четверг, 24 сентября 2015 г.

Իմ գործունեույթյունը Էկոլոգների ակումբում

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի էկոլոգների ակումբի անդամ եմ։Իմ գործունեությունը պատկերացնում եմ հագեցած տարբեր նախագծերի կատարմամբ,խնդիրներ բարձրաձայնելով և լուծում առաջարկելով,մրցույթների մասնակցելով,ճամփորդելով և նորանոր բաներ բացահայտելով։ Շատերը "Էկո" ասելով հասկանում են միայն աղբահավաքություն,որը իմ կարծիքով նրանց տգիտության աստիճանն է ցույց տալիս,քանի որ ամեն էկոլոգ մտածում է իր շրջապատի մասին, մաքրում է այն,բայց հիմնական գործունեությունը ուղղված է խնդիրների լուծմամանը, որոնք մեր օդը կդարձնեն մաքուր,միջավայրը՝ կոկիկ և մոլորակը՝ առողջ։ Ցանկություն ունեմ մասնակցելու հնարավորինս շատ նախագծերի,քանի որ մասնակցելով ձեռք եմ բերում մեծ փորձ,գիտելիքներ և հաճելի էմոցիաներ։ Ակումբս ինձ դուր է գալիս,քանի որ և՛ անձնակազմն է լավը, և՛ գործունեությունը։ Էկոլոգների ակումբի անդամ դառնալով,ձեռք բերեցի նոր հորիզոններ,նոր հնարավորություններ և նոր ու հաճելի շրջապատ։ Ճամփորդությունները անցնում են շատ զվարճալի և հագեցած։ Մասնակցել ենք տարբեր մրցույթների և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։ Ունենում ենք տարբեր հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ։ Շատ կուզենայի,որ Միջին դպրոցում վերաբացվեր մեր ակումբը,բայց հոգ չէ,համագործակցում եմ իմ ավագ ըներների հետ։ Սիրով՝ Միքայել Կամենդատյան






1 комментарий:

  1. Լավ ես ներկայացել, Միքայել ջան, բայց տգետ անվանել մարդկանց մի քիչ խիստ չէ՞, գուցե չիմացություն ասես, թե չէ վիրավորական է հնչում:

    ОтветитьУдалить