среда, 6 мая 2015 г.

247 օր անց...










Արդեն գրեթե 1 տարի է,ինչ ես սեբաստացի եմԱյստեղ եմ տեղափոխվել՝ Ա.ՍՊուշկինի անվան դպրոցից,որը ինձ համար դարձել էր երկրորդ տունառանց որի ես իմ առօրյա կյանքը չէի պատկերացնումԱնկեղծ ասած  միշտ վախենում էի կորցնել դպրոցս և տեղափոխվել ուրիշ դպրոց՝ կտրվելով իմ երկրորդ տնից, որտեղ ամեն ուսուցիչ և սովորող դարձել էր հոգուս մի մասնիկը: Բայց եկավ այն պահը, երբ իմ վախերը իրականություն դարձան: Չէի կարողանում հավատալ, որ պետք է տեղափոխվեմ,բայց ես իմ մեջ ինձ սաստեցի և մտածեցի, որ ամեն ինչ իմ բարoրության համար է արվում: Կրթահամալիրի մասին շատ բան չգիտեի, ընդամենը լսել էի « Բլեյանի դպրոց» և «կոմպերով դպրոց» արտահայտությունները,որոնք, իմ կարծիքով, այդքան էլ բավական չեն մեր կրթահամալիրի՝ առանձին մոլորակի մասին պատկերացում կազմելու համար: Բայց եկա և առաջինը ոտք դրեցի Մեդիակենտրոն, որտեղ հանդիպեցի չքնաղ մարդկանց՝ ընկեր Լուսինեին, ընկեր Շամիրամին և տիկին Մարիետին հետ,որոնք ապագայում ինձ շատ բան էին սովորեցնելու: Հիշում եմ,թե ինպես առաջին անգամ ոտք դրեցի Մայր դպրոց (28.08.2014), այդ օրը լինելու էր իմ առաջին ընդհանուր պարապմունքը: Տեսա,թե ինչպես շատ ու շատ երիտասարդներ երգում ու պարում էին՝ուրախանալով ուսումնական տարվա սկսելու համար: Փոքր-ինչ շփոթված էի,քանի որ պետական դպրոցներում չկան այդպիսի չգրված օրենքներ: Ծանոթացա դասընկերներիս հետ, որոնք ջերմությամբ ինձ ընդունեցին: Դեռ չէի տեսել այդպիսի դպրոցական բաց միջավայր,որտեղ չկային պատնեշներ, և երեխաներն ունեին չափավոր ազատություն: Չկային պատեր, որոնք դասարաններն առանձնացնում էին միմյանցից՝փակելով հորիզոնը,այլ ամբողջը պատված էր ապակիով: Հուզված և զարմացած էի, ինչպես մարդը,ով առաջին անգամ հայտնվում է Անհունում: Ընկղմվելը սեբաստացիական միջավայրի մեջ ինձանից 1 շաբաթից ավել չխլեց:  Հաճախում էի դասերին և մասնակցում տարբեր նախագծերի: Հետաքրքրված էի բնագիտական առարկաներով՝ հիմնականում ֆիզիկայով,այդ պատճառով էլ ընտրության գործունեությունս ընտրել էի ֆիզիկա,նպատակ ունեի այդ ուղղությամբ էլ շարունակել,կատարում էինք փորձեր,դիտում ֆիլմեր և ամենակարևորը՝ ուսուցչի կողմից ստանում էինք կարևոր գիտելիքներ՝ մատչելի մատուցմամբ: Բայց հանկարծ պարզվեց,որ ֆիզիկայի և քիմիայի ընտրության գործունեությունը փակվում է: Այդ լուրը լսելով՝ շատ տխրեցի,քանի որ շատ հետաքրքրված էի ֆիզիկայով, և ստանում էի հավելյալ գիտելիքներ: Բայց իմացա,որ նրանց փոխարինելու է գալիս «Էկո ակումբը»:Կարծում էի,որ ինձ էկո ակումբում չէի գտնի,բայց ապագայում պարզվեց հակառակը: Ակումբիս ղեկավարը ընկեր Մարթան է, որը  իմ առջև բացել է նոր հորիզոններ: Կրթահամալիրս փոխել է իմ աշխարհայացքը: Կրթահամալիրիս միջոցով սովորեցի հմտորեն տիրապետել համակարգչին,շփվել ազատ և ազատորեն արտահայտել կարծիքս: Կրթահամալիրիս շնորհիվ մասնակցեցի «Էկոտուր 2015»-ին, «Digitech 2015»-ին, Հասարակագիտական ստուգատեսներին,որոնցից ունեցա 2 գլխավոր և 1 խրախուսական մրցանակ: Վերջերս հպարտորեն ավելացնեմ,որ դարձա «Էկոտուր 2016»-ի կազմակերպիչ-տնօրեն:Սկսեցի ավելի շատ հետաքրքրվել էկոլոգիական խնդիրներով, մասնակցեցի կրթահամալիրիս կազմակերպած վարպետության դասերին,որոնցից շատ գիտելիքներ ձեռք բերեցի: Եղա անդամ«Հայ-Վրացական հանրակրթական կամուրջներին», և, էկոտուրյան նյութ ներկյացնելու համար մի խումբ ընկերներիս հետ գնացի Վրաստան: Մի խոսքով,ինձ համարում եմ «սեբաստացի »և մեր կրթահամալիրի լիարժեք մասնիկ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը,չհաշված գիտելիքը,ինձ տվել է շատ բան՝ փոխել մտածելակերպս,օգնել է ինձ շատ հարցերին նայել այլ տեսանկյունից, դարձրել է մոբիլ և ստեղծարար: Հա,մոռացա ավելացնեմ,որ եթե չլիներ կրթահամալիրս, շատ հնարավոր է,որ չմասնակցեի «Ամենախելացին» Ի/ՀՇ-ին, քանի որ ինչքան էլ գովազդվել է, միևնույնն է,չեմ տեսել,թե երբ է լինելու, ինչպիսին են մասնակցության պայմանները, և այլն... Մի հերթական օր, էլ. Փոստս ստուգելիս, տեսա մեր ուսուցիչներից մեկի նամակը,որում կար շատ ինֆորմացիա «Ամենախելացի»-ի հայտ ուղարկելու և պայմանների մասին: Արդյունքները տեսնում եք ինքներդ : Կրթահամալիրս դարձել է իմ տունը,քանի որ օրվա կեսից շատը անցկացնում եմ այնտեղ՝կատարելով նախագծեր,մասնակցելով կլոր սեղանների,ընթերցանությամբ զբաղվելով, և այլն...  Անչափ շնորհակալ եմ Աստծուց,որ հայտնվել եմ այս ազատ,անկաշկանդ,ստեղծարար և բեղմնավոր միջավայրում, և ,ինչպես ասում են, ազատությունը թռիչք է,որի ժամանակ թռչնի թևերը չեն կտրում...

Комментариев нет:

Отправить комментарий