին:
Հ.Գ. Արդեն հանդիպման պայմանավորվածություն ունենք «Թռչնասերներ» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի հետ,ով որպես ոչ շահագրգիռ կողմ կպատասխանի մեր հարցերին և կօգնի դիմել համապատասխան մարդկանց կամ մարմինների:

Комментариев нет:

Отправить комментарий