вторник, 7 апреля 2015 г.

Այգեգործի գարուն...

Արդեն գարուն է, և մինչ մայրաքաղաքում գարնան հետ մեկտեղ սկսում են Էտումները, մեր կրթահամալիրում սկսել ենք պարտիզպանական աշխատանքները, ծառատունկըԵրեկ, կրթահամալիրի մի խումբ սովորողներով ու դասավանդողներով գնացել էինք Կարբի գյուղի տնկարան: Դե իհարկե՛,ես, առիթից օգտվելով, վերցրեցի հարցազրույց տեղի ֆերմերից,ով ինձ խորհուրդներ տվեց էտումների հետ կապված և տվեց իմ հարցերի պատասխանները: Էտումները ինձ համար շատ մտահոգիչ թեմա է, որով նաև մեր էկո ակումբով ներկայանալու ենք Էկոտուրին։Բացի տնկիներ գնելուց,մենք նաև ման եկանք այգում,շնչեցինք մաքուր օդ և կտրվեցինք քաղաքի աղմուկից: Ձեռք բերեցինք նորանոր գիտելիքներ ծառերի վերաբերյալ, ծանոթացանք տնկարանին, չէ որ, շուտով սեբաստացիներս էլ մեր տնկարանն ենք ունենալու, պետք է չէ զինվենք պարտիզպանի հմտություններով։

Комментариев нет:

Отправить комментарий